Ալեքսանդր Նևսկու մատուռ (Տագանրոգ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսանդր Նևսկու մատուռ (այլ կիրառումներ)
Ալեքսանդր Նևսկու մատուռ | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | մատուռ |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Տագանրոգ |
Դավանանք | Ռուս ուղղափառ եկեղեցի և ուղղափառություն |
Հիմնական ամսաթվերը | 2007 |
Մասն է | Mariupol Cemetery? |
Անվանված | Ալեքսանդր Նևսկի |
Հիմնադրված | 2007 |
Բարձրություն | 15 մետր |
![]() | |
![]() | |
Ալեքսանդր Նևսկու մատուռ (ռուս.՝ Часовня Александра Невского), մատուռ Ռուսաստանի Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում։ Կառուցվել է 2008 թվականին՝ քաղաքի Մարիուպոլյան գերեզմանատանը։ Մատուռի ճարտարապետն է Սերգեյ Յուրևիչ Ռյաբոշտանովը[1][2]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսական ոճով կառուցված խոշոր միագմբեթ մատուռ է՝ ցածր գավիթով և խորանով[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսանդր Նևսկու մատուռը կառուցվել է Տագանրոգի Մարիուպոլյան գերեզմանատանը 2008 թվականին ի նշանավորումն Ռոստովի մարզի և Տագանրոգի ազատագրման 65-ամյակի` Սուրբ երրորդության ծխի երեց Տիմոֆեյ Ֆետիսովի նախաձեռնությամբ[3]։
Մատուռն օծվել է 2008 թվականի օգոստոսի 30-ին` Տագանրոգը գերմանաֆաշիստական զավթիչներից ազատագրելու 65-ամյակի կապակցությամբ[4][5]։ Զոհված մարտիկների հիշատակին կատարվել է հոգեհանգստի արարողություն։ Տագանրոգի շրջանի գործակալ ավագ երեց Ալեքսանդր Կլյունկովը մատուռին նվիրաբերել է սուրբ Ալեքսանդր Նևսկու սրբապատկերը[5]։
Ըստ տագանրոգցի գավառագետների` Ալեքսանդր Նևսկու մատուռը Հյուսիսային Կովկասում առաջին և Ռուսաստանում յոթերորդ հիշատակի տաճարն է` Ռուսաստանի զինվորականությանը նվիրված եկեղեցական հուշարձան[5]։
Նախկինում Տագանրոգում գործել է Ալեքսանդր Նևսկու անունով մեկ այլ մատուռ։ Այն կառուցված է եղել 1867 թվականին էկլեկտիզմի ոճով։ Գտնվել է հետևյալ հասցեում՝ Ռոստովի մարզ, քաղաք Տագանրոգ, Կոմսոմոլսկի ճեմուղի, 45 / Հունական փողոց, 26։ Մատուռը ներկայումս գոյություն չունի. այն մասերի է բաժանվել խորհրդային կարգերի հաստատումից հետո՝ 1929 թվականին[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Рябоштанов Сергей Юрьевич». Վերցված է 2017 Ապրիլ 7-ին.
- ↑ 2,0 2,1 «Часовня Александра Невского в Таганроге». Վերցված է 2017 Ապրիլ 7-ին.
- ↑ Вахонин С. В память об освободителях Արխիվացված 2014-08-08 Wayback Machine // Наше время. — 2008. — 6 мая.
- ↑ Чаленко С. Вечная служба часовни-памятника // Таганрогская правда. — 2012. — 25 дек.
- ↑ 5,0 5,1 5,2 Павленко И. Храм в память о воинах // Вехи Таганрога. — 2010. — № 43. — С. 84.
- ↑ «Таганрог. Часовня Александра Невского». Վերցված է 2017 Ապրիլ 7-ին.