Ալբերտ Ղազարյան
Ալբերտ Ղազարյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 21, 1941 (83 տարեկան) |
Ծննդավայր | Դովեղ, Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1969) |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (2001) |
Մասնագիտություն | հիգիենիստ և թունաբան |
Ալբերտ Սարգսի Ղազարյան (հունիսի 21, 1941, Դովեղ, Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հիգիենիստ, թունաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (2001), պրոֆեսոր (2005): Հիգիենիստների հայկական ընկերակցության նախագահ (2003 թվականից)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբերտ Ղազարյանը ծնվել է 1941 թվականի հունիսի 21-ին, Դովեղ (Հայաստանի Տավուշի մարզ) գյուղում։ 1969 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1972-1982 թվականներին աշխատել է «Նաիրիտ» գիտաարտադրական միավորումում, 1982-1993 թվականներին՝ ազգային առողջապահության ինստիտուտի հիգիենայի ամբիոնում (1993 թվականից՝ ամբիոնի վարիչ)[1]։
Աշխատանքները վերաբերում են աշխատանքի հիգիենայի և թունաբանության խնդիրներին։ Սահմանել է քլորոպրենային կաուչուկների արտադրության 10-ից ավելի քիմիական նյութերի թույլատրելի քանակներ։ Համահեղինակ է «Գազահեղուկային քրոմատոգրաֆիան սանիտարահիգիենային հետազոտություններում» (ռուսերեն, 1987), հեղինակ՝ «Բանվորների հիվանդացության ուսումնասիրման եղանակները՝ կապված աշխատանքային պայմանների հետ» ուսումնական ձեռնարկների։
Անդամակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հիգիենիստների հայկական ընկերակցության նախագահ (2003 թվականից)։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Գազահեղուկային քրոմատոգրաֆիան սանիտարահիգիենային հետազոտություններում» (ռուսերեն, 1987, համահեղինակ)։
- «Բանվորների հիվանդացության ուսումնասիրման եղանակները՝ կապված աշխատանքային պայմանների հետ»։ Ուսումնական ձեռնարկ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։