Հանա Ռովինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հանա Ռովինա
եբր.՝ חנה רובינא
HANA ROVINA THE DYBBUK 1920.jpg
Ծնվել էսեպտեմբերի 15, 1888(1888-09-15) կամ հոկտեմբերի 9, 1888(1888-10-09)[1]
ԾննդավայրԲերեզինո, Igumensky Uyezd, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էփետրվարի 3, 1980(1980-02-03) (91 տարեկանում)
Մահվան վայրԹել Ավիվ, Իսրայել[2]
ՔաղաքացիությունFlag of Israel.svg Իսրայել
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի
Պարգևներ և մրցանակներԻսրայելի մրցանակ
Սոլ Յուրոկ և Հանա Ռովինա (1954)

Հանա Ռովինա (եբր.՝ חנה רובינא‎&lrm, սեպտեմբերի 15, 1888(1888-09-15) կամ հոկտեմբերի 9, 1888(1888-10-09)[1], Բերեզինո, Igumensky Uyezd, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն[2] - փետրվարի 3, 1980(1980-02-03), Թել Ավիվ, Իսրայել[2][3]), հայտնի է նաև՝ Ռոբինա, իսրայելցի դերասանուհի: Հաճախ նրան անվանում են «հրեական թատրոնի առաջին լեդի»[4]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանա Ռովինան ծնվել է Բերեզինոյում, Մինսկի շրջան (նահանգ), Բելառուս, Ռուսական կայսրություն: Նախքան Առաջին համաշխարհային պատերազմը Վարշավայում անցել է նախադպրոցական մանկավարժների համար նախատեսված եբրայերենով դասընթացը[5]:

Հրեա գրող Ալեքսանդր Պեննից 1937 թվականին դուստր է ունեցել՝ Իլանային[6]:

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանական կարիերան սկսել է Նահամ Ցեմախի անվան հրեական թատրոնում: 1917 թվականին, Հաբիմա թատրոնի բացման հետ մեկտեղ, միացել է նրան և մասնակցել նախնական թատերական գործընթացներին, եղել թատրոնի հիմնադիրներից, աշակերտել Կոնստանտին Ստանիսլավսկուն, Եվգենի Վախթանգովին, խաղացել Եվգենի Վախթանգովի պիեսում: Հայտնի է դարձել Սեմյոն Անսկիի The Dybbuk (Երկու աշխարհների միջև) պիեսում մարմնավորած Լեայի դերով[7]:

1928 թվականին Ռովինան և Հաբիմա թատրոնի այլ դերակատարներ ներգաղթել են Պաղեստին: Հաբիմա թատրոնը դարձել է նոր ազգային թատերական շարժման առաջատար, իսկ Ռովինան ճանաչվել է որպես շարժման առաջատար դերասանուհի[8]: Մոսկվայում The Dybbuk պիեսի կատարմամբ (Լեայի դերակատարմամբ, սպիտակ զգեստով, երկար սև հյուսերով), Ռովինայի կերպար դարձավ ի հայտ եկող հրեական թատրոնի իկոն[9][10]:

Ռովինայի հանդերձարանը Հաբինա թատրոնում

Ռովինան շատ լուրջ էր վերաբերվում իր գործին և փորձում էր ապրել հերոսների կյանքով:

Նիսիմ Ալոնին Ռովինայի համար գրել է «Մորաքույր Լիզա» պիեսը, որտեղ նա մարմնավորել է գլխավոր հերոսին[11]:

Ռովինան հանդիսատեսից մեծ ուշադրություն է պահանջել: Նա հաճախակի դադարեցնում էր խաղը, եթե զգում էր, որ հանդիսատեսը բավական ուշադիր չէ: Մի անգամ բեմում նա դադարեցրել է ներկայացումը և դիմելով պատանի հանդիսատեսին՝ խնդրել դադարեցնել արևածաղկի սերմեր ծամելը:

Սցենոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հավերժական երգ (1914)
  • Պարահանդես ակունքներում (1918)
  • Դիբբուկ (1922) - Լեա[12][13][14]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ և ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

1956 թվականին թատերական գործունեության համար արժանացել է Իսրայելի մրցանակի[9][16]: Բեմում ակտից գործունեություն է ծավալել մինչև մահը՝ 1980 թվական[17]: Մահացել է Թել Ավիվում, 91 տարեկանում:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Shorter Jewish Encyclopedia
  3. On the dispute over her birth date, see: Carmit Guy, Ha-malka nas‘a be-otobus. Rovina ve-"Ha-Bima", Tel Aviv: Am Oved, 1995, p. 16.
  4. Pillar of fire: the rebirth of ...։ 27 August 2008։ Վերցված է 14 September 2011 
  5. Levy, Emanuel (1979). The Habima – Israel's National Theater, 1917–1977: A Study of Cultural Nationalism. New York: Columbia University Press. 0-231-04582-4. p. 6.
  6. Her Mother's Daughter, Haaretz
  7. Journeyman in Jerusalem: Memories ...։ Վերցված է 14 September 2011 
  8. Kohansky, Mendel (2007). "Hanna Rovina." Encyclopaedia Judaica. 2nd ed. New York: Macmillan Reference USA. Retrieved via Biography in Context database, 2017-03-07. "Arriving with the company in Palestine in 1928, she was soon acknowledged as the country's leading actress and henceforth her career was identified with Habimah."
  9. 9,0 9,1 Yerushalmi, Dorit (March 1, 2009). "Hanna Rovina". Jewish Women: A Comprehensive Historical Encyclopedia. Jewish Women's Archive. jwa.org. Retrieved 6 March 2017.
  10. Bullock, Ken (July 2, 2009). "Habimah Resurrects 'The Dybbuk". Berkeley Daily Planet. Retrieved 2017-03-06. "Indeed, the photograph of Rovina as Leah from the Moscow production became the icon of the Habimah—and of Jewish theater generally."
  11. Theater in Israel։ 26 February 2008։ Վերցված է 14 September 2011 
  12. «ДИБУК, ВЫЙДИ! — НЕ ВЫЙДУ!»
  13. yukkav
  14. МЫ ЗДЕСЬ / Публикации / Номер # 234 / «Мне интересно жить»
  15. Sabra (1933)
  16. «Israel Prize Official Site - Recipients in 1956 (in Hebrew)» 
  17. Who's who in Jewish history: after ...։ Վերցված է 14 September 2011