Ալեքսանդր Բախարև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսանդր Բախարև
Ծնվել էհուլիսի 20, 1911(1911-07-20)
ԾննդավայրՊուշկինո (գյուղ, Դոբրինսկի շրջան), Դոբրինսկի շրջան, Լիպեցկի մարզ
Վախճանվել էսեպտեմբերի 13, 1974(1974-09-13) (63 տարեկանում)
Վախճանի վայրԴոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող և լրագրող
Լեզուռուսերեն
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ժանրերվեպ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ«Պատվո նշան» շքանշան «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան

Ալեքսանդր Արսենտևիչ Բախարև (ռուս.՝ Александр Арсентьевич Бахарев, հուլիսի 20, 1911(1911-07-20), Պուշկինո (գյուղ, Դոբրինսկի շրջան), Դոբրինսկի շրջան, Լիպեցկի մարզ - սեպտեմբերի 13, 1974(1974-09-13), Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային ռուս գրող, լրագրող: «Մարդը թաքցնում է աչքերը» վեպի հեղինակ: ԽՍՀՄ Գրողների միության Ռոստովի մասնաճյուղի նախագահ (1961-1974 թթ.):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Բախարևը ծնվել է Տամբովի նահանգի Ուսմանսկի գավառի Պուշկինո գյուղում (այժմ՝ Լիպեցկի մարզի Դոբրինսկի շրջան)՝ գյուղացու ընտանիքում[1]: Դպրոցն ավարտելուց հետո եղել է գյուղի խրճիթավար, ապա աշխատել Կոմսոմոլում, եղել Կոմսոմոլի շրջանային հանձնաժողովի աշխատակից, Կոմսոմոլի շրջանային հանձնաժողովի քարտուղար: 1931 թվականից զբաղվել է լրագրողական աշխատանքով: Տեղափոխվել է Տամբովի մարզ, խմբագրել մարզային երիտասարդական թերթը: 1939 թվականին միացել է ԽՄԿԿ (բ) շարքերին, ապա ավարտել Կուսակցական բարձրագույն դպրոցը: 1942 թվականին Բախարևն աշխատանքի է ընդունվել «Պրավդա» թերթում` որպես Տամբովի մարզի թղթակից, այնուհետև եղել է նույն թերթի թղթակիցը Ռոստովի մարզում[2]: Ակնարկագրության մեծ դպրոցից հետո Բախարևն անցնում է գեղարվեստական գրականության՝ 1952 թվականին հրատարակելով «Մեծ հոսքը» պատմվածքը, իսկ 1962 թվականին՝ «Հյուսիսային ողկույզներ»: 1956 թվականին աշխատել է «Սովետական Ռուսաստան» թերթի թղթակից նույն Ռոստովի տարածաշրջանում, 1958 թվական ընդունվել է ԽՍՀՄ գրողների միության շարքերը, 1961 թվականին ընտրվել է ԽՍՀՄ Գրողների միության Ռոստովի տարածաշրջանային կազմակերպության խորհրդի նախագահ:

Աշխատել է խորհրդային աշխատավոր դասի մասին ստեղծագործությունների վրա: Դրանց թվում են «Անձամբ պատասխանատու եմ» (1971 թ.) և «Անհանգիստ լավա» (1973 թ.) պատմվածքները:

Բախարևի ստեղծագործության հիմնական թեման մարդկային կյանքն է: Այդ թեմային է նվիրված նրա ամենահեղինակավոր աշխատանքը՝ «Մարդը թաքցնում է աչքերը» վեպը, որը պատմում է խորհրդային գյուղի կյանքի մասին հետպատերազմյան 20 տարիների ընթացքում: Վեպի առաջին գիրքը լույս է տեսել 1966 թվականին, երկրորդը՝ 1968 թվականին, երկու գրքով վեպը հրատարակվել է 1971 թվականին՝ բարձր գնահատականի արժանանալով հայտնի խորհրդային գրող Վիտալի Զակրուտկինի կողմից:

Կյանքի վերջին տարիներին Բախարևն աշխատել է «Փոթորիկ» վեպի վրա, որն անավարտ է մնացել:

Մահացել է 1974 թվականի սեպտեմբերի 13-ին Դոնի Ռոստովում: Թաղված է Դոնի Ռոստովի Հյուսիսային գերեզմանատանը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Писатели Дона: Биобиблиогр. сб / [Сост. Г. Г. Тягленко]. - Ростов н/Д: Кн. изд-во, 1976. - С. 41. - 288 с. - 10 000 экз.
  2. Писатели Дона: Биобиблиогр. указ / [О. И. Кузина и др.]. - изд. 2-е, испр. и доп. - Ростов н/Д: Кн. изд-во, 1986. - С. 55. - 416 с. - 20 000 экз.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]