Ալան Մելիքջանյան
Ալան Մելիքջանյան | |
---|---|
Ալան Մելիքջանյանը Կապիտան Ապապատրանքի կերպարում | |
Ծննդյան թիվ՝ | ապրիլի 13, 1980 (43 տարեկան) |
Ծննդավայր՝ | Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | կինոռեժիսոր, կոմպոզիտոր, յություբեր, պատասխանատու հատուկ էֆեկտների համար, հեռուստատեսային պրոդյուսեր և սցենարիստ |
IMDb։ | ID 1007648 |
Ալան Մելիքջանյան[1], (ապրիլի 13, 1980, Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), որը հայտնի է նաև Կապիտան Ապապատրանք (Captain Disillusion) կեղծանունով, Լատվիայում ծնված անկախ կինոարտադրող է։ Նա Հարավային Ֆլորիդայում տեղակայված Amelik Entertainment ՍՊԸ-ն հիմնադիրն է։ Կազմակերպությունը մասնագիտանում է եզակի և հնարամիտ ֆիլմերի, համացանցային սերիալների, գովազդների և երաժշտական տեսահոլովակների արտադրությունում։ Մելիքջանյանը իր գործուն մասնակցությունն է ունեցել տեսանյութերի համօգտագործման Openfilm եւ Filmnet.com կայքերի ստեղծման մեջ, ինչպես նաև YouTube-ում ներկայացվող Կապիտան Ապապատրանք հաղորդման ստեղծողն է։ Այն իրենից ներկայացնում է կատակերգական տեսանյութերի շարք, որը խրախուսում է քննադատական մտածողությունը և թերահավատությունը։ Հաղորդման ընթացքում հերքվում է և բացատրվում է լայն տարածում և մեծ քանակությամբ դիտումներ հավաքած երևակայական կամ գերբնական տեսանյութերի ճշմարտացիությունը։
Նա նաև պարբերաբար մասնակցել է The Amaz!ng Meeting (Զարմանալի Հանդիպում), ամենամյա համաժողովին, որը կենտրոնացած է գիտության, թերահավատության և քննադատական մտածողության վրա (2008 թվականից մինչև վերջին համաժողովը 2015-ին)։
Վաղ կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]
Մելիքջանյանը ծնվել է խորհրդային դարաշրջանի կրկեսորդների ընտանիքում։ Նրա հայրը՝ Վիլենը, հատկապես հայտնի կատարող էր։ Ալանը շրջել է Սովետական Միությունով մեկ իր ծնողների հետ մինչև 6 տարեկանը՝ դպրոց հաճախելու տարիքը, այդ ժամանակ նա ապրում էր իր տատիկի հետ Ռիգայում։ Մելիքջանյանը հայկական և ռուսական ծագում ունի[2]։ Այդ ընթացքում, նա ենթադրում էր, որ երբ մեծանա նույնպես կրկեսորդ է դառնալու՝
Ես մտածում էի, որ հավանաբար աճպարարությամբ եմ զբաղվելու։ Որ ծանոթանալու էի բոլոր աճպարարների հետ։ Նրանք ինձ ցույց կտային ձեռքերի ճարպկության միջոցով կատարվող հնարքերը, և 5, միգուցե 6 տարեկանում ես պատրաստ էի այդ ուղղով գնալ:
Ռիգայում, ուսումնական տարվա ընթացքում, Մելիքջանյանը անցկացնում էր իր ազատ ժամանակի մեծ մասը փորձելով պատճենել Դիսնեյի անիմատորների ոճերը։ Ամռանը նա վերսկսում էր իր կրկեսային ճանապարհային կյանքը[3]։
Չորս տարեկանում Մելիքջանյանը հայտնվում է 1984 թվականի արտադրության ռուսական ֆիլմում, ու չնայած նրան, որ իր մասնակցությամբ դրվագները ֆիլմի վերջնական տարբերակից ջնջվել էին, նրա կերպարը մնացել էր ֆիլմի պաստառի վրա[4]։ 12 տարեկանում, Մելիքջանյանը իր ընտանիքի հետ արտագաղթել է ԱՄՆ։
Նա հաճախել է William H. Turner Tech միջնակարգ դպրոց Մայամիում, և սովորել է վիդեոարտադրություն և 3-D անիմացիա։ Նա շարունակել էր զբաղվել դրանով Կերպարվեստի Միջազգային Ուսումնարանում, որը այժմ հայտնի է որպես Մայամիի արվեստի ու դիզայնի միջազգային համալսարան։
Նա ավարտել է ուսումնարանը կինոարտադրության ոլորտի կերպարվեստի բակալավրի կոչումով[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ "A Patreonizing Announcement" ՅուԹյուբում
- ↑ «Captain Disillusion's Escape From the USSR»։ H3 Podcast (h3h3productions)։ February 10, 2018։ Արխիվացված օրիգինալից June 18, 2018-ին։ Վերցված է February 11, 2018 – via YouTube
- ↑ Thorp Brandon K. (December 24, 2009)։ «South Florida superhero Captain Disillusion talks ghosts, superpowers, and skepticism»։ Արխիվացված օրիգինալից February 1, 2014-ին։ Վերցված է January 27, 2014
- ↑ «Alan Melikdjanian»։ IMDb։ Արխիվացված օրիգինալից 2016-03-23-ին
- ↑ Melikdjanian Alan։ «About Amelik»։ Amelik.com։ Արխիվացված է օրիգինալից February 19, 2014-ին։ Վերցված է January 27, 2014
|