Ալեքսանդր Դյոթչ (անգլ.՝ Alexander Doetsch, փետրվարի 7, 1983(1983-02-07)[1], Գերմանիա), առավել հայտնի է Ալեքսանդր Դրեյմոն (անգլ.՝ Alexander Dreymon) ստեղծագործական մականվամբ, գերմանացիդերասան։ Առավել հայտնի է «Վերջին թագավորություն» հեռուստասերիալում կատարած Ութրեդ Բեբանբուրգցու[2] և «Քրիստոֆերը և նրա նմանները» ֆիլմում կատարած Կասպարի դերերով[3]։
2019 թվականի վերջին սկսել է հանդիպել դերասանուհի Էլիսոն Ուիլյամսի հետ, որի հետ ծանոթացել էր «Հորիզոնի ալիքները» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ 2021 թվականի վերջին ծնվել է նրանց որդին՝ Արլոն[7]։ 2022 թվականի դեկտեմբերի հայտնի է դարձել, որ զույգը նշանադրվել է[8]։