Ալեքսանդր Բլոխին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսանդր Բլոխին
Alexander Blokhin (2017-10-02).jpg
 
Մասնագիտություն՝ դիվանագետ և քաղաքական գործիչ
Ծննդյան օր հունվարի 12, 1951(1951-01-12) (68 տարեկան)
Ծննդավայր Իվանովո, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of Russia.svg Ռուսաստան
 
Պարգևներ

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի I աստիճանի մեդալ և Russian Federation Government Certificate of Honour?

Ալեքսանդր Բլոխին (ռուս.՝ Алекса́ндр Ви́кторович Блохи́н, հունվարի 12, 1951(1951-01-12), Իվանովո, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուսական դիվանագետ: Արտակարգ և լիազոր դեսպան (1996):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1967-1968 թվականներին՝ «Իվտորֆմաշ» (Իվանովո) գործարանի բանվոր:

1974 թվականին ավարտել է Վ․ Լինինի անվան էներգետիկ ինստիտուտը։

1974-1977 թվականներին՝ ավագ ինժեներ, արտադրամասի պետի տեղակալ, արտադրամասի պետ, Ֆիզպրիբոր (Կիրով) գործարանի գլխավոր էներգետիկայի տեղակալ:

1977-1978 թվականներին՝ գտնվել է Մոնղոլիայում գործուղման մեջ՝ ԽՍՀՄ պաշտպանության նախարարության գծով։

1978-1980 թվականներին՝ Իվանովսկու կարի միավորման գլխավոր մեխանիկ:

1980-1983 թվականներին՝ Իվանովսկի էներգետիկ ինստիտուտի ասպիրանտ:

1983-1990 թվականներին՝ Շչելկովսկի բիոկոմբինատի գլխավոր ինժեներ (Մոսկվայի մարզ):

1990-1993 թվականներին՝ ՌՍՖՍՀ ժողովրդական պատգամավոր։

1990-1992 թվականներին՝ Ռուսաստանի Գերագույն խորհրդի Ժողովրդական պատգամավորների խորհուրդների աշխատանքի և ինքնակառավարման զարգացման կոմիտեի քարտուղար:

1992 թվականից Ռուսաստանի ԱԳՆ Դիվանագիտական ծառայության մեջ է։ Տիրապետում է անգլերեն լեզվին։

  • 1995 թվականի հունիսի 26-ից-2000 թվականի հունվարի 6-ը՝ Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։
  • 2000 թվականի հունվարի 6-ից-մայիսի 7-ը՝ Ռուսաստանի Դաշնության Դաշնային և ազգությունների հարցերով նախարար[2]։
  • 2000 թվականի մայիսի 7-ից-2000 թվականի մայիսի 18-ը՝ Ռուսաստանի Դաշնության Դաշնային և ազգությունների հարցերով նախարարի պաշտոնակատար:
  • 2000 թվականի մայիսի 18-ից-2001 թվականի հոկտեմբերի 17-ը՝ Ռուսաստանի Դաշնության դաշնային գործերի, ազգային և միգրացիոն քաղաքականության հարցերով նախարարն ազատվել է այդ պաշտոնից՝ նախարարության լուծարման կապակցությամբ[3][4]։
  • 2002 թվականի հուլիսի 26-ից-2005 թվականի հուլիսի 14-ը՝ Բելառուսի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[5][6]։
  • 2005 թվականի նոյեմբերի 10-ից-2010 թվականի հունիսի 29-ը՝ Ավստրալիայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[7][8]։
  • 2006 թվականի հունվարի 31-ից-2010 թվականի հունիսի 29-ը՝ Ֆիջիի կղզիների Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան՝ համատեղության կարգով[9][8]։
  • 2006 թվականի փետրվարի 6-ից-2010 թվականի հունիսի 29-ը՝ Ֆիջիի կղզիների Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան՝ համատեղության կարգով[10][8]։
  • 2006 թվականի մարտի 14-ից-2010 թվականի հունիսի 29-ը՝ Նաուրուի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան՝ համատեղության կարգով[11][8]։
  • 2011 թվականի մայիսի 5-ից՝ Թուրքմենստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[12]։

Ամուսնացած է։ Ունի դուստր։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան (2014 թվականի հոկտեմբերի 13)՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի իրականացման գործում ունեցած մեծ ավանդի և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար[13]
  • Ռուսաստանի Դաշնության կառավարության պատվոգիր (2001 թվականի հունվարի 12)՝ պետությանը մատուցած ծառայությունների և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար[14]
  • «Անկախ, մշտապես Չեզոք Թուրքմենստան» հոբելյանական մեդալ (2015)[15]

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1995 թվականի մարտի 6)[16]
  • Արտակարգ և լիազոր դեսպան (1996 թվականի հոկտեմբերի 29)[17]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Указ Президента Российской Федерации от 26.06.1995 г. № 646 "О назначении Блохина А. В. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Азербайджанской Республике"
  2. 2,0 2,1 Указ Президента Российской Федерации от 06.01.2000 г. № 17 "О Министре по делам федерации и национальностей Российской Федерации"
  3. Указ Президента Российской Федерации от 18.05.2000 г. № 906 "О Министре по делам федерации, национальной и миграционной политики Российской Федерации"
  4. Указ Президента Российской Федерации от 17.10.2001 г. № 1234 "О Блохине А.В."
  5. Указ Президента Российской Федерации от 26.07.2002 г. № 783 "О назначении Блохина А.В. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Белоруссия"
  6. Указ Президента Российской Федерации от 14.07.2005 г. № 799 "О Блохине А.В."
  7. Указ Президента Российской Федерации от 10.11.2005 г. № 1290 "О назначении Блохина А.В. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Австралии"
  8. 8,0 8,1 8,2 8,3 Указ Президента Российской Федерации от 29.06.2010 г. № 797 "О Блохине А.В."
  9. Указ Президента Российской Федерации от 31.01.2006 г. № 56 "О назначении Блохина А.В. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Островов Фиджи по совместительству"
  10. Указ Президента Российской Федерации от 06.02.2006 г. № 78 "О назначении Блохина А.В. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Вануату по совместительству"
  11. Указ Президента Российской Федерации от 14.03.2006 г. № 210 "О назначении Блохина А.В. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Науру по совместительству"
  12. Указ Президента Российской Федерации от 05.05.2011 г. № 582 "О назначении Блохина А.В. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Туркменистане"
  13. Указ Президента Российской Федерации от 13 октября 2014 года № 661 «О награждении государственными наградами Российской Федерации»
  14. Распоряжение Правительства Российской Федерации от 12 января 2001 г. № 22-р «О награждении Почётной грамотой Правительства Российской Федерации Блохина А. В.»
  15. Глава Туркмении наградил посла России в честь 20-летия нейтралитета | РИА Новости
  16. Указ Президента Российской Федерации от 06.03.1995 г. № 249 "О присвоении дипломатических рангов"
  17. Указ Президента Российской Федерации от 29.10.1996 г. № 1503 "О присвоении Блохину А.В. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посла"