Ալեքսանդր Ազատյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ազատյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Ծնվել է | փետրվարի 18, 1930[1] |
|---|---|
| Ծննդավայր | Ղարաքիլիսա, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
| Վախճանվել է | դեկտեմբերի 8, 2017 (87 տարեկան) |
| Մահվան վայր | Երևան, Հայաստան |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1952) |
| Մասնագիտություն | նկարիչ |
| Ալեքսանդր Ազատյան Վիքիդարանում | |
Ալեքսանդր Թադևոսի Ազատյան (փետրվարի 18, 1930[1], Ղարաքիլիսա, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 8, 2017, Երևան, Հայաստան[2]), հայ նկարիչ, գոբելենագործ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսանդր Ազատյանը ծնվել է 1930 թվականին, Կիրովականում։ 1952 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1959 թվականին՝ Լենինգրադի գեղարդ ուսումնարանը։ 1965-1976 թվականներին դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում[3]։ Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում։
Ստեղծագործել է հիմնականում դեկորատիվ-կիրառական արվեստի բնագավառում։ Գործերից են՝
- «Միջնադար», 1974 թվական, ՀԱՊ
- «Կռունկներ», Սարդարապատի ժողովրդական ստեղծագործության թանգարան
- «Էլեկտրոնիկա», 1980-ական թվականներ
- «Բերքի տոն», 1980-ական թվականներ
- «Գարուն», 1980-ական թվականներ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 https://avproduction.am/?ln=am&page=person&id=3301
- ↑ «Zarkfoundation.com - Ալեքսանդր Ազատյան».
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Ազատյան» հոդվածին։ |
| ||||||