Ալեման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեման
Քաղաքացիությունը  Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 22, 1961(1961-11-22)[1][2] (62 տարեկան)
Ծննդավայր Lavras, Մինաս Ժերաիս, Բրազիլիա
Հասակ 182 սանտիմետր
Քաշ 76 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Ալեման (իրական անունը՝ Ռիկարդո Ռոժերիո դե Բրիտո, պորտ.՝ Ricardo Rogerio de Brito, նոյեմբերի 22, 1961(1961-11-22)[1][2], Lavras, Մինաս Ժերաիս, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիկարդո Ռոժերիո դե Բրիտոն, որ ավելի հայտնի է Ալեման անունով (թարգմանաբար՝ «Գերմանացի») ծնվել է 1961 թվականի նոյեմբերի 22-ին Մինաս Ժերայս նահանգի Լավրաս քաղաքում։ Նրա մականունը պորտուգալերենից թարգմանաբար նշանակում է «գերմանացի», և նա այն ստացել է մազերի և մաշկի բաց գույնի համար, որը հատուկ է եղել Գերմանիայից ներգաղթածներին[4]։ Ալեման կարիերան սկսել է 1980 թվականին Մինաս Ժերայս նահանգի «Ֆաբրիլ» թիմի կազմում։ Երբ լրացավ նրա 19 տարեկանը, նա տեղափոխվել է Ռիո դե Ժանեյրոի հայտնի «Բոտաֆոգո»։

Ալեմանը «Բոտաֆոգոյում» խաղացել է մինչև 1987 թվականը, դրանից հետո տեղափոխվել է Եվրոպա, որտեղ հիմնական հաջողությունների է հասել «Նապոլիի» կազմում Կարեկայի և Մարադոնայի հետ։ 1989 թվականին Ալեմանը մասնակցել է Իտալիայի գավաթի և ՈՒԵՖԱ-ի գավաթի եզրափակիչներին, իսկ մեկ տարի անց հաղթել է Իտալիայի առաջնությունում և Սուպերգավաթի խաղարկությունում։

Ալեմանի անձնական մրցանակներից նշանակալի է «Արծաթե գնդակ» մրցանակը «Բոտաֆոգոյի» կազմում, որն ստացել է որպես խաղացող, որը «Պլակար» ամսագրի վարկածով ընդգրկվել է 1985 թվականի Բրազիլիայի առաջնության խորհրդանշական հավաքականում, ինչպես նաև 1988 թվականին Իսպանիայի առաջնությունում հանդես եկող հարավամերիկյան լավագույն ֆուտբոլիստի մրցանակը, որին արժանացել է «Ատլետիկո Մադրիդի» կազմում խաղալիս։

1994 թվականին Ալեմանը վերադարձել է Բրազիլիա, որտեղ երկու մրցաշրջան է անցկացրել «Սան-Պաուլուում», իսկ հետո տեղափոխվել է «Վոլտա-Ռեդոնդա», որտեղ էլ ավարտել է իր պրոֆեսիոնալ կարիերան։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային
Հավաքականում
  • Ամերիկայի գավաթի դափնեկիր (1989)
  • Աշխարհի առաջնությունների մասնակից (1986), (1990)
Անձնական
  • Արծաթե գնդակի դափնեկիր («Պլակար» ամսագրի վարկածով)՝ (1985)
  • Հարավային Ամերիկայի լավագույն խաղացողի մրցանակի դափնեկիր (EFE Trophy) («Ատլետիկո Մադրիդ», 1988)

Մարզչական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2007 թվականին գլխավորել է «Տուպունամբաս» ակումբը։ 2008 թվականին գլխավորել է «Ատլետիկո Մինեյրոն», սակայն երկար չի մնացել այդ պաշտոնում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. «Alemão (ex-volante do Botafogo e São Paulo)» (Portuguese). Milton Neves. 2008 թ․ օգոստոսի 14. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Alemao, c'era anche lui nel Napoli dello scudetto». Il Corriere dello Sport (Italian). 2011 թ․ նոյեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 26-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)