Ալեքսանդրա Կենտացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսանդրա Կենտացի
Prinses Alexandra (1961).jpg
 
Կրթություն՝ Հիթֆիլդի դպրոց, Ասքոթ
Մասնագիտություն՝ ազնվական
Դավանանք Անգլիկան եկեղեցի
Ծննդյան օր դեկտեմբերի 25, 1936(1936-12-25)[1][2] (83 տարեկան)
Ծննդավայր Belgrave Square, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Դինաստիա Վինձորների դինաստիա
Քաղաքացիություն Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Հայր Արքայազն Գեորգ, Քենթի հերցոգ[2]
Մայր Princess Marina of Greece and Denmark?[2]
Ամուսին Angus Ogilvy?
Զավակներ James Ogilvy?[2] և Marina Ogilvy?[2]
 
Պարգևներ

Հոնկոնգի համալսարանի պատվավոր դոկտոր և Արքայական Վիկտորիական շքանշանի Մեծ խաչի տիկին

Ալեքսանդրիա Էլենա Էլիզաբեթ Օլգա Քրիստաբել Կենտացի, արքայադուստր, հարգարժան տիկին[3] (անգլ.՝ Princess Alexandra Helen Elizabeth Olga Christabel, The Honourable Lady Ogilvy) ծնվել է 1936 թվականի դեկտեմբերի 25-ին։ Բրիտանական արքայական ընտանիքի անդամ է։ Արքայադուստր Կենտացին Անգլիայի թագուհու զարմուհին է։

Դուքս Քենտ Ջորջի միակ դուստրն է (չորրորդ տղայի՝ Մեծ Բրիտանիայի թագավոր Ջորջ V և թագուհու՝ Մարի Թեքայի ) և Հունական արքայադստեր և Դանիացի Մարիայի, աղջիկները Նիկոլասի, արքայազնը Հունական, Դանիական և Մեծ դքսուհու Ելենա Վլադիմիրովանայի։ Այսօրվա դրությամբ զբաղեցնում է բրիտանական գահաժառանգի 48-րդ տեղը, 2018 թվականի ապրիլի 23-ին ծնված Ելիզավետ II-ի մեծ թոռից հետո։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արքայադուստր Ալեքսանդրան ծնվել է 1936 թվականի դեկտեմբերի 25 -ին Դանիական դուքս Ջորջի ընտանիքում, Մեծ Բրիտանիայի Ջորջ V թագավորի և նրա կնոջ՝ Մարիի ընտանիքում։ Արքայադստեր մայրն է եղել դքսուհի Մարիա Կենտացին, Հույն տեղաբնակ արքայադստեր և Դանիացի , աղջիկը Հույն արքայազն Նիկոլայի և Դանիական մեծ արքայադստեր Ելենա Վլադիմիրովնա Ռոմանովայի։ Ծնվելու պահին նա զբաղեցրել է Բրիտանական գահի ժ առանգության վեցերորդ տեղը ։

Արքայադուստրը մկրտվել է Բուքինգհեմյան պալատի տեղական եկեղեցում, 1937 թվականի փետրվարի 9-ին։ Նրա կնքահայրն է եղել թագավոր Գևորգ VI և թագուհի Ելիզավետան ( նրա հորեղբայրը և մորաքույրը) թագուհին Նորվեգիայի (նրա ազգականուհին), Ելենա Վլադիմիրովնա Ռոմանովան (նրա տատիկը), արքայադուստր Օլգա Յուգոսլավսկայան (նրա մորաքույրը), արքայադուստր Բեատրիսա Մեծբրիտանացին (նրա հեռավոր ազգականուհին), կոմս Ատլոնսկին (նրա ազգականը), և կոմս Կառլ Թեոդոր Տորնինգ- Ետտենբախը (մորեղբայրը)։ Նրան անվանակոչել են ի պատիվ նախատատու՝ Ալեքսանդրա թագուհու, իր տատիկի, Մեծ արքայադստեր Ելենա Վլադիմիրովնայի, և երկու մորաքույրների՝ արքայադուստր Ելիզավետայի և Օլգա Հունացու պատվին։ Նա ստացել է Քրիստաբել անունը, որովհետև ծնվել է Սուրբ Ծնունդին։

Արքայադուստրն իր մանկությունն անցկացրել է Մեծ Բրիտանիայում։ Երկրորդ աշխարհամարտի տարիներին ապրել է տատիկի՝ թագուհի Մարիայի հետ։ Նրա հայրը մահացել է ինքնաթիռի վթարի հետևանքով, 1942 թվականի օգոստոսի 25-ին։ 1947 թվականին արքայադուստր Ելիզավետայի և Հունաստանի իշխան Ֆիլիպի (ապագա թագուհի Ելիզավետա II և Էդինբուրգի դքսի)հարսանիքին եղել է հարսի ընկերուհի։

Ամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1963 թվականի ապրիլի 24-ին ամուսնացել է պատկառելի Անգուս Ջեյմս Բրյուս Օղիլու հետ (1928—2004), երկրորդ տղայի 12-րդ կոմս Էիրիլիի և տիկին Ալեքսանդր Կոկի։ Հարսանեկան արարողակարգին մասնակցություն են ցուցաբերել բոլոր արքայական ընտանիքները։ Արարողակարգը հեռարձակվել է ողջ աշխարհով, և այն դիտել են գրեթե 200 միլիոն մարդ։

Արքայադուստր Ալեքսանդրան և սըր Անգուսն ունեցել են երկու երեխա՝ Ջեյմսն ու Մարիան և չորս թոռ։

  • Ջեյմս Օգիլվին ծնվել է 1964 թվականի փետրվարի 29-ին, ամուսնացել 1988 թվականի հուլիսի 30-ին Ջուլիա Ռավլինսոնի հետ։
    • Ֆլորա Ալեքսանդրա Օգիլվի, ծնվել է 1994 թվականի դեկտեմբերի 15-ին։
    • Ալեքսանդրա Չարլզ Օգիլվի, ծնվել է 1996 թվականի նոյեմբերի 12-ին։
  • Մարիա Վիկտորիա Օգիլվի, ծնվել է 1966 թվականի հուլիսի 31-ին , ամուսնացել 1990 թվականի փետրվարի 2-ին Պավել Ջուլիանա Մոուտի հետ, բաժանվել 1997 թվականի դեկտեմբերի 4-ին։
    • Զենուսկա Մեի Մոուոտ, ծնվել է 1990 թվականի մայիսի 26-ին։
    • Քրիստինա Ալեքսանդրա Մոուոտ, ծնվել է 1993 թվականի հունիսի 4-ին։

Թագավորական պարտականությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

1950 թվականի վերջերից սկսած արքայադուստր Կենտացին կատարել է շատ թագավորական պարտականություններ։ 1959 թվականին գնացել է Ավստրալիա։ Արքայադուստրը ներկայացրել է թագուհուն Նիգերիայում՝ Մեծ Բրիտանիայից անկախանալու ժամանակահատվածում, 1960 թվականին։ Արքայադուստրը ներկայացրել է թագուհուն նաև Կանադայում, Թաիլանդում, Նորվեգիայում, Իտալիայում, Ջիբրալթարում և այլ երկրներում։ Ալեքսանդրան պատվավոր անդամ է համարվում շատ բժշկական համալսարաններում Մեծ Բրիտանիայում և արտերկրում։ Արքայադուստրը սուրբ հովանավորն է Անգլիական ազգային օպերայի, Լոնդոնի ֆիլհարմոնիկ երգչախմբի։ Նախագահն է Լոնդոնյան արվեստի և երաժշտության ակադեմիայի և Մեծ Բրիտանիայի«Վայրի բնության» ֆոնդի։

Տիտղոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1936 թվականի դեկտեմբերի 25 - 1936 թվականի ապրիլի 24․ Նորին արքայական մեծություն արքայադուստր Ալեքսանդրա Կենտացի
  • 1963 թվականի ապրիլի 24-ից Նորին արքայական մեծություն արքայադուստր Ալեքսանդրա, լրացուցիչ՝ տիկին Օգիլվա [4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Munzinger Archiv (գերմ.) — 1913.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Lundy D. R. The Peerage
  3. Если речь идёт о детях титулованных особ, традиционный перевод слова Honourable на русский — достопочтенный/ая.
  4. St George’s Chapel — Orders of Chivalry Archived 2008-08-20 at the Wayback Machine.