Ալեքսանդր Բերեզովսկի
Ալեքսանդր Բերեզովսկի | |
---|---|
![]() | |
դեկտեմբերի 1, 1867 - հոկտեմբերի 15, 1940 (72 տարեկան) | |
Ծննդավայր | Չեռնիգովի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահվան վայր | Բեռլին, Նացիստական Գերմանիա |
Գերեզման | Berlin-Tegel Russian Orthodox Cemetery |
Զորատեսակ | հետևազոր |
Կոչում | գեներալ-լեյտենանտ |
Հրամանատարն էր | 14-րդ հետևակային դիվիզիա |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ և Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ |
Կրթություն | Cadet corps in Poltava? |
Պարգևներ |
Ալեքսանդր Բերեզովսկի (ռուս.՝ Александр Иванович Березовский, դեկտեմբերի 1, 1867, Չեռնիգովի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 15, 1940, Բեռլին, Նացիստական Գերմանիա), Ռուսական կայսերական բանակի զորահրամանատար, գեներալ- լեյտենանտ, Առաջին համաշխարհային պատերազմի հերոս, սպիտակգվարդիական։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Չերնիգովի նահանգում։ Ավարտել է Պետրովի Պոլտավայի կադետական կորպուսը (1886) և Միխայլովսկի հրետանային ուսումնարանը (1889), որտեղից ստանալով պոդպորուչիկի կոչում` գործուղվել է 33-րդ հրետանային բրիգադա։
Կոչումները` պորուչիկ (1891), շտաբս-կապիտան (1896), կապիտան (1898), փոխգնդապետ (1901), գնդապետ (1905), գեներալ-մայոր (որպես պարգև, 1914), գեներալ-լեյտենանտ (որպես պարգև, 1917)։
1896 թվականին ավարտել է Գլխավոր շտաբի Նիկոլաևյան ակադեմիան 1-ին կարգով։ Ակադեմիայից հետո ծառայել է Կիևյան ռազմական օկրուգում` 9-րդ հեծելազորային դիվիզիայի և 12-րդ բանակային կորպուսի շտաբներում։ 1902 թվականից եղել է Կազանի ռազմական օկրուգի շտաբի ավագ համհարզ, 1908 թվականից` 14-րդ հետևակային դիվիզիայի շտաբի պետ։ 1910 թվականի հոկտեմբերի 24-ին նշանակվել է 57-րդ Մոդլինյան հետևակային գնդի հրամանատար, որի հետ էլ դիմավորել է Առաջին համաշխարհային պատերազմը։ 1914 թվականի հոկտեմբերին պարգևատրվել է Գեորգիևյան զենքով և ստացել գեներալ-մայորի կոչում։ Պարգևատվել է 1914 թվականի օգոստոսի 26-ից 30-ը Գրոդսկի տակ մղվող մարտերի համար, երբ Բերեզովսկին որպես 57-րդ Մոդլինյան հետևակային գնդի հրամանատար, ետ է մղում թշնամու գերազանցող ուժերի գրոհը, որը ձգտում էր ճեղքել դեպի Լվով տանող գլխավոր ճանապարհը։ Մայիսին նշանակվել է 10-րդ բանակային կորպուսի շտաբի պետ, 1917 թվականի վերջին եղել 31-րդ բանակային կորպուսի հրամանատար, 1918 թվականին ստանձնել 3-րդ Ուկրաինական կորպուսի հրամանատարությունը նրա ձևավորման փուլում։ 1918 թվականի հոկտեմբերին փախել է Ղրիմ, գտնվելով գեներալ Բորովսկու Կամավորական բանակի Ղրիմ-Ազովյան շտաբում, որից հետո մեկնել է Ռուսաստանի հարավի զինված ուժերի գլխավոր հրամանատարի շտաբ, գտնվել է նրա տրամադրության տակ` կատարելով զանազան պատասխանատու հանձնարարություններ[1][2]։
Էմիգրացիա[խմբագրել | խմբագրել կոդը]
1920 թվականի նոյեմբերին Վրանգելի բանակի Ղրիմից էվակուացիայի ժամանակ, Բերեզովսկին մեկնում է Կոստանդնուպոլիս։ Շուտով տեղափոխվում է Բեռլին և այնտեղ զբաղեցնում Գլխավոր շտաբի ռուս սպաների ընկերության բեռլինյան բաժնի նախագահի պաշտոնը։ 1938 թվականի 2-րդ կեսին նշանակվում է Գերմանիայում ռուս զինվորականների միության 3-րդ բաժնի պետ և Միավորման պետի տեղակալ։
Մահացել է 1940 թվականի հոկտեմբերի 15-ին, թաղված է Բեռլինի Տեգել գերեզմանատանը։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Я. Тынченко. Украинские Вооружённые Силы. К: Темпора, 2009. С. 246.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Клюндер Александр։ «БЕРЕЗОВСКИЙ Александр Иванович | Кладбище Тегель»։ pogost-tegel.info։ Վերցված է 2017-07-18
- ↑ «Русская армия в Великой войне: Картотека проекта: Березовский Александр Иванович»։ www.grwar.ru։ Վերցված է 2017-07-18
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դեկտեմբերի 1 ծնունդներ
- 1867 ծնունդներ
- Հոկտեմբերի 15 մահեր
- 1940 մահեր
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Բեռլին քաղաքում մահացածներ
- Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ
- Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի մասնակիցներ
- Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած ռուսական ռազմական գործիչներ