Պատրիկ Մելրոուզ (հեռուստասերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Պատրիկ Մելրոուզ
Patrick Melrose
Patrick Melrose Poster.jpeg
Հեռուստասերիալի շապիկ
Ժանր դրամա, սև հումոր
Երկիր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
Հիմք «Պատրիկ Մելրոուզ» նովել (Էդվարդ Սենտ Օբին)
Լեզու անգլերեն
Ռեժիսոր Էդվարդ Բերգեր
Գլխավոր
դերերում
Բենեդիկտ Քամբերբեչ
Ջենիֆեր Ջեյսոն Լի
Հյուգու Ուիվինգ
Պրոդյուսեր Սթիվեն Սմոլվուդ
Գործադիր պրոդյուսեր Ռեյչել Հորովից
Մայքլ Ջեքսոն
Ադամ Էքլենդ
Բենեդիկտ Քամբերբեչ
Հելեն Ֆլինտ
Սցենարիստ Դեյվիդ Նիքոլս
Օպերատոր Ջեյմս Ֆրենդ
Երաժշտություն Հաուշկա
Մոնտաժ Թիմ Մուրել
Լյուք Դանքլի
Դեն Ռոբերթս
Նկարահանման վայր Ֆրանսիա
Գլազգո
Եթերաշրջանների քանակ 1
Սերիաների քանակ 5
Հեռուստաալիք Showtime (ԱՄՆ)
Sky Atlantic (ՄԹ)
Դիստրիբյուտոր Showtime
Պաշտոնական կայքէջ
Պաշտոնական կայքէջ

Պատրիկ Մելրոուզ, 2018 թվականին ցուցադրված բրիտանա-ամերիկյան հինգ մասանոց դրամատիկ մինի-սերիալ: Համանուն գլխավոր կերպարի դերը կատարում է Բենեդիկտ Քամբերբեչը: Հեռուստասերիալը հիմնված է Էդվարդ Սենտ Օբինի բրիտանական ազնվական ընտանիքների մասին պատմող նովելի վրա[1] :

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1980-ականներին՝ իր հոր մահից հետո, բրիտանացի Պատրիկ Մելրոուզը փորձում է հաղթահարել իր կախվածությունները ու դևերին, որոնց պատճառը իր դաժան հայրն ու անտարբեր մայրն էր:

Դերեում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Կերպար
Բենեդիկտ Քամբերբեչ Պատրիկ Մելրոուզ
Ջենիֆեր Ջեյսոն Լի Էլեանոր Մելրոուզ
Հյուգո Ուիվինգ Դեյվիդ Մելրոուզ
Ջեսիկա Ռեյն Ջուլիա
Պիպ Տորենս Նիքոլաս Փրաթ
Պրասաննա Պուվանարաջա Ջոնի Հոլ
Հոլիդեյ Գրեյնջեր Բրիջիթ Ուաթսոն Սքոթ
Ինդիրա Վարմա Աննա Մուր
Աննա Մեդլի Մերի Մելրոուզ
Բլայթ Դաներ Նենսի
Սելիա Իմրի Քեթլ
Հարիեթ Ուոլթեր Արքայադուստր Մարգարեթ
Ալիսոն Ուիլյամս Մարիաննա
Մորֆիդ Քլարկ Դեբի Հիքման

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի փետրվարին հայտարարվեց, որ Բենեդիկտ Քամբերբեչը նկարահանվում է Էդվարդ Սենտ Օբինի «Պատրիկ Մելրոուզ» գրքաշարի հեռուստատեսային ադապտացիոն նախագծում, որը ԱՄՆ-ում հեռարձակվելու է Showtime հեռուստաալիքով, իսկ Միացյալ Թագավորությունում՝ Sky Atlantic-ով: Սցենարի հեղինակը Դեյվիդ Նիքոլսն է, իսկ ռեժիսորը՝ Էդվարդ Բերգերը[2]: Հուլիսին Ջենիֆեր Ջեյսոն Լին և Հյուգո Ուիվինգը միացան նախագծին, որպես Պատրիկի մայր և հայր, իսկ Աննա Մեդլին՝ Պատրիկի կին[3]: Ալիսոն Ուիլյամսը և Բլայթ Դաները միացան 2017 թվականի օգոստոսին, իսկ նկահանաումմները սկսվեցին հոկտեմբերին՝ Գլազգոյում[4][5][6]:

Ցուցադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին թրեյլերը ցուցադրվել է 2018 թվականի ապրիլին, իսկ սերիաները ցուցադրվեցին մայիսի 12-ից մինչև հունիսի 9[7][8]: Կանադայում հեռուստասերիալը ցուցադրվել է CraveTV հեռուստաալիքով[9]:

Էպիզոդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Ռեժիսոր Սցենարիստ Հեռարձակման ամսաթիվ ԱՄՆ-ի հեռուստադիտողներ (միլլիոն)
1 "Վատ նորություններ" Էդվարդ ԲերգերԴեյվիդ ՆիքոլսՄայիսի 12, 2018 (2018-05-12)0.219[10][11]
1982 թվականին Պատրիկ Մելրոուզը ուղևորվում է Նյու Յորք՝ իր հոր աճյունը վերցնելու: Նա որոշում է հրաժարվել թմրանյութերի օգտագործումից, բայց նրան չի հաջողվում, քանի որ հոր աճյունը վերցնելուց նա հիշում է նրա դաժան արարքները և հանդիպում մարդկանց, ովքեր կապ ունեին իր հոր հետ: Պատրիկը օգտագործում է հերոին, ալկոհոլ և այլ թմրանյութեր և փորձում ինքնասպան լինել, սակայն դա նրան չի հաջողվում: Պատրիկը զանգում է իր ընկերոջը՝ Ջոնիին և նրան ասում, որ ցանկանում է վերջ տալ թմրանյութերից իր կախվածությանը: 
2 "Ինչևէ" Էդվարդ ԲերգերԴեյվիդ ՆիքոլսՄայիսի 19, 2018 (2018-05-19)0.186[12][11]
Փորձելով հրաժարվել հերոինից՝ Պատրիկը հիշում է իր մանկության տրավմատիկ օրը, երբ 8 տարեկանում արձակուրդների ժամանակ իր ծնողների հետ մեկնել էր Ֆրանսիա: Իր հայրը՝ Դեյվիդը դաժան մանիպուլյատոր էր, իսկ մայրը՝ Էլեանորը տառապում էր ալկոհոլիզմով և վախենում էր ամուսնուց: Հիշողություների շարքից հայտնի է դառնում, որ Պատրիկը հոր կողմից ենթարկվել էր բռնության, մինչդեռ մայրը ընդհանրապես չէր հետաքրքրվում թե ինչ է կատարվում որդու հետ: 
3 "Մի փոքր հույս" Էդվարդ ԲերգերԴեյվիդ ՆիքոլսՄայիսի 26, 2018 (2018-05-26)0.236[13][11]
1990 թվականին Պատրիկը հրավիրվում է ազնվականների խնջույքի, որի ժամանակ ներկա էր լինելու նաև արքայադուստր Մարգարեթը: Մենք տեսնում ենք Պատրիկին, ով փորձում է հրաժարվել թմրանյութերից և օգնության հարցով դիմում է իր ընկեր Ջոնիին, ով թերապիոն խմբի անդամ էր: Արքայադուստր Մարգարեթը իր կարգավիճակից օգտվելով իրեն անպարկեշտ է պահում և ստորացնում հյուրերից մեկին: Նա նաև հրաժարվում է հանդիպել տան տիրուհու դստեր հետ և դա Պատրիկին հիշեցնում է այն, թե ինչպես Ֆրանսիայում իրենց ընթրիքներից մեկի ժամանակ հայրը մորը արգելեց շփվել իր հետ: Պատրիկը Ջոնիին պատմում է այն մասին, որ երբ նրա մայրը տանը չէր՝ հայրը իրեն սեռական բռնության էր ենթարկում: Էպիզոդը ավարտվում է նրանով, որ Պատրիկը հանդիպում է երաժիշտ Չիլի Ուիլիին, ով առաջին սերիայում ներկայացվել էր որպես թմրավաճառ: 
4 "Մոր կաթը" Էդվարդ ԲերգերԴեյվիդ ՆիքոլսՀունիսի 2, 2018 (2018-06-02)0.264[14][11]
2003 թվականին Պատրիկը վարում է առողջ ապրելակերպ և դառնում իրավաբան: Նա իր կնոջ՝ Մերիի և իր երեք երեխաների հետ մեկնում է Ֆրանսիայի հարավ՝ իր կաթված տարած մորը այցելելու համար: Սակայն Էլեանորի տանը նա հանդիպում է Շեյմուս անունով հոգևոր ուսուցչի, ով ծեր կնոջը համոզել էր իրեն պատկանող ամեն ինչ կտակել իր «բարեգործական» ֆոնդին: Զրկվելով իր ամբողջ ունեցվածքից՝ նա կատաղում է իր մոր վերաբերմունքից և սկսում կրկին օգտագործել ալկոհոլ ու թմրանյութեր: Նրա ու Մերիի ամուսնությունը նույնպես վտանգի շեմին է: Իրավիճակը ավելի վատանում է, երբ նրանց հյուր է գալիս նրա նախկին ընկերուհու Ջուլիան և նրանց միջև բուռն սիրավեպ է սկսվում: Վերջի վերջո Պատրիկը համակերպվում է իր ուենցվածքի կորստի հետ և ընդունում մոր որոշումը: Պատրիկը մորը առաջարկում է տեղափոխվել Լոնդոն, ապա իր ընտանիքի մեկնում է Կոնեկտիկուտ՝ իր պճնամոլ մորաքույր Նենսիին այցելության: ԱՄՆ-ում նրա ալկոհոլի հանդեպ կախվածությունը դուրս է գալիս կառավարումից: Նենսիի և Պատրիկի սկանդալից հետո, Մերին նրա առջև ուլտիմատում է դնում՝ կամ հրաժարվում է ալկոհոլից կամ նա հեռանում է: 
5 "Վերջապես" Էդվարդ ԲերգերԴեյվիդ ՆիքոլսՀունիսի 9, 2018 (2018-06-09)0.197[15][11]
2005 թվականի ապրիլին Էլեանորա Մելրոուզը մահանում է և Պատրիկը ելույթ ունենում նրա թաղմանը: Պատրիկը հիշում է իր վերջին երկու տարվա ալկոհոլիզմի հետ խնդիրները, բայց արդեն Մերիից ու իր երեխաներից առանձին: Ի վերջո նա վերադառնում է վերականգնողական կենտրոն, սակայն սկզբում նա դիմադրում է և երբեմն փախչում այդտեղից, ապա վերադառնում ու կենտրոնանում իր առողջության վրա: Լոնդոնի ծերանոցում նրա մայրը գամված էր անկողնուն ու պահանջում, որպեսզի նրան էֆտանազիայի ենթարկեն: Այդպիսով Պատրիկը հեռանում է բրիտանական կառավարությունից, որպեսզի մորը տանի Շվեյցարիա: Թույլտվություն ստանալուց հետո, Էլեանորը վերջին րոպեին փոշմանում է իր որոշման մասին: Ցուցադրվում նաև հիշողությունը այն մասին, թե ինչպես մի տարի առաջ Մերին և Պատրիկը հասկացա, որ նրա հայրը սերիական մանկապիղծ, ապա ցուցադրվում է թե ինչպես է Պատրիկը առաջին անգամ մորը պատմում հոր բռնությունների մասին, վերջինս էլ ասում է, որ ինքը նույնպես Դեյվիդի կողմից ենթարկվել է բռնության: Ներկա ժամանակում Պատրիկի մոր թաղումն է և տեղի ունենում տարօրինակ շոու, երբ իրար են հանդիպում հին դեմքերը: Պատրիկը ամբողջ ուժով փորձում է համաձայնվել մյուսների սեփական փորձից ներկայացված Էլեանորի անտարբեր մոր կերպարի հետ: 

Հանդիսատեսի ընդունումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննադատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստասերիալը քննադատների կողմից արժանացել է հատուկ խրախուսանքի, որն ուղղված էր Քամբերբեչի դերասանական աշխաղին: Rotten Tomatoes կայքում այն ունի 89% գնահատում, իսկ Metacritic-ում՝ 80/100 միավոր[16][17]:

ԱՄՆ-ի գնահատումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Հեռարձակման ամսաթիվ Գնահատում (18-49) Դիտումներ (միլլիոն)
1 Վատ նորություններ Մայիսի 12, 2018 (2018-05-12) 0.03[10][11] 0.219
2 Ինչևէ Մայիսի 19, 2018 (2018-05-19) 0.03[12][11] 0.186
3 Մի փոքր հույս Մայիսի 26, 2018 (2018-05-26) 0.04[13][11] 0.236
4 Մոր կաթը Հունիսի 2, 2018 (2018-06-02) 0.04[14][11] 0.264
5 Վերջապես Հունիսի 9, 2018 (2018-06-09) 0.03[15][11] 0.197

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. How Benedict Cumberbatch became Patrick Melrose, by Henry Alford, Vanity Fair, April 3, 2018
  2. Benedict Cumberbatch Set to Star in Showtime Limited Series ‘Melrose’
  3. Jennifer Jason Leigh, Hugo Weaving Board Showtime Miniseries 'Patrick Melrose'
  4. ‘Patrick Melrose’: Allison Williams To Guest Star In Showtime Limited Series
  5. Tony Winner Blythe Danner Joins Cast of Showtime Limited Series PATRICK MELROSE
  6. Benedict Cumberbatch Rocks An Eyepatch For Patrick Melrose TV Series
  7. ‘Patrick Melrose’ Trailer: Benedict Cumberbatch Loses His Mind in Brilliant New Look at Showtime Series
  8. Benedict Cumberbatch’s ‘Patrick Melrose’ Sets Showtime Premiere Date
  9. SHOWTIME® Teases New Limited Series PATRICK MELROSE
  10. 10,0 10,1 Metcalf Mitch (May 16, 2018)։ «UPDATED: SHOWBUZZDAILY’s Top 150 Saturday Cable Originals & Network Finals: 5.12.2018»։ ShowBuzzDaily։ Վերցված է May 16, 2018 
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 11,7 11,8 11,9 «Patrick Melrose: Season One Ratings»։ TV Series Finale։ June 12, 2018։ Վերցված է June 12, 2018 
  12. 12,0 12,1 Metcalf Mitch (May 22, 2018)։ «UPDATED: SHOWBUZZDAILY’s Top 150 Saturday Cable Originals & Network Finals: 5.19.2018»։ ShowBuzzDaily։ Վերցված է May 22, 2018 
  13. 13,0 13,1 Metcalf Mitch (May 30, 2018)։ «UPDATED: SHOWBUZZDAILY’s Top 150 Saturday Cable Originals & Network Finals: 5.26.2018»։ ShowBuzzDaily։ Վերցված է May 30, 2018 
  14. 14,0 14,1 Metcalf Mitch (June 5, 2018)։ «UPDATED: SHOWBUZZDAILY’s Top 150 Saturday Cable Originals & Network Finals: 6.2.2018»։ ShowBuzzDaily։ Վերցված է June 11, 2018 
  15. 15,0 15,1 Metcalf Mitch (June 12, 2018)։ «UPDATED: SHOWBUZZDAILY’s Top 150 Saturday Cable Originals & Network Finals: 6.9.2018»։ ShowBuzzDaily։ Վերցված է June 12, 2018 
  16. Patrick Melrose on Rotten Tomatoes
  17. Patrick Melrose on Metacritic

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]