Ալբանական ֆրանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալբանական ֆրանկ / ֆրանգ
Frank, Frang
1926 թվականի 5 ֆրանկ
1926 թվականի 5 ֆրանկ
ISO 4217 կոդ 4217
Երկիր Ալբանիա
Կազմված է 100 Կինդարկա
Սիմվոլ FR., FR.A., FR:A
Մետաղադրամներ 1, 2, 5, 10, 20, 50, 100 ֆրանկ
Թղթադրամներ 1, 5, 20, 100, 500 ֆրանկ
Կենտրոնական բանկ Ալբանիայի պետական բանկ
Վեբ-կայք www.bankofalbania.org

Ալբանական ֆրանկ կամ ֆրանգ (ալբ․՝ frank, frang), Ալբանիայի դրամական միավորը 1926 թվականից մինչև 1947 թվականը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1926 թվականը Ալբանիայում դրամաշրջանառությունը կատարվում էր թուրքական լիրայի, իտալական լիրայի և ավստրո-հունգարական կրոնայի միջոցով։ Առաջին համաշխարհային պատերազմից ավարտից հետո արդեն բարձրացվեց ազգային բանկի ստեղծման հարցը, բայց երկրի ոչ կայուն վիճակը, անընդհատ փոփոխվող կառավարությունները և տնտեսական քաոսը վստահություն չէին ներշնչում ապագա ներդրողներին։ Ահմետ Զոգուի իշխանության գալուց հետոերկրում ամեն ինչ սկսեց դասավորվել։ 1925 թվականի հունվարի 21-ին մեծ շուքով նշվեց հանրապետության հռչակումը, իսկ 1925 թվականի մարտի 15-ին ֆինանսների նախարար Մյուֆիդ Լիբոխովը և իտալական ֆինանսական շրջանների ներկայացուցիչ Մարիո Ալբերտին համաձայնագիր ստորագրեցին Ալբանիայի ազգային բանկի ստեղծման վերաբերյալ։ Բանկը բացառիկ իրավունք ստացավ թղթադրամների թողարկման և մետաղադրամներ հատելու համար։

1925 թվականի հունիսի 25-ին Ալբանիայի ազգային արժույթ հայտարարվեց ալբանական ֆրանկը՝ մաքուր ոսկու 0,290323 գրամ պարունակությամբ, ինչը հավասար է ֆրանսիական ֆրանկի ոսկու պարունակությանը։ Ալբանական ֆրանկը մտցվել է շրջանառության մեջ 1926 թվականի փետրվարին։

Սկզբնապես թղթադրամների վրա նշում էին դրամական միավորի անունը՝ Ոսկե ֆրանկ (ալբ․՝ Frank ar), 1935 թվականից՝ Frang ar, 1939 թվականից՝ Frang։ Ալբանիայի ազգային բանկի չեկերը թողարկվում էին արժույթի անվան երկու տարբերակով՝ Frang ar և Frang։

1 ֆրանկ = 100 ոսկե կինդար (ալբ․՝ Qindar ar)։ 1/5 ֆրանկը լեկն էր(ալբ․՝ Lek), որը հավասար էր 100 կինդար լեկ (ալբ․՝ Qindar leku)։ Այդպիսով, 1 ֆրանկ = 5 լեկ = 100 ոսկե կինդար = 500 կինդար լեկ։

Ալբանական ֆրանկը դարձավ Եվրոպայի միջպատերազմական շրջանի ամենահուսալի արժույթներից մեկը։ Մինիչև 1939 թվականի ֆրանկի փոխարժեքը մնում էր 1925 թվականի ոսկու պարունակության մակարդակին։ 1 դոլար = 5,183 ֆրանկ, իսկ 1934 թվականի դոլարի դևալվացիայից հետո՝ 1 դոլար = 3,06 ֆրանկ։

Իտալիայի կողմից Ալբանիայի օկուպացումից հետո ֆրանկը միացվեց իտալական լիրային. 1 ֆրանկ = 6,25 լիրա։

1943 թվականին՝ Ալբանիայի գերմանական օկուպացիայից հետո, ֆրանկը միացվեց ռեյխմարկին. 1 ֆրանկ = 0,81 ռեյխսմարկ[1]։

Ալբանիայի ազատագրումից հետո երկրի՝ օկուպանտների կողմից Ալբանիա ետղափոխած դրամական հոսքից պաշտպանման նպատակով, 1945 թվականի հունիսի 27-ից մինչև հուլիսի 8-ը կատարվեց թղթադրամների՝ 20 և 100 ֆրանկ, ինչպես նաև Ալբանիայի Ազգային բանկի դրամական չեկերի դրոշմավորում։ 1945 թվականի հուլիսին հաստատվեց ֆրանկը. 1 ամերիկյան դոլար = 25 ֆրանկ։

1946 թվականի հուլիսի 11-ին դրամական բարեփոխումներ կատարվեցին, որոնց ընթացքում հին թղթադրամների 10 օրվա ընթացքում փոխարինվեցին նորերի՝ 5։1 հարաբերությամբ։ Այդ հարաբերությամբ վերահաշվարկվեցին ներդրումները և ընթացիկ հաշիվները։ Ընտանիքի համար փոխանակվում էր 500 ֆրանկից ոչ ավել. գումարները, որոնք գերազանցում էին այդ սահմանը, անցնում էին դեպոզիտային հածիվներին։ Պետական և հասարակական կազմակերպությունների միջոցները փոխանակվում էին առանց սահմանափակման։ Ֆրանկի փոխարժեքը սահմանվեց՝ 1 ամերիկյան դոլար = 2,77 ֆրանկ։

1947 թվականի հուլիսի 11-ից 20-ը նոր բարեփոխումներ անցկացվեցին. ֆրանկի փոխարեն մտցվեց ալբանական լեկը։ Փոխանակումը անցկացվում էր հետևյալ հարաբերությամբ. 1 ֆրանկ = 9 լեկ[2]։

Մետաղադրամներ[3][խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբանական առաջին մետաղադրամները թողարկվել են 1926 թվականին։ Բոլոր մետաղադրամները հատվել էին Իտալիայում՝ հռոմեական մետաղադրամների բակում (նշանակումը՝ R

1937 թվականին թողարկվեցին անկախության 25-ամյակին նվիրված հուշադրամներ, 1938 թվական՝ ին Զոգու I-ի կառավարման 10-ամյակին և նրա ամուսնությանը նվիրված մետաղադրամներ։ 1938 թվականից հետո ֆրանկները այլևս չէին հատվում։

Պատկեր Արժողություն Տրամագիծ Մակերես Դիմերես Դարձերես Մետաղ
1926 թվականի թողարկում
2 ֆրանկ Անտիկ սերմնացան Նստած արծիվը՝ բացված թևերով Արծաթ 835
5 ֆրանկ Ահմետ Զոգու Հովիվ, որը քշում է խոշոր եղջերավոր անասուններին Արծաթ 900
5 ֆրանկ Ահմետ Զոգու Հովիվ, որը քշում է խոշոր եղջերավոր անասուններին Արծաթ 900
20 ֆրանկ Մակաշերտավոր Սկանդերբեգ Սուրբ Մարկ եկեղեցու առյուծը Ոսկի 900
100 ֆրանկ Մակաշերտավոր Ահմետ Զոգու Վարորդը, որը ղեկավարում է կառքը Ոսկի 900
100 ֆրանկ Մակաշերտավոր Ահմետ Զոգու Վարորդը, որը ղեկավարում է կառքը Ոսկի 900
100 ֆրանկ Մակաշերտավոր Ահմետ Զոգու Վարորդը, որը ղեկավարում է կառքը Ոսկի 900
1927 թվականի թողարկում
1 ֆրանկ Անտիկ կանայք զրահագլխարկով Անտիկ նավի քիթ Արծաթ 835
2 ֆրանկ Սերմնացան Նստած արծիվը՝ բացած թևերով Արծաթ 835
10 ֆրանկ Մակաշերտավոր Ահմետ Զոգու Ալբանական երկգլխանի արծիվ Ոսկի 900
20 ֆրանկ Մակաշերտավոր Ահմետ Զոգու Ալբանական երկգլխանի արծիվ Ոսկի 900
20 ֆրանկ Մակաշերտավոր Գերոգ Կատսրիոտի Սկանդերբեգ Սուրբ Մարկ եկեղեցու առյուծ Ոսկի 900
100 ֆրանկ Մակաշերտավոր Ահմետ Զոգու Վարորդը, որը ղեկավարում է կառքը Ոսկի 900
100 ֆրանկ Մակաշերտավոր Ահմետ Զոգու Վարորդը, որը ղեկավարում է կառքը Ոսկի 900
100 ֆրանկ Մակաշերտավոր Ահմետ Զոգու Վարորդը, որը ղեկավարում է կառքը Ոսկի 900
1935 թվականի թողարկում
1 ֆրանկ Զոգու I Ալբանիա թագավորության զինանշան Արծաթ 835
2 ֆրանկ Զոգու I Ալբանիա թագավորության զինանշան Արծաթ 835
1937 թվականի թողարկում
1 ֆրանկ Զոգու I Ալբանիա թագավորության զինանշան Արծաթ 835
1 ֆրանկ Զոգու I Ալբանիա թագավորության զինանշան Արծաթ 835
2 ֆրանկ Զոգու I Ալբանիա թագավորության զինանշան Արծաթ 835
20 ֆրանկ Մակաշերտավոր Զոգու I Ալբանիա թագավորության զինանշան Ոսկի 900
100 ֆրանկ Մակաշերտավոր Զոգու I Ալբանիա թագավորության զինանշան Ոսկի 900
1938 թվականի թողարկում
20 ֆրանկ Մակաշերտավոր Զոգու I Ալբանիա թագավորության զինանշան Ոսկի 900
20 ֆրանկ Մակաշերտավոր Զոգու I Ալբանիա թագավորության զինանշան Ոսկի 900
50 ֆրանկ Մակաշերտավոր Զոգու I Ալբանիա թագավորության զինանշան Ոսկի 900
100 ֆրանկ Մակաշերտավոր Զոգու I Ալբանիա թագավորության զինանշան Ոսկի 900
100 ֆրանկ Մակաշերտավոր Զոգու I Ալբանիա թագավորության զինանշան Ոսկի 900

1926—1947 թվականների լեկ մետաղադրամները տե՛ս Ալբանական լեկ հոդվածում

Թղթադրամներ[4][5][խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին ալբանական թղթադրամները թողարկվել են 1926 թվականին։ 1 ֆրանկ թղթադրամը ուներ երկու Արժողություն (1 ֆրանկ՝ 5 լեկ), և շրջանառության մեջ էր գտնվում ընդամենը 10 օր։

1939 թվականին н бнкнотх в 100 ֆրանկ 1926 թվականի 100 ֆրանկ թղթադրամների վրա դրոշվում էր ալբանական երկգլխանի արծիվ՝ Ալբանիայի թագավոր Ահմետ Զոգուի պատյկերով։ Այդ թղթադրամը շրջանառության մեջ մնաց մի քանի օր։

1940 թվականին թողակվեց 100 ֆրանկ թղթադրամ Իտալիայի թագավոր Վիկտոր Էմանուիլ III-ի պատկերով։ 1943—1945 թվականներին թողարկվում էին Ալբանիայի ազգային բանկի չեկեր, որոնք շրջանառության մեջ էին գտնվում այնքան, որքան մնացած թղթադրամները։

1945 թվականին թողարկված թղթադրամները ունեին ուղղանկյուն պատկեր՝ 52×34 մմ դիմերեսին՝ արված սև ներկով։ Այնտեղ պատկերված էր ալբանական երկգխանի արծիվը և ալբաներեն գրառում՝ Ալբանիայի պետական բանկ (ալբ․՝ Banka e Shtetit Shqiptar)։ Պատկերի համար օգտագործվում էին 1926 թվականի 20 ֆրանկանոց, 1939 թվականի 20 ֆրանկանոց և 1940 թվականի 100 ֆրանկանոց արժեթղթերը և 1943-1944 թվականների Ալբանիայի ազգային բանկի կողմից ողարկած արժեթղթերը։ Թողարկվեցին նաև 1945 թվականի արժեթղթեր։ 1945 թվականի ընթացքում բոլոր տեսակ չեկերը հանվեցին շրջանառությունից։

Պատկեր Արժողություն Չափեր (мм) Հիմնական գույն Նկարագրություն Թողարկման
տարեթիվ
Դիմերես Դարձերես Դիմերես Դարձերես Նշան
1926 թվականի թողարկում
1 ֆրանկ -
5 լեկ
տվյալներ չկան
տվյալներ չկան
տվյալներ չկան
տվյալներ չկան
տվյալներ չկան
1926 թվական
5 ֆրանկ
տվյալներ չկան
տվյալներ չկան
տվյալներ չկան
տվյալներ չկան
տվյալներ չկան
28 փետրվարի 1926 թվական
20 ֆրանկ
տվյալներ չկան
տվյալներ չկան
տվյալներ չկան
տվյալներ չկան
տվյալներ չկան
28 փետրվարի 1926 թվական
100 ֆրանկ
տվյալներ չկան
տվյալներ չկան
տվյալներ չկան
տվյալներ չկան
տվյալներ չկան
20 մայիսի 1926 թվական
1939 թվականի թողարկում
5 ֆրանկ
տվյալներ չկան
տվյալներ չկան
տվյալներ չկան
տվյալներ չկան
տվյալներ չկան
1939 թվական
20 ֆրանկ
տվյալներ չկան
տվյալներ չկան
տվյալներ չկան
տվյալներ չկան
տվյալներ չկան
1939 թվական
100 ֆրանկ
տվյալներ չկան
տվյալներ չկան
տվյալներ չկան
տվյալներ չկան
տվյալներ չկան
1939 թվական
1940 թվականի թողարկում
100 ֆրանկ
տվյալներ չկան
տվյալներ չկան
տվյալներ չկան
տվյալներ չկան
Վիկտոր Էմանուիլ III
մայիս 1940 թվական
1945 թվական
20 ֆրանկ
տվյալներ չկան
տվյալներ չկան
տվյալներ չկան
տվյալներ չկան
տվյալներ չկան
1945 թվական
20 ֆրանկ
տվյալներ չկան
տվյալներ չկան
տվյալներ չկան
տվյալներ չկան
տվյալներ չկան
1945 թվական
100 ֆրանկ
տվյալներ չկան
տվյալներ չկան
տվյալներ չկան
տվյալներ չկան
Виктор Эммнуил III
1945 թվական
1945 թվականի թողարկում
5 ֆրանկ
տվյալներ չկան
տվյալներ չկան
տվյալներ չկան
տվյալներ չկան
տվյալներ չկան
11 հուլիսի 1946 թվական
20 ֆրանկ
տվյալներ չկան
տվյալներ չկան
տվյալներ չկան
տվյալներ չկան
տվյալներ չկան
11 հուլիսի 1946 թվական
100 ֆրանկ
տվյալներ չկան
տվյալներ չկան
տվյալներ չկան
տվյալներ չկան
տվյալներ չկան
11 հուլիսի 1946 թվական
500 ֆրանկ
տվյալներ չկան
տվյալներ չկան
տվյալներ չկան
տվյալներ չկան
տվյալներ չկան
11 հուլիսի 1946 թվական

1940 թվականի թողարկման լեկերը տե՛ս Ալբանական լեկ հոդվածում

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Смирн Н. Д. История Албании в XX веке. — М.։ «Нук», 2003. — ISBN 5-02-008867-6
  • Бутк Д.Д., Золотренко Е.Д., Рыаблко Г.П., Валюты стран мира: а (խմբ. Под ред. С. М. Борис, Г. П. Рыбалко, О. В. Можайск), 1987 — 383, էջեր 383 — 383 էջ։
  • Cani C., Fishta I., Uruçi E., Historia e Bankës Qendrore në Shqipëri (խմբ. Meko A.), Tiranë, 2003 — 208, էջեր 208 — 208 էջ։
  • Cuhaj G., Michael T., Standard Catalog of World Coins 1901-2000, Iola, 2011 — 2345, էջեր 2345 — 2345 էջ, ISBN 978-1-4402-1572-8։
  • Cuhaj G.S., Standard Catalog of World Paper Money. General Issues 1368—1960, Iola, 2008 — 1223, էջեր 1223 — 1223 էջ, ISBN 978-0-89689-730-4։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]