Ալադին (կերպար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ալադին (անգլ.՝ Aladdin, արաբ․՝ علاء الدين‎‎), Ալադինին մարմնավորող դիսնեյի պրոտագոնիստ հերոս։ Նա անօթևան երիտասարդ էր, որը հանդիպում է մի ջինի և փրկում արքայադուստր Ժասմինին Ջաֆար սուլթանի չար վեզիրից։ Իր բնույթով Ալադինը բարյացակամ ու կենսուրախ տղա է, ազնիվ, անվախ, կարիքավորներին միշտ պատրաստ օգնելու և չարագործներին դաս տալու։ Ալադինին չի հրապուրում առասպելական հարստությունն ու զորությունը, նրա համար ամենաթանկ «գանձը» նրա սիրելի Ժասմինն է։ Նա շատ է գնահատում իր հավատարիմ ընկերներին։ Նա նախընտրում է գիշերել իր հին համեստ տանը, և լավ հարաբերությունների մեջ լինել սուլթանի հետ, երբեմն ժամանակ անցկացնել պալատում։ Բնօրինակում նրա ձայնը հնչյունավորել են դերասան Սքոթ Ուինգերն ու երգիչ Բրեդ Քեյնը (վոկալ համարներ)[1]։

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալադինի ստեղծումը մուլտֆիլմի հեղինակների ամենակարևոր խնդիրներից մեկն էր. ոչ ոք չգիտեր, թե ինչպիսին պետք է լինի Ալադինը։ Ալադինի ստեղծող Ջոն Մուսկերի խոսքերով.

Սկզբում Ալադինը մի փոքր ավելի երիտասարդ էր, քան ինչպես երևում է մուլտֆիլմում։ Մենք նաև նրան ավելի բարձրահասակ, բայց պակաս հաջողակ ենք դարձրել։ Սյուժեում նրա համար մայր ենք ավելացրել։ Ավելի ուշ որոշում ենք ընդունել նրան ավելի չափահաս դարձնել, ավելի մկանուտ ու հաջողակ։ Ի սկզբանե նա պետք է տասներեք տարեկան լիներ, սակայն մենք նրա տարիքը հասցրել ենք տասնութի։

Ալադինը նկարահանվել է անիմատոր Գլեն Քինի կողմից[2]։ Քինն օգտագործել է հայտնի դերասանների և դեռահասների արտաքին տեսքը՝ կերպարի ստեղծման համար[2]։ Ալադինի գլխավոր նախատիպը դերասան Մայքլ Ջեյ Ֆոքսն էր, բայց հետո կինոռեժիսորները որոշել են, որ Ալադինի նոր կերպարը չափազանց տղայական է և ոչ այնքան գրավիչ[3]։ Քինը հետագայում նկարահանել է Թոմ Քրուզի[3] և Քելվին Քեյնի արտաքինի հիման վրա[4]։ Ալադինի տաբատների դիզայնը փոխառվել է ռեփեր MC Hammer-ից[5]։

Հնչյունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում Ալադինին պետք է հնչյունավորեր երգիչ Բրեդ Քեյնը, սակայն հետագայում ֆիլմ ստեղծողները նրան հանձնարարել են կերպարի ձայնավորումը[6].

Արտաքին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալադին (մուլտֆիլմ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջաֆարի վերադարձը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալադին (մուլտսերիալ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալադինը և ավազակների արքան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի անգամ հեքիաթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալադինը[7], Ժասմինը[8][9], Ջաֆարը[7] և այլ հերոսներ հայտնվում են «Մի անգամ հեքիաթում» ամերիկյան հեռուստասերիալի վեցերորդ եթերաշրջանում։

Նաև «Ալադին» հեքիաթի որոշ կերպարներ հայտնվում են «Մի անգամ հեքիաթում» սերիալի կողմնակի պատմության մեջ։ Մասնավորապես Ջիննը «Մի անգամ հրաշքների աշխարհում» սերիալի գլխավոր հերոսներից է, իսկ Ջաֆարը՝ գլխավոր հակառակորդը։

Այլ տեղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալադինն իր փոքր դերն է ունեցել «Մկան տունը» մուլտսերիալում և երկու լիամետրաժ մուլտֆիլմում։ Նա նաև հանդես է եկել որպես «Հերկուլես» անիմացիոն սերիալի կրոսովերի դրվագում գլխավոր հերոսներից մեկը[10]։

Վիդեոխաղեր

Ալադինը հանդես է գալիս համակարգչային խաղերում, որոնք ստեղծվել են Disney’s Aladdin (Capcom), Disney’s Aladdin (Virgin Interactive), Disney's Aladdin in Nasira’s Revenge, Aladdin’s Magic Carpet Racing, Aladdin’s Chess Adventures մուլտֆիլմերի հիման վրա[11]։

Թագավորական սրտեր

Ալադինը հանդես է է գալիս «Թագավորական սրտեր» խաղերի շարքում։ Առաջին խաղում Ժասմինին առևանգում են Ջաֆարը և չար կախարդ Մալեֆիսենտան, իսկ Ալադինը Սորայի օգնությամբ փորձում է փրկել նրան[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Аладдин: озвучка персонажей
  2. 2,0 2,1 Bob Thomas Chapter 9: A New Tradition // Disney's Art of Animation: From Mickey Mouse to Hercules. — С. 133—135.
  3. 3,0 3,1 Diamond in the Rough: The Making of Aladdin (Documentary). Aladdin Platinum Edition (Disc 2): Walt Disney Home Entertainment. 2004.{{cite AV media}}: CS1 սպաս․ location (link)
  4. Steve Daly (1992 թ․ սեպտեմբերի 4). «Disney's Got A Brand-New Baghdad». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 16-ին.
  5. Pop Up Fun Facts. Aladdin Platinum Edition (Disc 1): Walt Disney Home Entertainment. 2004.{{cite AV media}}: CS1 սպաս․ location (link)
  6. Hischak, Thomas S. Disney Voice Actors: A Biographical Dictionary. — McFarland & Company, 2011. — С. 112. — ISBN 978-0-7864-6271-1
  7. 7,0 7,1 Mitovich, Matt Webb (2016 թ․ հուլիսի 23). «Once Upon a Time Reveals Aladdin Storyline, Casts Oded Fehr as Jafar». TV Line. Վերցված է 2016 թ․ հուլիսի 23-ին.
  8. Abrams, Natalie; Slead, Evan (2016 թ․ հուլիսի 23). «Once Upon a Time casts Galavant star as Princess Jasmine». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 23-ին.
  9. Karen David [@KarenDavid] (September 24, 2016). «I'm recurring at the moment. Xo» (Թվիթ). Վերցված է September 26, 2016-ին – via Թվիթթեր.
  10. «Геркулес и Арабские ночи». Геркулес. Season 2. Սերիա 57. 1999-02-10. ABC. {{cite episode}}: External link in |transcripturl= (օգնություն); Unknown parameter |began= ignored (|date= suggested) (օգնություն); Unknown parameter |ended= ignored (|date= suggested) (օգնություն); Unknown parameter |transcripturl= ignored (|transcript-url= suggested) (օգնություն)
  11. «Ending for Aladdin(Genesis/Nomad)». Vgmuseum.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 7-ին.
  12. Կաղապար:Cite video game
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալադին (կերպար)» հոդվածին։