Էլիսոն Ուիլյամս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլիսոն Ուիլյամս
անգլ.՝ Allison Williams
Ծնվել էապրիլի 13, 1988(1988-04-13)[1][2] (36 տարեկան)
ԾննդավայրՆյու Քանաան[3]
ԿրթությունUniversidad del Norte, A.C.?, Եյլի համալսարան, New Canaan Country School? և Morse College?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկատակերգու, երգչուհի, հեռուստատեսային դերասանուհի, ձայնային դերասանուհի և դերասանուհի
Ծնողներհայր՝ Բրայան Ուիլյամս
Ամուսին(ներ)Ricky Van Veen?

Էլիսոն Հաուել Ուիլյամս (անգլ.՝ Allison Howell Williams, ապրիլի 13, 1988(1988-04-13)[1][2], Նյու Քանաան[3]), ամերիկացի դերասանուհի, կոմիկ և սցենարիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիլյամսը ծնվել է Կոնեկտիկուտում՝ հեռուստահաղորդավար Բրայան Ուիլյամսի և պրոդյուսեր Ջեյն Գիլան Սթոդարդի ընտանիքում[4]։

2010 թվականին ավարտել է Եյլի համալսարանը և արդեն տարվա վերջում դեր է ստացել Լենա Դանհեմի «Աղջիկներ» սերիալում[5], որի պրեմիերան կայացել է 2012 թվականի գարնանը[4]։ Եյլի համալսարանում սովորելու տարիներին նա 4 տարի խաղացել է Just Add Water իմպրովիզացիայի կատակերգական թատրոնում և մասնակցել Սուրբ Էլմայի միության «College Musical» գաղտնի ուսանողական սերիալի նկարահանումներին, որը հեռարձակվել է YouTube-ով։

«Աղջիկներ» սերիալում կատարած դերի համար Էլիսոնը քննադատների կողմից ստացել է լավ արձագանքներ և 2013 թվականին կատակերգական հեռուստասերիալում երկրորդ պլանի լավագույն կանացի դերի համար դարձել է «Էմմի» մրցանակի գլխավոր թեկնածուներից մեկը[6]։ Բացի այդ նա հայտնվել է «Մինդիի նախագիծը» սիթքոմի մի քանի էպիզոդներում[7]։

2010 թվականին Ուիլյամսը հայտնվել է «Խելագարներ» սերիալի «Nature Boy» գլխավոր երգի վիդեո-մեշապում[8], որն ինտերնետում դարձել է շատ հայտնի[9]։ Այդ երգում մասնակցություն ունենալու շնորհիվ վերցվել է «Աղջիկներ» սերիալում դեր խաղալու համար[10]։

2015 թվականի սեպտեմբերի 19-ին ամուսնացել է ձեռնարկատերՌիկի Վան Վինի հետ, որի հետ մինչ իրենց հարսանիքը հանդիպել է 4 տարի[11]։ 2019 թվականի հունիսի 27-ին գրեթե չորս տարվա ամուսնությունից հետո Ուիլյամսը հայտարարել է իրենց բաժանման մասին[12]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր Ծանոթագրություն
2004 Ամերիկյան երազանքներ American Dreams Դեբորա 2 էպիզոդ
2011 Լիգա The League Դանիել 1 էպիզոդ
2013 Մինդիի նախագիծը The Mindy Project Ջիլիան 3 էպիզոդ
2012-2017 Աղջիկներ Girls Մարնի Մայքլս կանոնավոր դեր
2017 Հեռու գնա Get Out Ռոուզ Էրմիթեջ
2018-2019 Լեմոնի Սնիկեթ։ 33 դժբախտություն A Series of Unfortunate Events Քիթ Սնիքեթ
2018 Պատրիկ Մելրոուզ Patrick Melrose Մարիանա մինի սերիալ
2019 Կատարելություն Perfection Շարլոտա
2020 Հորիզոնի գիծ Horizon Line Սառա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Carnegie Hall linked open data — 2017.
  4. 4,0 4,1 «Allison Williams: Biography». TV Guide. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 19-ին.
  5. Nellie Andreeva (2011 թ․ հունվարի 7). «HBO Picks Up Lena Dunham Pilot To Series». Deadline.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 19-ին.
  6. «EMMYS Q&A: Allison Williams». Deadline.com. 2013 թ․ հունիսի 18. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 19-ին.
  7. «Allison Williams To Guest Star On 'The Mindy Project' And More Casting News». The Huffington Post. 2013 թ․ հունվարի 11. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 19-ին.
  8. Danny Shea (13.10.2010). «В феврале 2014 года Элисон обручилась с Рики ван Вином, одним из создателей сайта CollegeHumor». Huffington Post.
  9. Rachel Sklar (14.10.2010). «Allison Williams, This Week The Biggest Star In Her Family (Sorry, BriWi)». MediaIte.
  10. Dana Schuster (5.08.2011). «Anchor's away». New York Post.
  11. Allison Williams and Ricky Van Veen Are Married
  12. Allison Williams and Husband Ricky Van Veen Separate After Nearly 4 Years of Marriage
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիսոն Ուիլյամս» հոդվածին։