Էմե Սեզեր
| Էմե Սեզեր ֆրանսերեն՝ Aimé Césaire | |
| Կուսակցություն՝ | Ֆրանսիայի կոմունիստական կուսակցություն, Martinican Progressive Party? և Սոցիալիստական կուսակցություն |
|---|---|
| Կրթություն՝ | Բարձրագույն նորմալ դպրոց (1938), Լյուդովիկոս Մեծի լիցեյ և Lycée Victor-Schœlcher? |
| Մասնագիտություն՝ | բանաստեղծ |
| Ազգություն | սևամորթ |
| Ծննդյան օր | հունիսի 26, 1913[1][2][3] |
| Ծննդավայր | Basse-Pointe[3] |
| Վախճանի օր | ապրիլի 17, 2008[4][5][6][…] (94 տարեկան) |
| Վախճանի վայր | Ֆոր դե Ֆրանս[7][3] |
| Քաղաքացիություն | |
| Ի ծնե անուն | ֆրանսերեն՝ Aimé Fernand David Césaire[3] |
| Ամուսին | Suzanne Césaire?[8][7] |
| Զավակներ | Ina Césaire? |
| Պարգևներ | |
Էմե-Ֆերնան-Դեյվիդ Սեզեր (ֆրանսերեն՝ Aimé Fernand David Césaire,հունիսի 26, 1913[1][2][3], Basse-Pointe[3] - ապրիլի 17, 2008[4][5][6][…], Ֆոր դե Ֆրանս[7][3]), ֆրանսիացի գրող, պոետ և հասարակական գործիչ, անտիիմպերիալիստ, Մարտինիկայի անկախացման ջատագով, նեգրիտյուդի հայեցակարգը մշակողներից մեկը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է սևամորթ պաշտոնյայի և դերձակի բազմազավակ ընտանիքում։ Նրան կարդալ սովորեցրել է տատիկը, որը Մարտինիկի սակավաթիվ գրագետ կանանցից մեկն էր։ 1919-1924 թվականներին սովորել է Բաս Պուենտեի դպրոցում, ապա Ֆորտ դե Ֆրանսում։ 1931 թվականին Սեզերը տեղափոխվել է Փարիզ, որտեղ Լյուդովիկոս Մեծի հեղինակավոր լիցեյում ուսանելիս ծանոթացել է Լեոպոլդ Սեդար Սենգորի հետ (հետագայում՝ սենեգալցի նշանավոր գրող և երկրի առաջին նախագահ)։ Մինչև 2001 թվականը՝ Սենգորի մահը, նրանք ընկերներ են եղել։
Ֆրանսիայի մայրաքաղաքում սովորող աֆրիկյան երկրների ուսանողների հետ Սեզերը հրատարակել է «Սև ուսանող» (L'Étudiant noir, 1934) ամսագիրը։ Այս հրատարակության էջերում նա առաջին անգամ ներկայացրել է ներգրիտյուդի գաղափարը, սևամորթների միասնությունը և եվրոպացիների կողմից գաղութացման արդյունքում սևամորթների՝ ամբողջ աշխարհով մեկ ստրկացված և սփռված դրությունը։
Չնայած պաշտոնական գաղութային գաղափարախոսության ցուցադրական մարտահրավերին, նեգրիտյուդը ի սկզբանե մշակութային բնույթ է կրել և ծառայել է աֆրիկացի ժողովուրդների՝ գաղութարարների կողմից ճնշված արժեքները պահպանելուն։ Սեզերը հայտարարել է. «Ես պատկանում եմ ճնշվածների ցեղին»։ 1935 թվականին նա ընդունվել է Փարիզի բարձրագույն Էկոլ դպրոցը, և Դալմաթիայում հանգստանալիս սկսել է աշխատել «Հայրենադարձության օրագիրը» (Cahier d’un retour au pays natal) ստեղծագործության վրա, որն էլ հետագայում նրան մեծ հռչակ է բերել։ Արձակ բանաստեղծության ոճով գրված այս պոեմի մեջ Սեզերը պաշտպանել է իր ցեղի արժանապատվությունը։ Ուսումն ավարտելուց հետո նա և իր կինը՝ Սյուզաննա Ռասին, վերադարձել են Մարտինիկա և սկսել են դասավանդել Ֆորտ դե Ֆրանսի այն լիցեյում, որը Սեզերը ժամանակին ավարտել էր։
Պատերազմի ժամանակ Սեզերը հրատարակել է «Արևադարձները» ամսագիրը, որը քննադատում էր Վիշիստական ռեժիմը. ամսագիրը գոյություն է ունեցել երկու տարի (1941-1943) և փակվել է գրաքննության պահանջով։ Նույն ժամանակահատվածում սյուրռեալիզմի հայր Անդրե Բրետոնը տեղափոխվել էր Մարտինիկա։ Նրա հետ ծանոթությունը մեծ ազդեցություն է ունեցել Սեզերի ստեղծագործականության վրա և տարել սյուրռեալիստական ճամբար։ Գրական նոր ոճն արտահայտվել է բանաստեղծությունների հաջորդ՝ «Կախարդական զենք» ժողովածուում։ Սյուրռեալիզմը գրավել է Սեզերին որպես կարծրատիպերը ոչնչացնող և արտահայտման ազատություն տվող հեղափոխական արվեստ։ 1945 թվականին Սեզերը Կոմունիստական կուսակցության կողմից առաջադրվել և ընտրվել է Ֆորտ դը Ֆրանսի քաղաքապետ։ Նա իր պաշտոնավարել է մինչև 2001 թվականը։ Նրա առաջին հաջողությունը Մարտինիկայի կողմից Ֆրանսիայի դեպարտամենտի իրավունքների ճանաչումն էր (1946)։
1947 թվականին Սեզերը դարձել է «Présence africaine» ամսագրի (որն արտահայտում էր պան-աֆրիկիզմի գաղափարախոսությունը) հիմնադիրներից մեկը։ Մեկ տարի անց նա հրատարակել է «Նեգրիտյուդական և մալագասիական պոեզիայի ընտրանին»՝ նեգրիտյուդի ջատագով Ժան-Պոլ Սարտրի նախաբանով։ Հայտնի «Գաղութատիրության մասին խոսք» գործում (1950 թվական) Սեզերը հավասար հարթակների վրա է դիտարկել գաղութատիրությունը և նացիզմը։ Կոմունիստական կուսակցությունից՝ դեստալինիզացիայի շուրջ տարաձայնությունների պատճառով հեռանալուց հետո (1956), նա ստեղծել է Մարտինիկայի Առաջադիմական կուսակցությունը և հաջողությամբ առաջադրվել Ազգային ժողովում։
Քաղաքապետի պաշտոնում անցկացրած տարիների ընթացքում Սեզերը շատ բան է արել քաղաքի և ամբողջ կղզու տնտեսական և մշակութային զարգացման համար` պարբերաբար խոսելով Մարտինիկան անկախ պետության վերածելու անհրաժեշտության մասին։ Սեզերի հետպատերազմյան աշխատանքը սերտորեն կապված է ռասայական և մշակութային ինքնության թեմաների և աֆրիկյան ժողովուրդների իրավունքների համար պայքարի հետ (պիեսներ՝ «Քրիստոֆ թագավորի ողբերգությունը» (1963) և Պատրիս Լումումբային նվիրված «Կոնգոյում եղած ժամանակաշրջանը» (1966) գործը, «Metal Shackles» բանաստեղծությունների ժողովածուն (1960))։ Սեզերը մահացել է սրտի սուր անբավարարությունից՝ Ֆորտ դե Ֆրանս հիվանդանոցում և արժանացել է պետական հուղարկավորության, որին մասնակցել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Կերպարվեստի արխիվ
- 1 2 La France savante / B. Delmas, R. Mathis — 2009.
- 1 2 3 4 5 6 7 Fichier des personnes décédées (ֆր.)
- 1 2 http://www.iht.com/articles/ap/2008/04/17/europe/EU-GEN-France-Obit-Cesaire.php
- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 Sycomore (ֆր.) / Assemblée nationale
- 1 2 3 https://www.assemblee-nationale.fr/histoire/aime-cesaire/biographie.asp
- ↑ Le Maitron (ֆր.) — 1964.
- ↑ http://www.premioletterarioviareggiorepaci.it/premi/vincitori/2-Premio%20Internazionale%20Viareggio-Versilia
- Փարիզի բարձրագույն նորմալ դպրոցի շրջանավարտներ
- Հունիսի 26 ծնունդներ
- 1913 ծնունդներ
- Ապրիլի 17 մահեր
- 2008 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Ֆրանսիացի բանաստեղծներ
- Ֆրանսիացի գրողներ
- Ֆրանսիայի քաղաքական գործիչներ
- Քաղաքապետներ
- Ազգայնականներ
- Մարքսիստներ
- Ֆրանսիայի կոմունիստներ
- Սյուրռեալիստներ
- Ֆրանսիացի հասարակական գործիչներ
- 20-րդ դարի տղամարդ գրողներ
- Ֆրանսիացի դրամատուրգներ
- Ֆրանսիացի հրապարակախոսներ
- Ֆրանսիացի արվեստագետներ