Ալեքսանդր Գևորգյան
Ալեքսանդր Գևորգյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 25, 1935[1] (88 տարեկան) Ճարտար, Մարտունու շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | քիմիկոս |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | քիմիական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Ալեքսանդր Համբարձումի Գևորգյան (մարտի 25, 1935[1], Ճարտար, Մարտունու շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ քիմիկոս-օրգանիկ։ Քիմիական գիտությունների դոկտոր (1979), պրոֆեսոր (1985)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալեքսանդր Գևորգյանը ծնվել է 1935 թվականին ԼՂՀ Մարտունու շրջանի Ճարտար գյուղում։ 1958 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1958-1961 թվականներին և 1969 թվականից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Օրգանական քիմիայի ինստիտուտում, 1974 թվականից՝ բուրավետ նյութերի լաբորատորիայի վարիչ։ 1961-1963 և 1965-1968 թվականներին աշխատել է Պոլիմերների համամիութենական («Նաիրիտին» կից) ԳՀԻ-ում։
Աշխատանքները վերաբերում են քիմիական ռեակցիաների շարժիչ ուժի բացահայտման, գոյացող միջանկյալ մասնիկների հատկություններով դրանց ուղղության կանխատեսման հարցերին։ Առաջարկել է օրգանական ռեակցիաների ուղղության և տարածաքիմիայի առաջին ընդհանրական իոնական-զույգային վարկած։ Հայտնաբերել է a-էֆֆեկտը 1,3-դիօքսնների վերացիկլումը պիրանային միացությունների, մի շարք գերակտիվ կատալիզատորներ և շուրջ երկու տասնյակ բուրավետ նյութեր, որոնցից վարդի իզոօքսիդն արտադրվել և օգտագործվել է Ռուսաստանում[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=6498
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
|