Ալեքսանդր Մոիսի համալսարան
Ալեքսանդր Մոիսի համալսարան ալբ․՝ Universiteti "Aleksandër Moisiu" Durrës | |
---|---|
![]() | |
![]() | |
Հապավում | UAMD ԱՄԴՀ |
Տեսակ | համալսարան |
Միջազգային անվանում | University of Tirana |
Հիմնադրված է | դեկտեմբերի 20, 2005 |
Տիպ | հասարակական համալսարան |
Ռեկտոր | Միթհատ Մեմա |
Ուսանողներ | շուրջ 17,000 (2013)[1] |
Ընդհանուր անձնակազմ | 46[2] |
Գույներ | սպիտակ և կապույտ |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Դուրրաս |
Կայք | uamd.edu.al |
![]() ![]() Ալեքսանդր Մոիսի համալսարան, Ալբանիա | |
![]() |
Ալեքսանդր Մոիսի համալսարան, Ալեքսանդր Մոիսի անվան Դուրրեսի համալսարան, ԱՄԴՀ, (ալբ․՝ Aleksandër Moisiu University of Durrës) հանրային կառավարման նորաբաց ինստիտուտ Ալբանիայում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համալսարանը տեղակայված է Դուրրես քաղաքում։ Հիմնադրվել է Ալբանիայի կառավարության կողմից 2005 թվականի դեկտեմբերի 20-ին։ Բացումը կատարվել է 2006 թվականին։ Համալսարանը որդեգրել է ամերիկյան կրթական չափորոշիչները ի տարբերություն երկրի այլ բուհերի։ 2006 թվականի հոկտեմբերի 2-ին համալսարանն արդեն ուներ շուրջ 1,300 ուսանող[3]։ Համալսարանն անվանվել է ի պատիվ ավստրո-իտալացի դերասան Ալեքսանդր Մոիսիի, ով ծագումով ալբանացի է։
Ֆակուլտետներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Համալսարանում գործուն են 6 ֆակուլտետներ (5 ներքին և1 արտաքին) և Ալեքսանդր Մոիսի համալսարանի մասնաճյուղը
- Բիզնես ֆակուլտետ
- Քաղաքագիտության և իրավագիտության ֆակուլտետ
- Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ֆակուլտետ
- Կրթության ֆակուլտետ
- Մասնագիտական ուսուցումների ֆակուլտետ
- Ինտեգրալ հետազոտությունների պրակտիկայի ֆակուլտետ
- Պեշկոպիայի մասնաճյուղ
Նշանավոր մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուսանողներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2006 -2012 թթ. համալսարանն ունեցել է 2281 շրջանավարտ, առաջին շրջանավարտներն ավարտել են 2009 թվականին։ 2009 թվականին ուսանողների թիվը 160-ից 2011 թվականին դարձել է 708[4][5][6][7][8]։
Նշանավոր շրջանավարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Օդետա Նիշանի, Ալբանիայի ներկայիս առաջին տիկինը
- Օրել Ջինի, ալբանիայի Lynx ռոք խմբի անդամ
Նշանավոր դասախոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պրոֆեսոր Էսմերալդա Ուրուցի, եղեկ է Ալբանիայի տուրիզմի, մշակութային հարցերի, երիտասարդության և սպորտի նախարար[9]
- Դոկտոր Էվա Ալուշի, եղել է Zëri i Popullit-ի գլխավոր խմբագիրը, Ալբանիայի սոցիալիստական կուսակցության անդամ
- Էրիս Հոջա, Արտաքին կապերի և էմիգրացիայի փոխնախագահ[10]
- Պրոֆեսոր Շքելկիմ Կանի, եղել է Ալբանիայի բանկի կառավարիչ, Ֆինանսների նախարար
- Ինա Ռամա, եղել է Ալբանիայի գլխավոր դատախազ[11]
- Պրոֆեսոր Էլենա Կոցաքի, ալբանացի պատմաբան
- Դոցենտ Իլիր Հոթի, եղել է Ալբանիայի բանկի նախագահ[12]
- Պրոֆեսոր Աֆրիմ Հոթի, ալբանացի հնագետ[13]
- Էլա Գոլեմի, Ալբանիայի բանկի դիտորդական խորհրդի անդամ[14]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ UAMD, 9 programe të reja, 17 mijë studentë dhe sfida e përmirësimit të cilësisë së mësimdhënies Archived 2013-10-05 at the Wayback Machine., Gazeta e Durrësit, 2013-10-04 (in Albanian)
- ↑ Ceremonia e diplomimit për vitin 2011, Universiteti Aleksandër Moisiu Durrës (in Albanian)
- ↑ «Created with Decree from the Council of Ministers Nr. 801, of 20.12.2005 “Për hapjen e Universtitetit Aleksandër Moisiu Durrës.»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-03-ին։ Վերցված է 2015-03-23
- ↑ Berisha: UAMD, me fleksibeli ne vend Archived 2009-07-31 at the Wayback Machine., Koha Jonë, 2009-07-19 (in Albanian)
- ↑ Diplomohen studentët e Universitetit "Aleksandër Moisiu" në Durrës, Lajme Parajsa, 2010-07-16 (in Albanian)
- ↑ ZHVILLOHET CEREMONIA E DIPLOMIMIT TË BREZIT TË TRETË TË STUDENTËVE, Universiteti Aleksandër Moisiu Durrës (in Albanian)
- ↑ CEREMONIA E DIPLOMIMIT PËR VITIN 2011-2012, Universiteti Aleksandër Moisiu Durrës (in Albananin)
- ↑ 25 KORRIK 2013 UNIVERSITETI “ALEKSANDËR MOISIU” DURRËS ORGANIZOI CEREMONINË E DIPLOMIT PËR VITIN AKADEMIK 2012-2013, Universiteti Aleksandër Moisiu Durrës (in Albananin)
- ↑ Fakulteti i Biznesit | UAMD, Universiteti Aleksandër Moisiu Durrës
- ↑ Erlis Hoxha Archived 2012-08-26 at the Wayback Machine., Forumi Rinor Eurosocialist i Shqipërisë
- ↑ Prokurorja e Përgjithshme Archived 2016-03-10 at the Wayback Machine., Prokuroria Shqiptare (in Albanian)
- ↑ Dekani, Universiteti Aleksandër Moisiu Durrës
- ↑ DEPARTAMENTI I TURIZMIT, Universiteti Aleksandër Moisiu Durrës
- ↑ M.A. Ela Golemi Archived 2014-07-14 at the Wayback Machine., Bank of Albania
|