Jump to content

Ալեքսանդրա Մերկուլովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդրա Մերկուլովա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝գեղարվեստական մարմնամարզություն
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝նոյեմբերի 25, 1995(1995-11-25) (29 տարեկան)
Ծննդավայր՝Մոսկվա, Ռուսաստան

Ալեքսանդրա Սերգեյի Մերկուլովա ( ռուս.՝ Александра Сергеевна Меркулова ; * նոյեմբերի 25, 1995, Մոսկվա ), ռուս նախկին գեղարվեստական մարմնամարզուհի։ Պատանեկան օլիմպիական խաղերի չեմպիոնուհի։ Միջազգային կարգի սպորտի վարպետ։ Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ։

2010 թվականին Մերկուլովան ոսկե մեդալ է նվաճել Սինգապուրի պատանեկան օլիմպիական խաղերում՝ անհատական մրցումներում։ Նույն թվականին Բրեմենում դարձել է Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն[1]։

2009-2014 թվականներին եղել է Ռուսաստանի հավաքականի կազմում[2]։

2011 թվականին Մոնպելյեի արվարձաններից մեկում՝ Պերոլսում կայացած աշխարհի առաջնությունում Մերկուլովան Դարիա Կոնդակովայի, Եվգենյա Կանաևայի և Դարյա Դմիտրիևայի հետ աշխարհի չեմպիոն է դարձել թիմային բազմամարտի մրցումներում։ 2012 թվականին Նիժնի Նովգորոդում կայացած Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալ է նվաճել անհատական բազմամարտում՝ առաջին տեղը զիջելով իր հայրենակից Եվգենյա Կանաևային։

2010 թվականին Ալեքսանդրան դարձել է Ռուսաստանի չեմպիոն[3]։ Վնասվածքի պատճառով չի կարողացել մասնակցել 2012 թվականի Օլիմպիական խաղերին. նրա փոխարեն մասնակցե և արծաթե մեդալի է արժանացել Դարիա Դմիտրիևան[4]։

Մերկուլովան 2015 թվականին ավարտել է մարզական կարիերան և այդ ժամանակվանից մարզում է Ռուսաստանի երիտասարդական հավաքականը[2][5]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերկուլովան կանոնավոր կերպով հաճախում է եկեղեցի և իրեն համարում է ճշմարիտ հավատացյալ։ Նա ամուսնացած է տափօղակով հոկեյ խաղացող Իգոր Օշիգանովի հետ[6]։ 2018 թվականի հունիսի 27-ին նրանք տղա զավակ են ունեցել[7]։ Մերկուլովան ունի երկու քույր՝ Օլգան և Նատալյան, և երկու եղբայր՝ Սավվան և Վասիլին[8]։

  • 2013թ. Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ(31 դեկտեմբերի 2013 թ.)[2][9]
  • 2013թ. Ռուսաստանի Դաշնության նախագահի պատվոգիր[2][10]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Александра Меркулова: под «Песню про зайцев» из «Бриллиантовой руки» была готова выступать с любым предметом, allsportinfo.ru, 18. April 2010 (russisch)
  2. 2,0 2,1 2,2 2,3 Меркулова Александра Сергеевна auf infosport.ru (russisch)
  3. Обнаружен двойник Кабаевой, bmsi.ru (russisch)
  4. Дмитриева заменит Меркулову на Олимпиаде-2012, sports.ru (russisch)
  5. «Александра Меркулова стала тренером молодёжной сборной России» (ռուսերեն). r-gymnastics.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 12-ին.
  6. Художественная гимнастка Меркулова Александра, gimnastikasport.ru (russisch)
  7. «Войти • Instagram». www.instagram.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 10-ին.
  8. Восходящая звезда художественной гимнастики, spletnik.ru, 27. Mai 2012 (russisch)
  9. «Приказ «О присвоении почетного спортивного звания „Заслуженный мастер спорта России"»» (ռուսերեն). Официальный сайт Министерства спорта Российской Федерации. 2014 թ․ հունվարի 9. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 8-ին.
  10. «Распоряжение Президента Российской Федерации от 19 июля 2013 года № 277-рп «О поощрении»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 8-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդրա Մերկուլովա» հոդվածին։