Ալբերտ Սարգսյան (ֆուտբոլիստ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալբերտ Սարգսյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարգսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամբողջական անուն | Ալբերտ Էլվադիկի Սարգսյան | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | |||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 15, 1975[1][2] (49 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Նալչիկ, ՌԽԴՍՀ | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 182 սմ | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | Կիսապաշտպան | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Ավարտել է կարիերան | ||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ալբերտ Էլվադիկի Սարգսյանը (ռուս.՝ Альберт Эльвадикович Саркисян, մայիսի 15, 1975, Նալչիկ, Կաբարդա–Բալկարական ԻԽՍՀ, ՌԽԴՍՀ) ռուսաստանյան ծագումով հայ նախկին ֆուտբոլային կիսապաշտպան է[3]։
Ալբերտ Սարգսյանը 1997—2005 թվականներին հանդես է եկել Հայաստանի հավաքականի կազմում, դառնալով 3 գոլի հեղինակ, բոլորն էլ` Ուկրաինայի հավաքականի դեմ խաղերում։ Ֆուտբոլիստը Լոկոմոտիվ ակումբի կազմում դարձել է Ռուսաստանի կրկնակի գավաթակիր, Աթըրաու ակումբի կազմում` Ղազախստանի գավաթակիր։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբերտ Սարգսյանը պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան սկսել է 1992 թվականին՝ Նալչիկի Սպարտակ ակումբում։ Ակումբի կազմում ֆուտբոլիստը խաղադաշտ է դուրս եկել 119 խաղերում (մեկնարկային կազմում` 115 խաղերում) և հեղինակել է 25 գոլ։
Իր արդյունավետ խաղի համար Ալբերտ Սարգսյանը 1997 թվականին տեղափոխվել է Մոսկվայի Լոկոմոտիվ, որի կազմում անցկացրել է չորս ու կես մրցաշրջան։ 1990-ականների երկրորդ կեսին այդտեղ էր հանդես գալիս նաև Հայաստանի հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ` Սարգիս Հովհաննիսյանը։ Թիմի կազմում Ալբերտ Սարգսյանը դարձել է Ռուսաստանի կրկնակի գավաթակիր (2000 և 2001 թվականներին), Ռուսաստանի առաջնության եռակի արծաթե մեդալակիր և երկու անգամ հասել է Գավաթակիրների գավաթի կիսաեզրափակիչ։ Եղել է թիմի առանցքային ֆուտբոլիստներից[4]։
2002 թվականին Ալբերտ Սարգսյանը տեղափոխվել է Տորպեդո, սակայն շուտով վարձավճարով տեղափոխվել է Կիևի Արսենալ[5]։
2003-2009 թվականներին Ալբերտ Սարգսյանը հանդես է եկել Ալանիա, Ամկար, Թերեք, Մոսկվայի Նիկա, ՄՎԴ Ռոսիի, Աթըրաու ակումբներում։ Վերջինի կազմում ֆուտբոլիստը դարձել է Ղազախստանի գավաթակիր[4]։ 2009 թվականին ֆուտբոլիստը գոլ է հեղինակել Լոկոմոտիվ ակումբի և Ռուսաստանի հավաքականի «Լեգենդների հանդիպման» ժամանակ[6]։
2010 թվականին Ալբերտ Սարգսյանը վերադարձել է Լոկոմոտիվ-2։ 2011 թվականին ֆուտբոլիստը հայտարարել է ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին[7]։
Մրցելույթներ հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբերտ Սարգսյանը հավաքականներում իր մրցելույթներն սկսել է 1990 թվականին՝ մեկ խաղ անցկացնելով ԽՍՀՄ հավաքականի կազմում[8]։
Հայաստանից դուրս ծնված շատ ֆուտբոլիստների նման, Ալբերտ Սարգսյանը ևս Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից հրավիրվել է Հայաստանի հավաքական։ Հավաքականի կազմում իր առաջին հանդիպումը ֆուտբոլիստն անցկացրել է 1997 թվականի մայիսի 7-ին` Ուկրաինայի հավաքականի դեմ խաղում։
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կազմում ֆուտբոլիստը հանդես է եկել մինչև 2005 թվականը և անցկացրել է 33 հանդիպում` ընդամենը խփելով 3 գոլ, երեքն էլ` Ուկրաինայի հավաքականի դարպասը[9]։ Բոլոր երեք գոլերը ֆուտբոլիստը հեղինակել է երկու խաղերում, դրանցից 2-ը խփելով տասնմեկ մետրանոց հարվածներով[10][11]։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հավաքական
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստան | ||
---|---|---|
Տարի | Խաղ | Գոլ |
1997 | 5 | 0 |
1998 | 3 | 0 |
1999 | 6 | 0 |
2000 | 1 | 0 |
2001 | 5 | 0 |
2002 | 3 | 1 |
2003 | 5 | 2 |
2004 | 4 | 0 |
2005 | 1 | 0 |
Ընդամենը | 33 | 3 |
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լոկոմոտիվ
- թիմային.
- Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր (3)։ 1999, 2000, 2001:
- Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր։ 1998:
- Ռուսաստանի գավաթակիր (2). 2000, 2001:
- Ռուսաստանի գավաթի ֆինալիստ. 1998.
- Գավաթակիրների գավաթի կիսաեզրափակչի մասնակից (2). 1998, 1999:
- անձնական.
- Ռուսաստանի լավագույն 33 ֆուտբոլիստների ցուցակ. № 2 — 1999 թ. Ռուսաստանի առաջնության։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ FBref.com(բազմ․)
- ↑ https://www.transfermarkt.com/albert-sarkisyan/profil/spieler/27025
- ↑ 4,0 4,1 http://www.fclm.ru/ru/publications/smi/8126(չաշխատող հղում)
- ↑ https://www.ua-football.com/ukrainian/news/1055590209-sarkisyan-mozhet-okazatsya-v-kievskom-dinamo.html
- ↑ https://news.am/rus/news/4092.html
- ↑ https://regnum.ru/news/1387549.html
- ↑ http://www.rsssf.com/miscellaneous/double-caps.html
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 8-ին.
- ↑ http://www.ffa.am/hy/1391433341
- ↑ http://www.armsport.am/hy/news/2010/01/08/Հայաստան-Ուկրաինա՝-2։2-ՎԻԴԵՈ/268653(չաշխատող հղում)
- Մայիսի 15 ծնունդներ
- 1975 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ալանիայի ֆուտբոլիստներ
- Ամկար Պերմի ֆուտբոլիստներ
- Արսենալ Կիևի ֆուտբոլիստներ
- Լոկոմոտիվ Մոսկվայի ֆուտբոլիստներ
- ԽՍՀՄ հավաքականի ֆուտբոլիստներ
- Խորհրդային ֆուտբոլիստներ
- Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ռուսահայ ֆուտբոլիստներ
- Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի խաղացողներ
- Սպարտակ Նալչիկի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Տորպեդո Մոսկվայի ֆուտբոլիստներ