Ալբերտ Աղաջանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աղաջանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ալբերտ Արկադիի Աղաջանյան
1966 փետրվարի 15 - մարտի 11, 1992(1992-03-11) (տարիքը 26)
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Խնձրիստան, Ասկերանի շրջան
Մահվան վայրԼՂՀ Խրամորթ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Ալբերտ Աղաջանյան (15 փետրվարի, 1966, Խնձրիստան, Ասկերանի շրջան - 11 մարտի, 1992, Խրամորթ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբերտ Աղաջանյանը ծնվել է 1966 թ. փետրվարի 15-ին Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղում։ Ավարտել է Խնձրիստանի միջնակարգ դպրոցը, ապա՝ Ստեփանակերտի ԴՈՍԱԱՖ-ին կից ավտոդպրոցը։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո աշխատել է Ասկերանի շրջանային կապի բաժանմունքում՝ որպես տեխնիկ։ 1989 թ. աշխատանքի է անցել «Մհեր» շինարարական կոոպերատիվում՝ որպես ներկարար։ Արցախյան շարժման տարիներին իր ընկերների հետ էր։ Կապի գծեր է անցկացրել Հովսեփավան, Քարագլուխ, Ասկերան տեղամասերում։ Մասնակցել է Աղբուլաղի, Նախիջևանիկի, Խրամորթի համար մղված մարտերին։ Զոհվել է 1992 թ. մարտի 11-ին՝ Խրամորթ գյուղի պաշտպանության ժամանակ։ Հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած էր, ունի երկու երեխա։ Հանգչում է Խնձրիստանի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ալբերտ Աղաջանյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 24-ին.