Ալան թագավոր
Ալան թագավոր | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | մշակութային արժեք և եկեղեցի |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Սյունիքի մարզ և Հարժիս |
Մասն է | Գյուղատեղի |
Կազմված է | Գավիթ |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում |
![]() | |
![]() | |
Ալան թագավոր, վանք Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Հալիձոր գյուղից 7 կմ արևմուտք, Հարժիս գյուղից 2 կմ հարավ-արևելք, Որոտան գետի ձախափնյա ձորալանջին, Քրոնք գյուղատեղիի արևմտյան եզրին։ Կառուցված է սրբատաշ քարերով, ունեցել է կամարներ։ Պահպանվել է արևի ժամացույցը։ Կիսավեր վիճակում է[1]։
Հնում մտնում էր Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Ծղուկ գավառի մեջ։ Շինությունը հատակագծային և ճարտարապետական առանձնահատկություններով հիշեցնում է դամբարան-եկեղեցի։ Եկեղեցին փոքրիկ կիսավեր շինություն է, կառուցված սրբատաշ բազալտից, արևմուտքից կից է բաց կամարաշարով գավիթը, արևելյան կողմում խորանն է, հարավային ճակատին բացվում է փոքր պատուհան։ Գավիթում կան 13-14-րդ դարերի չորս խաչքար, որսի տեսարանով սեղանաձև՝ երկթեք ավարտով մի տապանաքար, որը Օրբելյաններից մեկի տապանաքարն է (1326 թ.): Արձանագրություններից երևում է, որ վախճանվածը երիտասարդ էր։ Անունը կարդացվել է «Ալն»։ Ըստ ավանդության՝ «Ալան թագավոր»[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ստեփան Մելիք-Բախշյան, Հայոց պաշտամունքային վայրեր, Երևան, «ԵՊՀ հրատարակչություն», 2009 — 7, էջեր 7 — 432 + 10 էջ ներդիր էջ. — 500 հատ։
- ↑ ՀՀ պատմաճարտարապետական հուշարձանների համառոտ տեղեկատու-բառարան, Ե., 2014, էջ 5-6։