Ալեքսանդր Ալյոնկին
Ալեքսանդր Ալյոնկին | |
---|---|
1892 - 1953 | |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Զորատեսակ | հետևազոր |
Կոչում | գնդապետ |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ, Հայրենական մեծ պատերազմ և Խորհրդա-լեհական պատերազմ |
Պարգևներ |
Ալեքսանդր Ալյոնկին (ռուս.՝ Александр Андреевич Алёнкин, 1892 - 1953, Մոսկվա, ԽՍՀՄ), Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի գնդապետ, Քաղաքացիական պատերազմի մասնակից, Կարմիր Դրոշի կրկնակի շքանշանակիր (1922, 1923)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսանդր Ալյոնկինը ծնվել է 1892 թվականին[1]։ Ծառայել է ցարական բանակում, մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմի մարտերին։ Հոկտեմբերյան Հեղափոխությունից հետո ծառայության է անցել Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակում։ Հարավային Ուրալում և Պովոլժիեում մասնակցել է Քաղաքացիական պատերազմի մարտերին (Արևելյան ռազմաճակատ) ադմիրալ Ալեքսանդր Կոլչակի զորքերի դեմ մղվող մարտերին[2], որպես 5-րդ բանակի 27-րդ հրաձգային դիվիզիայի 81-րդ հրաձգային բրիգադի շտաբի պետ և հրամանատար[3]։
Հանրապետության Հեղափոխական Ռազմական Խորհրդի № 23 հրամանով 1922 թվականին կոմբրիգ Ալեքսանդր Ալյոնկինը սովետա-լեհական պատերազմի ժամանակ ցուցաբերած մարտական հաջողությունների համար պարգևատրվել է ՌՍՖՍՀ Կարմիր Դրոշի առաջին շքանշանով[3]։
Հանրապետության Հեղափոխական Ռազմական Խորհրդի № 157 հրամանով 1923 թվականին, 1919 թվականի մայիսյան մարտերում ցուցաբերած հաջողությունների համար կոմբրիգ Ալեքսանդր Ալյոնկինը երկրորդ անգամ պարգևատրվել է ՌՍՖՍՀ Կարմիր Դրոշի շքանշանով[3]։ Քաղաքացիական պատերազմի ավարտից հետո Ալյոնկինը շարունակում է ծառայությունը Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակում, լինելով 27-րդ հրաձգային դիվիզիայի 79-րդ հրաձգային գնդի շտաբի պետ։ Արևմտյան ռազմաճակատի շտաբում զտումների ժամանակ 1923 թվականին նա ազատվում է զբաղեցրած պաշտոնից, որոշ տվյալներով ԽՍՀՄ Միավորված պետական քաղաքական վարչության օրգանների կողմից 79-րդ հրաձգային գնդի հրամանատարի ձերբակալման պատճառով[4]։ Նրա հետագա ռազմական ծառայության հանգամանքներն անհայտ են, բացի նրանից, որ 1945 թվականի հուլիսի 25-ին փոխգնդապետի կոչումով եղել է Գլխավոր Վարչության պարտադիր ուսուցման դասընթացների տակտիկական ցիկլի ուսումնական բաժնի պետը և պարգևատրվել է «1941-1945 թվականներին Հայրենական Մեծ Պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալով[5]։
Պահեստազոր է արձակվել գնդապետի կոչումով, բնակվել Մոսկվայում։ Մահացել է 1953 թվականին, թաղված է Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատանը (տեղամաս 1, 14-րդ շարք, 9-րդ տեղ)[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Кипнис С. Е. Новодевичий мемориал.
- ↑ Кучкин А. П. В боях и походах от Волги до Енисея.
- ↑ 3,0 3,1 3,2 Сборник лиц, награждённых орденом Красного Знамени и Почётным революционным оружием.
- ↑ Минаков С. Т. «Большая «чистка» советской военной элиты в 1923 г.» (ռուսերեն). [1]. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 3-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|publisher=
- ↑ ОБД "Подвиг Народа"
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Сборник лиц, награждённых орденом Красного Знамени и Почётным революционным оружием». Воениздат, 1926.
- Кучкин А. П. В боях и походах от Волги до Енисея. — М.։ Наука, 1969.
- Кипнис С. Е. Новодевичий мемориал. М., 1995.
- 1892 ծնունդներ
- 1953 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ
- Ռուս ռազմական գործիչներ
- Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի մասնակիցներ