Ալբեր Մեմմի
Ալբեր Մեմմի արաբ․՝ ألبير ممي | |
|---|---|
| Ծնվել է | դեկտեմբերի 15, 1920[1][2][3] |
| Ծննդավայր | Թունիս, Ֆրանսիա[2] |
| Վախճանվել է | մայիսի 22, 2020[4][5][2][…] (99 տարեկան) |
| Վախճանի վայր | Փարիզի 4-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[4][2] |
| Մասնագիտություն | գրող և ակնարկագիր |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Փարիզի համալսարան, Ալժիրի համալսարան և Carnot high school Tunis? |
| Գրական ուղղություններ | Պրոգրեսիվիզմ և Հետգաղութատիրություն |
| Անդամակցություն | Արտաքին գիտությունների ակադեմիա |
| Աշխատավայր | Բարձրագույն հետազոտությունների գործնական դպրոց և HEC Փարիզ |
| Պարգևներ | |
| Ամուսին | Germaine Memmi? |
Ալբեր Մեմմի (ֆրանսերեն՝ Albert Memmi, դեկտեմբերի 15, 1920[1][2][3], Թունիս, Ֆրանսիա[2] - մայիսի 22, 2020[4][5][2][…], Փարիզի 4-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[4][2]), ֆրանսիացի գրող և հասարակագետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Ֆրանսուա Մեմմիի և Մարգարիտա Սարֆատիի սեֆարդական ծագմամբ ընտանիքում, որում հաղորդակցվում էին ֆրանսերենով և արաբերենի հրեա-թունիսյան բարբառով։ Ավարտել է Թունիսի Կարնո լիցեյը, այնուհետև սովորել է Ալժիրի համալսարանում և Սորբոնում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կռվել է «Ազատ Ֆրանսիա» դեգոլևյան զորամասերում, եղել է գերի գերմանացիների մոտ, փախել է աշխատանքային ճամբարից։
1953-1957 թթ․ գլխավորում էր Թունիսի Հոգեբանության կենտրոնը, աջակցություն է ցուցաբերել Ալժիրի անկախության համար։ 1953 թվականին հրատարակել է առաջին վեպը՝ «Աղե աշտարակը» (ֆրանսերեն՝ La statue de sel) Ալբեր Կամյուի նախաբանով։ Դա ինքնակենսագրական ստեղծագործություն է, որը քննադատում է թունիսյան ընտանիքի նահապետական նիստուկացը, հնացած ավանդույթներն ու նախապաշարմունքները։ Ինչպես և հաջորդ վեպը, «Ագարը» (ֆրանսերեն՝ Agar, 1955), արտացոլում է հյուսիսաֆրիկյան հրեաների հետաքրքրությունը եվրոպական քաղաքակրթության արժեքներով և դրա հիասթափությունը։
1957 թվականին հրատարակվեց նրա ավելի հայտնի հասարակագիտական տրակտատը՝ «Գաղութատիրության դիմանկարը գաղութարարի դիմանկարի ֆոնին», (ֆրանսերեն՝ Portrait du colonisé, précédé du portrait du colonisateur, բառացի «Գաղութատիրության դիմանկարը, որին նախորդում է գաղութարար դիմանկարը»), Ժան Պոլ Սարտրի նախաբանոով։
Էսսեն մեծ դեր է խաղացել Աֆրիկայում ազգային-ազատագրական պայքարի ծավալման համար և հաճախ այն կապվում է Ֆրանց Ֆանոնայի («Քաղցածների և ստրուկների ամբողջ աշխարհը», «Սև մաշկ, սպիտակ դիմակներ») և Էմե Սեզերի («Ճառ գաղութատիրության մասին») աշխատանքների հետ։ Այս աշխատանքի շարունակությունն է համարվում 2004 թվականին հայտնված «Արաբա-մահմեդակնների և ոմանց ապագաղութայնացումը» գիրքը (ֆրանսերեն՝ Portrait du décolonisé arabo-musulman et de quelques autres, 2006 թվականի անգլերեն թարգմանությամբ «Ապագաղութացումը և ապագաղութացվածները»)։
1959 թվականից Փարիզում աշխատել է Գիտահետազոտությունների ազգային կենտրոնում, ուսուցանել է Սորբոնում։ 1966 թվականից՝ Փարիզի համալսարանի պրոֆեսոր է։ PEN կազմակերպության ֆրանսիական մասնաճյուղի փոխնախագահ է(1976-1979)։ Փարիզում Հյուսիսային Աֆրիկայի մշակութային հետազոտության կենտրոնի ղեկավար է։
Մեմմիի գեղարվեստական և հանրային շատ ստեղծագոծություններ նվիրված են հյուսիսաֆրիկյան և եվրոպական քաղաքակրթությունների, հրեաների և արաբների փոխներգործությանը։ Մեմմին՝ հայտնի «Հյուսիսաֆրիկյան գրողների անթոլոգիայի» կազմողն ու (1964) և «Հյուսիսային Աֆրիկայի ֆրանսալեզու գրողներ» համառոտ շարադրանքի հեղինակն է (1985)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 3 4 5 6 7 8 Fichier des personnes décédées (ֆր.)
- 1 2 Who's Who in France (ֆր.) — Paris: 1953. — ISSN 0083-9531; 2275-0908
- 1 2 3 4 Décès d'Albert Memmi
- 1 2 https://www.jpost.com/diaspora/albert-memmi-influential-french-jewish-author-dies-at-99-629654
- ↑ https://www.sorbonne.fr/wp-content/uploads/Prix-litt%C3%A9raires-F%C3%A9n%C3%A9on-laur%C3%A9ats-1949-2025.pdf
- ↑ http://www.limag.com/new/index.php?inc=schaut&numaut=00009795&go=Rechercher&aff=ok
- ↑ https://www.fondationjudaisme.org/fondation-abritee/renee-et-leonce-bernheim/
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալբեր Մեմմի՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
- Դեկտեմբերի 15 ծնունդներ
- 1920 ծնունդներ
- Ֆրանսիայում ծնվածներ
- Մայիսի 22 մահեր
- 2020 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Փարիզի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ֆրանսիացի գրողներ
- Ֆրանսիացի սոցիոլոգներ
- Ֆրանսիացի հասարակագետներ
- Ֆրանսիացի վիպասաններ
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- Երկարակյացներ