Ալեքսանդր Լենցով
Ալեքսանդր Լենցով | |
---|---|
ռուս.՝ Александр Иванович Ленцов | |
![]() | |
դեկտեմբերի 20, 1956 (68 տարեկան) - | |
Ծննդավայր | Kholmskaya, Աբինսկի շրջան, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Զորատեսակ | Ռուսաստանի Դաշնության ցամաքային զորքեր |
Կոչում | գեներալ-գնդապետ և օդագնացության գեներալ-գնդապետ |
Հրամանատարն էր | 331st Guards Airborne Regiment? և 98th Guards Airborne Division? |
Մարտեր/ պատերազմներ | Աֆղանական պատերազմ, Առաջին չեչենական պատերազմ, Բոսնիական պատերազմ, Երկրորդ չեչենական պատերազմ, Ռուս-վրացական պատերազմ, Ռուսաստանի ռազմագործողությունը Սիրիայում, Զինված բախում Ուկրաինայի արևելքում և Ռուսական ռազմական ներխուժումն Ուկրաինա |
Կրթություն | Ryazan Airborne Command High School? |
Պարգևներ |
Ալեքսանդր Իվանովիչ Լենցով ( դեկտեմբերի 20, 1956, Kholmskaya, Աբինսկի շրջան, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ ) խորհրդային և ռուս զինվորական հրամանատար։ Ռուսաստանի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալ (հուլիս 2013 - հունվարի 22, 2020), գեներալ-գնդապետ (2014)։ Օդադեսանտային զորքերի հրամանատարի տեղակալ (2009-2013)։ 2020 թվականի հունվարի 22-ից Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի խորհրդական։ 2023 թվականի ապրիլի 25-ին նշանակվել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1956 թվականի դեկտեմբերի 20-ին Կրասնոդարի երկրամասի Աբինսկի շրջանի Խոլմսկայա գյուղում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Լենինյան կոմերիտմիության անվան Ռյազանի բարձրագույն օդադեսանտային հրամանատարական դպրոց։, որն ավարտել է 1978 թվականին[1]։
Ծառայել է 103-րդ օդադեսանտային դիվիզիայի 80-րդ առանձին հետախուզական վաշտի դասակի հրամանատար։ 1979 թվականին Լենցովը մեկնել է Աֆղանստան։ 1980-1982 թվականներին՝ օդադեսանտային պատրաստության հրահանգիչ է աշխատել, 80-րդ առանձին հետախուզական վաշտի հրամանատար։ Հետախուզական խմբի ղեկավարման երկրորդ տարվա ընթացքում նա չի կորցրել ոչ մի մարտիկ և կատարել է մի շարք չափազանց կարևոր առաջադրանքներ։ 1982 թվականին նշանակվել է 234-րդ պարաշյուտային գնդի հետախուզական վաշտի հրամանատար։ 1982-1983 թվականներին եղել է 234-րդ պարաշյուտային գնդի պարաշյուտային գումարտակի շտաբի պետ, 1983-1986 թվականներին՝ 234-րդ օդադեսանտային գնդի գումարտակի հրամանատար[1]։
1986-1989 թվականներին սովորել է Մ.Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայում։ 1989-1990 թվականներին եղել է 137-րդ գվարդիական օդադեսանտային Կուբանի կազակական գնդի շտաբի պետ,1990-ից 1993 թվականներին՝ 331-րդ գվարդիական օդադեսանտային գնդի հրամանատար։
1993 թվականից եղել է 104-րդ գվարդիական օդադեսանտային դիվիզիայի հրամանատարի տեղակալ, երեք տարի անց՝ Հոկտեմբերյան մեծ հեղափոխության 70-ամյակի անունով 98-րդ գվարդիական օդադեսանտային Սվիր դիվիզիայի հրամանատար, որը ղեկավարել է մինչև 2009 թվականը[2]։ Մասնակցել է Բոսնիայի պատերազմին որպես Բոսնիայում ռուս խաղաղապահների ստորաբաժանման հրամանատար, ինչպես նաև երկու չեչենական և Հարավային Օսիայի պատերազմին 2008 թվականին[1]։
2008 թվականին ավարտել է Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայի բարձրագույն ակադեմիական դասընթացները[3]։
2009 թվականի օգոստոսի 5-ից դարձել է Ռուսաստանի Դաշնության օդադեսանտային ուժերի հրամանատարի տեղակալ։ 2011 թվականի դեկտեմբերի 13-ին նրան շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում[4]։
2013 թվականի հուլիսի 31-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով նշանակվել է Ռուսաստանի Դաշնության ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալ[5]։
2014 թվականի սեպտեմբեր-դեկտեմբերին և 2015 թվականի գարնանը Արևելյան Ուկրաինայում զինված հակամարտության ժամանակ նա ղեկավարել է ռուս զինվորականների խումբը Ուկրաինայի Դոնեցկի մարզի Սոլեդար և Դեբալցևե շրջաններում հրադադարի հարցերի մոնիտորինգի և համակարգման ռուս-ուկրաինական համատեղ կենտրոնում[6]։ Հակամարտության ընթացքում նա երեք անգամ կրակի տակ է ընկել՝ Դոնեցկի օդանավակայանում, Շիրոկինոյի ճանապարհին[7] և Գորլովկայի մոտ[8]։
2015 թվականի օգոստոսին ուկրաինական ATO-ի շտաբը հայտարարել է, որ օգոստոսի սկզբին գեներալ Լենցովի ժամանումը Դոնբաս կապված է շփման գծում իրավիճակի սրման հետ[9]։ Ինքը հայտարարել է, որ գտնվում է Աստրախանի շրջանում[10]։ Օգոստոսի վերջին Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ գեներալ Լենցովը համակարգում է ռուսական զորքերի երկու բանակային կորպուսի գործողությունները Դոնբասում[11]։ 2015 թվականի սեպտեմբերին նա ընդգրկվել է Ուկրաինայի պատժամիջոցների ցուցակում՝ կապված «ռուսական զինված ագրեսիայի» հետ[12][13][14]։
2014 թվականի դեկտեմբերի 13-ին նրան շնորհվել է գեներալ-գնդապետի կոչում[15]։
2016 թվականի փետրվարի 15-ին ընտրվել է Տանկային բիաթլոնի միջազգային ֆեդերացիայի նախագահ[16]։
2020 թվականի հունվարի 22-ին ՌԴ Նախագահի հրամանագրով ազատվել է ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալի պաշտոնից և նշանակվել ՌԴ պաշտպանության նախարարի խորհրդական[17]։
2016 թվականին նշանակվել է Սիրիայում Ռուսաստանի ռազմական գործողության անդամ՝ Սիրիայում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի խմբավորման հրամանատարական գրասենյակների հրամանատարի տեղակալ[18]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսաստանի Դաշնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշան
- Արիության շքանշան
- Մարտական վաստակի շքանշան
- «Բանակի գեներալ Մարգելով» մեդալ
- «Պաշտպանության նախարարության 200 տարի» մեդալ
- «Սիրիայում ռազմական գործողության մասնակից» մեդալ.
ԽՍՀՄ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կարմիր աստղի շքանշան
- «ԽՍՀՄ զինված ուժերում հայրենիքին ծառայելու համար» II աստիճանի շքանշան
- «ԽՍՀՄ զինված ուժերում հայրենիքին ծառայելու համար» III աստիճանի շքանշան
- «ԽՍՀՄ զինված ուժերի 70 տարի» հոբելյանական մեդալ
- «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի մեդալ
- «Անբասիր ծառայության համար» II աստիճանի մեդալ
- «Անբասիր ծառայության համար» III աստիճանի մեդալ
Արտասահմանյան պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատվո լեգեոնի շքանշանի սպա (ԱՄՆ)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Военный совет. Александр Ленцов Archive copy Wayback Machine-ի միջոցով: (ռուսերեն)
- ↑ «Парни, помните наш девиз!» Archive copy Wayback Machine-ի միջոցով: (ռուսերեն)
- ↑ Назначения в Вооружённых силах России: Ленцов Александр Иванович // Российское военное обозрение. — 2020. — № 1. — С. 74.
- ↑ «Указ Президента Российской Федерации № 1613 от 13 декабря 2011 года «О присвоении воинских званий высших офицеров военнослужащим Вооруженных Сил Российской Федерации»» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 9 декабря 2014-ին.
- ↑ «Заместителем главнокомандующего Сухопутными войсками назначен генерал-лейтенант Александр Ленцов» (ռուսերեն). Сайт Министерства обороны России. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 9 декабря 2014-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|publisher=
- ↑ В Соледаре начала работу группа по контролю за соблюдением перемирия Archive copy Wayback Machine-ի միջոցով:, Росбалт (26 сентября 2014)
- ↑ Под обстрел в Донбассе попал российский генерал, подтвердил глава ДНР Archive copy Wayback Machine-ի միջոցով:, РИА Новости (24 марта 2015)
- ↑ «В районе Горловки под обстрел попал автомобиль с российским генералом». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ В АТО связывают активизацию боевиков и поджог машин ОБСЕ с генералом РФ Archive copy Wayback Machine-ի միջոցով:, Украинская правда (10 августа 2015)
- ↑ Российский генерал Ленцов ответил Киеву на обвинения в нагнетании обстановки в Донбассе Archive copy Wayback Machine-ի միջոցով:, Взгляд (11 августа 2015)
- ↑ В СБУ показали структуру управления российскими войсками в Донбассе Archive copy Wayback Machine-ի միջոցով:, Зеркало недели (28 августа 2015)
- ↑ «УКАЗ ПРЕЗИДЕНТА УКРАЇНИ №549/2015. Про рішення Ради національної безпеки і оборони України від 2 вересня 2015 року Про застосування персональних спеціальних економічних та інших обмежувальних заходів (санкцій)"». Сайт Президента України. 16 вересня 2015. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 23-ին.
- ↑ «Санкции Украины против России: полный список компаний и персон». Ліга. 16 вересня 2015. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 23-ին.
- ↑ «Додаток 1 до рішення Ради національної безпеки і оборони України від 2 вересня 2015 року ― Про застосування персональних спеціальних економічних та інших обмежувальних заходів (санкцій)» (PDF). Сайт Президента України. 2 вересня 2015. Արխիվացված (PDF) օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 23-ին.
- ↑ «УКАЗ Президента РФ от 13.12.2014 №764 "О ПРИСВОЕНИИ ВОИНСКИХ ЗВАНИЙ ВЫСШИХ ОФИЦЕРОВ, СПЕЦИАЛЬНЫХ ЗВАНИЙ ВЫСШЕГО НАЧАЛЬСТВУЮЩЕГО СОСТАВА И ВЫСШИХ СПЕЦИАЛЬНЫХ ЗВАНИЙ"». kremlin.ru (ռուսերեն). 13.12.2014. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 21.02.2015-ին.
- ↑ Руководство международной федерации танкового биатлона Archive copy Wayback Machine-ի միջոցով: (ռուսերեն)
- ↑ kremlin.ru (22 января 2020). «Указ о назначении на должность в Вооружённых Силах». kremlin.ru. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 22 января 2020-ին.
- ↑ «Они сражались за Сирию. 11 российских генералов, отличившихся в арабской республике / Коммерсант, 11.12.2017». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 22-ին.
- Դեկտեմբերի 20 ծնունդներ
- 1956 ծնունդներ
- Ապրող անձինք
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- Խորհրդային ռազմական գործիչներ
- Ռուսաստանի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանակիրներ