Ալբերտ Սարգսյան (ֆուտբոլիստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալբերտ Սարգսյան (այլ կիրառումներ)
Football pictogram.svg
Ալբերտ Սարգսյան
Альберт Саркисян
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ալբերտ Էլվադիկի Սարգսյան
Քաղաքացիությունը
Ծննդյան ամսաթիվ մայիսի 15, 1975(1975-05-15)[1] (44 տարեկան)
Ծննդավայր Ռուսաստանի Խորհրդային Դաշնային Սոցիալիստական ՀանրապետությունՆալչիկ, ՌԽԴՍՀ
Հասակ 182 սմ
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ավարտել է կարիերան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1992—1997 Ռուսաստան Սպարտակ (Նալչիկ) 115 (25)
1997—2001 Ռուսաստան Լոկոմոտիվ 76 (8)
1997—1998  Ռուսաստան Լոկոմոտիվ-2 20 (7)
2002 Ռուսաստան Տորպեդո 16 (1)
2002—2003  Ուկրաինա Արսենալ Կիև 11 (1)
2003—2004 Ռուսաստան Ալանիա 19 (3)
2005—2006 Ռուսաստան Ամկար 35 (1)
2007 Ռուսաստան Թերեք 10 (0)
2008 Ռուսաստան Նիկա Մոսկվա 6 (0)
2008—2009 Ռուսաստան ՄՎԴ Ռոսիի 23 (8)
2009 Ղազախստան Աթըրաու 8 (1)
2010 Ռուսաստան Լոկոմոտիվ-2 17 (1)}
Ազգային հավաքական
1990 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ 1 (0)
1997—2005 Հայաստան Հայաստան 33 (3)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ալբերտ Էլվադիկի Սարգսյանը (ռուս.՝ Альберт Эльвадикович Саркисян, մայիսի 15, 1975, Նալչիկ, Կաբարդա–Բալկարական ԻԽՍՀ, ՌԽԴՍՀ) ռուսաստանյան ծագումով հայ նախկին ֆուտբոլային կիսապաշտպան է[2]:

Ալբերտ Սարգսյանը 1997—2005 թվականներին հանդես է եկել Հայաստանի հավաքականի կազմում, դառնալով 3 գոլի հեղինակ, բոլորն էլ` Ուկրաինայի հավաքականի դեմ խաղերում: Ֆուտբոլիստը Լոկոմոտիվ ակումբի կազմում դարձել է Ռուսաստանի կրկնակի գավաթակիր, Աթըրաու ակումբի կազմում` Ղազախստանի գավաթակիր:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբերտ Սարգսյանը պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան սկսել է 1992 թվականին` Նալչիկի Սպարտակ ակումբում: Ակումբի կազմում ֆուտբոլիստը խաղադաշտ է դուրս եկել 119 խաղերում (մեկնարկային կազմում` 115 խաղերում) և հեղինակել է 25 գոլ:

Իր արդյունավետ խաղի համար Ալբերտ Սարգսյանը 1997 թվականին տեղափոխվել է Մոսկվայի Լոկոմոտիվ, որի կազմում անցկացրել է չորս ու կես մրցաշրջան: 1990-ականների երկրորդ կեսին այդտեղ էր հանդես գալիս նաև Հայաստանի հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ` Սարգիս Հովհաննիսյանը: Թիմի կազմում Ալբերտ Սարգսյանը դարձել է Ռուսաստանի կրկնակի գավաթակիր (2000 և 2001 թվականներին), Ռուսաստանի առաջնության եռակի արծաթե մեդալակիր և երկու անգամ հասել է Գավաթակիրների գավաթի կիսաեզրափակիչ: Եղել է թիմի առանցքային ֆուտբոլիստներից[3]:

2002 թվականին Ալբերտ Սարգսյանը տեղափոխվել է Տորպեդո, սակայն շուտով վարձավճարով տեղափոխվել է Կիևի Արսենալ [4]:

2003-2009 թվականներին Ալբերտ Սարգսյանը հանդես է եկել Ալանիա, Ամկար, Թերեք, Մոսկվայի Նիկա, ՄՎԴ Ռոսիի, Աթըրաու ակումբներում: Վերջինի կազմում ֆուտբոլիստը դարձել է Ղազախստանի գավաթակիր[3]: 2009 թվականին ֆուտբոլիստը գոլ է հեղինակել Լոկոմոտիվ ակումբի և Ռուսաստանի հավաքականի «Լեգենդների հանդիպման» ժամանակ[5]:

2010 թվականին Ալբերտ Սարգսյանը վերադարձել է Լոկոմոտիվ-2: 2011 թվականին ֆուտբոլիստը հայտարարել է ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին[6]:

Մրցելույթներ հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբերտ Սարգսյանը հավաքականներում իր մրցելույթներն սկսել է 1990 թվականին` մեկ խաղ անցկացնելով ԽՍՀՄ հավաքականի կազմում[7]:

Հայաստանից դուրս ծնված շատ ֆուտբոլիստների նման, Ալբերտ Սարգսյանը ևս Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից հրավիրվել է Հայաստանի հավաքական: Հավաքականի կազմում իր առաջին հանդիպումը ֆուտբոլիստն անցկացրել է 1997 թվականի մայիսի 7-ին` Ուկրաինայի հավաքականի դեմ խաղում:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կազմում ֆուտբոլիստը հանդես է եկել մինչև 2005 թվականը և անցկացրել է 33 հանդիպում` ընդամենը խփելով 3 գոլ, երեքն էլ` Ուկրաինայի հավաքականի դարպասը[8]: Բոլոր երեք գոլերը ֆուտբոլիստը հեղինակել է երկու խաղերում, դրանցից 2-ը խփելով տասնմեկ մետրանոց հարվածներով[9][10]:

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստան Հայաստան
Տարի Խաղ Գոլ
1997 5 0
1998 3 0
1999 6 0
2000 1 0
2001 5 0
2002 3 1
2003 5 2
2004 4 0
2005 1 0
Ընդամենը 33 3

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստան Լոկոմոտիվ
թիմային.
անձնական.
  • Ռուսաստանի լավագույն 33 ֆուտբոլիստների ցուցակ. № 2 — 1999 թ. Ռուսաստանի առաջնության:
Ղազախստան Աթըրաու

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]