Ալան Գատագով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ալան Գատագով
Alan Gatagov 2013.jpg
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of Russia.svg Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հունվարի 23, 1991(1991-01-23)[1][2] (31 տարեկան)
Ծննդավայր Վլադիկավկազ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 180 սանտիմետր
Քաշ 71 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ավարտել է կարիերան
Պատանեկան կարիերա
1997-2003 Ռուսաստան Ալանիա
2003-2008 Ռուսաստան Լոկոմոտիվ ՌՖՄՄ
2008-2009 Ռուսաստան Լոկոմոտիվ (Մոսկվա)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009-2011 Ռուսաստան Լոկոմոտիվ (Մոսկվա) 48 (4)
2011-2014 Ռուսաստան Դինամո (Մոսկվա) 4 (1)
2012  Ռուսաստան Տոմ 5 (1)
2013  Ռուսաստան Անժի 7 (1)
2015 Ղազախստան Իրտիշ (Պավլոդար) 17 (1)
2015-2016 Ղազախստան Տարազ 6 (0)
2016 Էստոնիա Լևադիա 21 (2)
Ազգային հավաքական
2009-2012 Ռուսաստան Ռուսաստան (երիտ.) 18 (11)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ալան Մարատովիչ Գատագով (օսերեն՝ Гæтæгты Мараты фырт Алан, հունվարի 23, 1991(1991-01-23)[1][2], Վլադիկավկազ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, կիսապաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլով սկսել է զբաղվել 3 տարեկանում՝ իր հայրենի Վլադիկավկազում։ Սկզբում ցանկացել է դառնալ դարպասապահ, որովհետև երկրպագել է Վլադիկավկազի «Ալանիայի» դարպասապահ Զաուր Խապովին։ Սակայն հետո որոշել է դեմ չգնալ հոր կամքին և դարձել է դաշտի խաղացող։ Վեց տարեկանում մարզվել է Վլադիկավկազի «Ալանիայի» դպրոցում և միաժամանակ հաճախել է մարմնամարզության խմբակ։ 12 տարեկանում ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Մոսկվա և հայտնվել է «Լոկո» ֆուտբոլային դպրոցում։ Գատագովի առաջին մարզիչը «Լոկոմոտիվում» եղել է բրազիլացի մասնագետ Պաուլո Նանին։

Դպրոցում անցկացրած տարիներին խաղացել է մի քանի դիրքերում՝ պաշտպանության կենտրոնում, որպես եզրային կիսապաշտպան, հենակետային կիսապաշտպան, խաղացել է նաև հարձակման գծում։

2008 թվականին «Լոկոմոտիվի» երիտասարդական կազմում մեկնարկային խաղերում հաջող ելույթներից հետո թիմի գլխավոր մարզիչ Ռաշիդ Ռախիմովը Գատագովին ընդգրկել է մասնակցելու հիմնական կազմի մարզումներին։ Նույն թվականի գարնանը ակումբի հետ կնքել է երկարաժամկետ պայմանագիր։ Նորամուտը «Լոկոմոտիվի» հիմնական կազմում նշել է 2009 թվականի մայիսի 16-ին «Թերեք» ակումբի դեմ խաղում (4:0)։ 2009 թվականի օգոստոսի 9-ին «Կռիլյա Սովետով» ակումբի դեմ խաղում կատարել է գոլային փոխանցում Դմիտրի Սիչովին և խփել իր առաջին գոլը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում։

2010 մրցաշրջանի սկզբում ժամանակի մեծ մասն անցկացրել է պահեստայինների նստարանին, բայց մրցաշրջանի ավարտին կարողացել է տեղ գրավել հիմնական կազմում՝ գոլ խփելով «Տոմ» ակումբի և Ֆրանսիայի հավաքականի դեմ Ռուսաստանի երիտասարդական հավաքականի խաղերում։ Մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստների ցանկում զբաղեցրել է երկրորդ տեղը[3]։ Նրա օգտին քվեարկել է Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը[4]։ 2011 թվականի սկզբին երկարաձգել է պայմանագիրը մինչև 2013 թվականը։ 2011 թվականի օգոստոսի 25-ին դարձել է Մոսկվայի «Դինամո» ակումբի խաղացող։ Պայմանագիրը նախատեսվել է 3 տարով։ «Դինամոյի» կազմում հանդես է եկել 17 համարի մարզաշապիկով։ 2012 թվականի փետրվարի 21-ին վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է «Տոմ» ակումբ։

2013 թվականին 4 ամիս անցկացրել է «Անժիի» կազմում վարձավճարային հիմունքներով։ Մախաչկալայի ակումբում ելույթների ընթացքում աչքի է ընկել մեկ գոլով և երկու գոլային փոխանցմամբ[5]։

«Դինամոյի» հետ պայմանագրի ժամկետի ավարտից հետո Գատագովը միացել է իսրայելական Պետախ-Տիկվայի «Մակաբի» ակումբին[6], որի կազմում չի անցկացրել առաջնության ոչ մի խաղի։

2015 թվականի հունվարին տեղափոխվել է Պավլոդարի «Իրտիշ» ակումբ[7], որտեղ աչքի է ընկել գեղեցիկ գոլով առաջնության հենց առաջին խաղում[8]։ 2015/16 մրցաշրջանն անցկացրել է «Տարազ» ակումբում՝ մասնակցելով 6 հանդիպման։ 2016 թվականի ապրիլին տեղափոխվել է Էստոնիայի «Լևադիա» ակումբ, որի կազմում անցկացրել է 21 խաղ և խփել երկու գոլ։ 2017 թվականի փետրվարին դարձել է ազատ գործակալ։

Վիճակագրություն ըստ մրցաշրջանների[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի մրցաշրջանի վերջի տվյալներով

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթներ Եվրագավաթ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Լոկոմոտիվ 2009 21 1 1 0 0 0 22 1
2010 18 1 1 0 2 0 21 1
2011/12 8 2 0 0 0 0 8 2
Ընդհանուր 47 4 2 0 2 0 51 4
Դինամո 2011/12 0 0 0 0 0 0 0 0
2012/13 2 1 1 0 0 0 3 1
2013/14 1 0 0 0 0 0 1 0
Ընդհանուր 3 1 1 0 0 0 4 1
 Տոմ 2011/12 5 1 0 0 0 0 5 1
Ընդհանուր 5 1 0 0 0 0 5 1
 Անժի 2013/14 7 1 1 0 4 0 12 1
Ընդհանուր 7 1 1 0 4 0 12 1
Իրտիշ (Պավլոդար) 2015 17 1 0 0 0 0 17 1
Ընդհանուր 17 1 0 0 0 0 17 1
Տարազ 2015 6 0 0 0 0 0 6 0
Ընդհանուր 6 0 0 0 0 0 6 0
Լևադիա 2016 21 2 0 0 2 0 23 2
Ընդհանուր 21 2 0 0 2 0 23 2
Ընդհանուր կարիերայում 106 10 4 0 8 0 118 10

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստանի երկրորդ կազմերի առաջնության արծաթե մեդալակիր – 2008
  • Գրանատկինի հուշամրցաշարի հաղթող, Ռուսաստանի պատանեկան հավաքականի լավագույն խաղացող խմբային փուլի երկու խաղերում – 2009

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]