Ալեքսանդրա Խոխլովա
Ալեքսանդրա Խոխլովա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 4, 1897[1][2] |
Ծննդավայր | Բեռլին, Գերմանական կայսրություն |
Մահացել է | օգոստոսի 22, 1985[1][2] (87 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, կինոռեժիսոր և սցենարիստ |
Ծնողներ | հայր՝ Sergey Sergeevich Botkin?, մայր՝ Aleksandra Pavlovna Botkina? |
Ամուսին(ներ) | Լև Կուլեշով և Konstantin Khokhlov? |
Պարգևներ և մրցանակներ | |
Ալեքսանդրա Սերգեևնա Խոխլովա (անգլ.՝ Aleksandra Sergeyevna Khokhlova, ծնյալ՝ Ալեքսանդրա Սերգեևնա Բոտկինա, ռուս.՝ Александра Сергеевна Хохлова, հոկտեմբերի 4, 1897[1][2], Բեռլին, Գերմանական կայսրություն - օգոստոսի 22, 1985[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուսական կայսրության և խորհրդային դերասանուհի, թատրոնի ռեժիսոր, գրող և մանկավարժ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բժիշկ Սերգեյ Բոտկինի (1859–1910) և Ալեքսանդրա Պավլովնա Բոտկինայի (ծնյալ՝ Տրետյակովա, 1867–1959) դուստր Ալեքսանդրան ծնվել է Բեռլինում, որն այն ժամանակ Գերմանական կայսրությունում էր։ Անաստասյա անունով քույր է ունեցել[3] և հանդիսացել բարերար և արվեստի հովանավոր Պավել Տրետյակովի թոռնուհին։ 1914 թվականին ամուսնացել է ռուս դերասան Կոնստանտին Խոխլովի հետ, որից Սերգեյ անունով որդի է ունեցել։
1916 թվականին ռեժիսոր Բորիս Սուշկևիչի նկարահանած «Փոթորիկ» կինոնկարում, ինչպես նաև 1918 թվականին ռեժիսոր Վլադիսլավ Ստարևիչի նկարանահված «Լոլա» կինոնկարում հանդես է եկել որպես երկրորդական դերակատար։ 1919 թվականին ընդունելության քննություն է հանձնել Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտում, որտեղ հանդիպել է կինոյի գործընկերոջը և ապագա կյանքի ընկերոջը՝ Լև Կուլեշովին։ 1920 թվականին վերջինիս նկարահանած «Կարմիր ռազմաճակատ» կինոնկարում է նկարահանվել, որտեղ ռեժիսորը նույնպես դեր էր կատարում։ Խոխլովայի կարիերան կինոնկարներում կարճատև է եղել, երբ նա իր ընտանիքի հարստության ու կայսր Նիկոլայ II-ի հետ կապեր ունենալու պատճառով զրկվել է բարեհաճությունից[4][5]։
Դերասանությունից և ռեժիսորությունից բացի Խոխլովան Կուլեշովի հետ նաև դասախոսել է պետական ինստիտուտում։ 1935 թվականին ճանաչվել է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ[4]։
Ամուսնու հետ հրատարակել է «Հիսուն տարի կինոյում» հուշագրությունը[5]։
Մահացել է Մոսկվայում 87 տարեկանում[4]։
Կինոնկարների ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերակատարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Երկաթե գարշապար» (1919), ռեժիսոր՝ Վլադիմիր Գարդին
- «պարոն Վեսթի անհավանական արկածները բոլշևիկների երկրում», կատակերգություն, (1924), ռեժիսոր՝ Լև Կուլեշով
- «Մահվան շողը» (1925), ռեժիսոր՝ Լև Կուլեշով, Խոխլովան ռեժիսորի օգնականն էր
- «Ըստ օրենքի» (1926), ռեժիսոր՝ Լև Կուլեշով
- «Քո ծանոթուհին» (1927), ռեժիսոր՝ Լև Կուլեշով
- «Մեծ մխիթարողը» (1933), ռեժիսոր՝ Լև Կուլեշով, Խոխլովան ռեժիսորի օգնականն էր
- «Սիբիրացիներ» (1940), ռեժիսոր՝ Լև Կուլեշով
Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ճարմանդների գործը» (1929)
- «Սաշա» (1930)
- «Խաղալիքներ» (1933)
Ռեժիսորի օգնական[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Մենք Ուրալից ենք» (1943), ռեժիսոր՝ Լև Կուլեշով
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Movie Database — 1990.
- ↑ «Portrait of Alexandra P. Botkina, née Tretyakova (1867-1959)»։ Վերցված է 16 December 2020
- ↑ 4,0 4,1 4,2 Rollberg Peter (2016)։ Historical Dictionary of Russian and Soviet Cinema։ էջ 374։ ISBN 978-1442268425
- ↑ 5,0 5,1 5,2 «Aleksandra Khokhlova»։ Women Film Pioneers Project։ Columbia University։ Արխիվացված է օրիգինալից 2019-08-09-ին։ Վերցված է 2021-07-10
արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Aleksandra Khokhlova Archived 2019-08-09 at the Wayback Machine. at the Women Film Pioneers Project
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ալեքսանդրա Խոխլովա կատեգորիայում։ |
|
- Հոկտեմբերի 4 ծնունդներ
- 1897 ծնունդներ
- Բեռլին քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 22 մահեր
- 1985 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Խորհրդային դերասանուհիներ
- Խորհրդային կինոռեժիսորներ
- Ռուս դերասանուհիներ
- Համր կինոյի դերասաններ
- Կինոռեժիսորներ
- Կին սցենարիստներ
- Մանկավարժներ այբբենական կարգով
- 20-րդ դարի դերասանուհիներ