Ալեքսանդր Նելիդով
| Ալեքսանդր Նելիդով | |
|---|---|
| Ծնվել է | հունիսի 11 (23), 1835 |
| Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] |
| Մահացել է | սեպտեմբերի 5 (18), 1910 (75 տարեկան) |
| Մահվան վայր | Փարիզ |
| Գերեզման | Նիկոլսկու գերեզմանատան Ալեքսանդրո-Նևսկի դափնիների ծառուղի |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Սանկտ Պետերբուրգի համալսարան |
| Մասնագիտություն | դիվանագետ, դեսպան և արվեստի կոլեկցիոներ |
| Ամուսին | Olga Nelidova? |
| Ծնողներ | հայր՝ Ivan Alexandrovich Nelidov?[2], մայր՝ Alexandra Janovsky?[2] |
| Զբաղեցրած պաշտոններ | Ռուսական կայսրության դեսպան |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Անդամություն | Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա և Կոստանդնուպոլսի հելլենիստական բանասիրության միություն |
| Երեխաներ | Դմիտրի Նելիդով, Vladimir Nelidov? և Alexander Alexandrovich Nelidow?[2] |
Ալեքսանդր Իվանովիչ Նելիդով (ռուս.՝ Александр Иванович Нелидов, հունիսի 11 (23), 1835, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 5 (18), 1910, Փարիզ), ռուս դիվանագետ։
1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմից առաջ՝ Կ. Պոլսի ռուսական դեսպանության խորհրդական, պատերազմի ժամանակ՝ Բալկանյան թերակղզում գործող բանակի գլխավոր հրամանատարի դիվանագիտական գրասենյակի պետ, 1883-1897 թվականներին՝ դեսպան Թուրքիայում։ 1877 թվականի նոյեմբերին կազմել է Թուրքիայի հետ հաշտության նախնական պայմանները, որոնք ընկան նրա ստորագրած՝ 1877 թվականի Սան Ստեֆանոյի պայմանագրի հիմքում։
19-րդ դարի 90-ական թվականների կեսին ակտիվ դիրքորոշում է ունեցել Հայկական հարցում։ Հայկական ջարդերի կապակցությամբ ռուսական կառավարությանը հորդորել է (1895 թվականի հոկտեմբերի 12) օգնություն ցույց տալ աղետյալներին։ 1895 թվականի նոյեմբերի 11-ինտերությունների ներկայացուցիչների ժողովում խորհուրդ է տվել դեսպաններին՝ համոզել իրենց կառավարություններին ռազմանավեր մտցնել Բոսֆորի և Դարդանելի նեղուցները։ Նրա կարծիքով, այդ քայլը կզսպեր սուլթանին և հնարավորություն կընձեռեր խուսափել քաղաքական բարդություններից։ Ընդհանրապես Նելիդովը կրքոտ կողմնակից էր Ռուսաստանի կողմից սևծովյան նեղուցների գրավման և իր խորհուրդներով Նիկոլայ Երկրորդ ցարին մղում էր այդ քայլին։ Բայց Ֆրանսիայի ընդդիմադիր դիրքորոշումն ու Ռուսաստանի ֆինանսների նախարար Ս. Վիտտեի ուժեղ հակազդեցությունը ցարին հետ պահեցին (1896) այդ քայլից։ Նելիդովի 1895-1896 թվականների հաղորդագրությունները Կ. Պոլսի հայկական ջարդերի մասին փաստական հարուստ նյութ են պարունակում և կարևոր սկզբնաղբյուր են Օսմանյան կայսրությունում հայերի վիճակը ուսումնասիրելու համար[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Նելիդով» հոդվածին։ |
| ||||||||||
- Հունիսի 23 ծնունդներ
- 1835 ծնունդներ
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 18 մահեր
- 1910 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Սանկտ Պետերբուրգում թաղվածներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտներ
- Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշանի ասպետներ
- Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս դիվանագետներ
- Դիվանագետներ այբբենական կարգով
- Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամներ
- Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամներ