Ալեքսանդր Ղազազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Ղազազյան
Ծնվել է1841
ԾննդավայրԱխալցխա, Վրացա-Իմերեթական նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է1913
Մասնագիտությունխմբագիր
ԿրթությունՆերսիսյան դպրոց

Ալեքսանդր Ղազազյան (1841, Ախալցխա, Վրացա-Իմերեթական նահանգ, Ռուսական կայսրություն - 1913), հայ թատերական գործիչ։

Ծնվել է Ախալցխայում։ Կրթությունն ստացել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում։ Աշակերտական տարիներից Միսակ Արամյանի հետ խմբագրել է «Աստղ Հայաստանի» ձեռագիր ամսագիրը։ Մասնակցել է Ներսիսյան դպրոցում կազմակերպված թատերական ներկայացումներին։ 1860 թվականի ամռանը Ախալցխայում ստեղծել է սիրողներից բաղկացած թատերախումբ, ներկայացրել պատմական ողբերգություններ։ Աշխատակցել է «Հայկական աշխարհ», «Մշակ» և այլ պարբերականների, տպագրելով ինքնուրույն և թարգմանական երկեր[1]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գառնիկ Ստեփանյան (1981). Կենսագրական բառարան, հատոր Բ. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 232.