Աիսսա Մայգա
ֆրանսերեն՝ Aïssa Maïga | |
|---|---|
| Ծնվել է | մայիսի 25, 1975[1][2] (50 տարեկան) |
| Ծննդավայր | Դակար, Սենեգալ[3][4] |
| Կրթություն | Վոլտերի լիցեյ |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | դերասանուհի, կատակերգու, կինոպրոդյուսեր, կինոդերասանուհի և կինոռեժիսոր |
| Ընտրանի | Russian Dolls?, Caché? և Bamako? |
| Ծնողներ | հայր՝ Mohamed Maïga? |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Անդամություն | Collectif 50/50?[7] |
Աիսսա Մայգա (ֆրանսերեն՝ Aïssa Maïga, մայիսի 25, 1975[1][2], Դակար, Սենեգալ[3][4]), Սենեգալում ծնված ֆրանսիացի դերասանուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աիսսա Մայգան ծնվել է Սենեգալի Դակար քաղաքում, հայրը Մալիից է, մայրը՝ Սենեգալից[8]։ Մոր հետ հեռացել են Սենեգալից և հաստատվել Ֆրանսիայի Ֆրեսնես կոմունայում, որտեղ ապրել է մինչև ինը տարեկան։ Շատ երիտասարդ տարիքում հետաքրքրություն է ցուցաբերել ֆիլմերի հանդեպ և չէր բավարարվում միայն ֆիլմ դիտելով։ Թատրոն կատարած դպրոցական այցի ժամանակ թատրոնում նա կարողանում է հեռանալ ուսուցչից և բեմ դուրս գալ։ Ավագ դպրոցում սկսել է դերասանական առաջին դասընթացները Դեյզի Ֆայեի հետ։ 14 տարեկանում երեք տարի շարունակ ուսուցիչը նրան ընդգրկել է «Ամենաերկար գիշերը» (1992) երաժշտական կատակերգությունում և հայտնվել է Մոգադոր թատրոնում և Follies Bergères-ում[9]։
Ավագ դպրոցն ավարտել է թատերական գիտելիքներով և աշխատել է Զիմբաբվեում` Էրիկ Կլուեի Le royaume du passage-ում 19 տարեկան հասակում։ Զիմբաբվեում տեղացի դերասանների հետ աշխատելով, Աիսսա Մայգան հայտնաբերել է փողոցի թատրոնը և որոշել է դերասան դառնալ[10][11]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աիսսա Մայգան առաջին անգամ նկարահանվել է Դենիս Ամարտի Saraka Bô ֆիլմում, 2000 թվականին խաղացել է ապստամբ երիտասարդ աղջկա դեր։ Խաղացել է բազմաբնույթ դերեր։ 1999 թվականին աշխատել է «Նոր ալիք»-ի տնօրեն Ալեն Տանների հետ։
Ալեքսանդր Ժարդինի 2001 թվականի Le Prof կատակերգությունում աշխատել է Ժան-Հյուգ Անգլադի հետ, խաղացել ուսանողի դեր։ Այնուհետև աշխատել է Մուրիել Ռոբինի և Ֆեջիրա Դելիբայի հետ Մերիլին ֆիլմում, որն առնչվում է սոցիալական և տնտեսական անհավասարությանն ու համերաշխությանը։ 2005 թվականին ևս մեկ անգամ համագործակցել է Կաշե Հանեկեի հետ, հանդես եկել Ժուլիետ Բինոշի, Դանիել Օթոյի և Դենիս Պոդալիդեսի հետ։ Նկարահանվել է մի շարք հեռուստատեսային շարքերում։
Հաջողություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականին Մելե դերի համար առաջադրվել է Սեզար մրցանակի որպես լավագույն դերասանուհի։ Այս դերում նա երգել է Քրիստի Ազումայի «Naam» երգը, առանց լեզվին տիրապետելու։
Թեև հաջողություններ է ունեցել բազմաթիվ ֆիլմերում, հանդես է եկել նաև բեմում՝ խաղալով Brooklyn Boy (2004), Les grandes personnes ներկայացումներում։
Խաղացել է աֆրիկացի մոր դեր, որը պատմում է աֆրիկացի մտավորականների ներգաղթի պատմությունը ֆրանսիացի ռեփերի աչքերով 2016 թվականի Bienvenue à Marly-Gomont ֆիլմում։
Միջազգային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականին Աիսսա Մայգան հանդես է եկել Քրիստինա Կոմենչինիի «Bianco e Nero» ֆիլմում Տիերի Էբոնեի հետ և արժանացել երկու մրցանակների՝ «Cinema i Done» և «Festival de Bastia»:
Նա նաև Միկի Դուբեի Comatose- ի հավաքածուն էր 2016 թվականին Հարավային Աֆրիկայում ընդգրկվել է Միկի Դուբեի Comatose-ի հավաքածուում։
Թատրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Վերնագիր | Հեղինակ | Ռեժիսոր | Ծանոթագրություններ |
|---|---|---|---|---|
| 2004 | Brooklyn Boy | Դոնալդ Մարգուլիս | Միշել Ֆագադաու | Ելիսեյան դաշտեր թատրոն |
| 2011 | Les Grandes Personnes | Մարի Նդիայ | Քրիստոֆ Պերտոն | Կոլին ազգային թատրոն |
| 2015 | Good People | Դեյվիդ Լինդսի-Էբեր | Ան Բուրժուա | Էբերտո թատրոն |
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Անվանում | Դեր | Ռեժիսոր | Ծանոթագրություններ |
|---|---|---|---|---|
| 1997 | Saraka bô | Դանիելե | Denis Amar | |
| 1998 | La revanche de Lucy | Լյուսի | Janusz Mrozowski | |
| Le cadeau de maman | Պատրիկ Հելփին | կարճամետրաժ | ||
| Un mois de réflexion | Սիլվի | Սերժ Մաոտի | հեռուստաֆիլմ | |
| 1999 | Jonas et Lila, à demain | Լիլա | Ալեն Տաններ | |
| Maison de famille | Սիլվի | Սերժ Մոատի | հեռուստաֆիլմ | |
| 2000 | Code Unknown | Սև աղջիկ | Միխայել Հանեկե | |
| Le prof | Ժուլի | Ալեքսանդր Ժարդեն | ||
| Lise et André | Էսթեր | Դենի Դերկուր | ||
| Marie-Line | Մալիկա | Մեհդի Շարեֆ | ||
| Mom's Present | Ֆարիդա | Patrick Halpine (2) | կարճամետրաժ | |
| 2001 | Voyage à Ouaga | Լուոտայա | Կամիլ Մույեկե | |
| 2002 | Georges chez les tops | Գիզելա | Օլիվիե Շերետիեն | կարճամետրաժ |
| Négro | Աիսսա | Քարիմ Ակադիրի Սումաիլա | հեռուստաֆիլմ | |
| 2003 | Mes enfants ne sont pas comme les autres | Միրիամ | Դենի Դերկուր | |
| Les baigneuses | Ռիտայի քույրը | Վիվիան Կանդաս | ||
| Rien que du bonheur | Աննա | Դենիս Պարենտ | ||
| Commissaire Moulin | Դոլլի | Ջոյս Բունուել | հեռուստասերիալ (1 դրվագ) | |
| Les Cordier, juge et flic | Ալին | Ժիլ Բեա | հեռուստասերիալ (1 դրվագ) | |
| 2004 | Libre armada | Ինգրիդ Գոգնի, Վինսենթ Յագլին | ||
| Par accident | Կոնստանս | Ժերոմ Ֆուլոն | հեռուստաֆիլմ | |
| 2005 | Russian Dolls | Կասիա | Սեդրիկ Կլապիչ | |
| Caché | Շանտալ | Միշել Հեեկե | ||
| L'un reste, l'autre part | Ֆարիդա | Կլոդ Բերի | ||
| Travaux, on sait quand ça commence... | Կոնդեի հարսնացու | Բրիջիտ Ռուան | ||
| Le train | Բարմեն | Բրահիմ Ֆրիտա | կարճամետրաժ | |
| Sometimes in April | երիտասարդ զինվոր | Ռաուլ Պեկ | հեռուստաֆիլմ | |
| P.J. | Մարի-Լոր Վեկիիալի | Քրիստոֆ Բարբիե | հեռուստասերիալ (1 դրվագ) | |
| 2006 | Bamako | Մելե | Աբդերմման Սիսակո | Առաջադրվել է Սեզար մրցանակի որպես ամենախոստումնալից դերասանուհի |
| Paris, je t'aime | Սոֆի | Օլիվեր Շմից | ||
| Don't Worry, I'm Fine | Լեա | Ֆիլիպ Լիորե | ||
| I Do | Կիրստեն Հանսեն | Էրիկ Լարտիգո | ||
| Mamdou il est où ? | Մարիտու | Khady N'Diaye | կարճամետրաժ | |
| Une famille parfaite | Martha | Patrick-Mario Bernard & Pierre Trividic | հեռուստաֆիլմ | |
| 2007 | L'âge d'homme... maintenant ou jamais ! | Թինա | Ռաֆայել Ֆեխտյա | |
| Carcasse | Աիսսա | Իսմայիլ Էլ Իրակի | կարճամետրաժ | |
| 2008 | Black and White | Նադինե | Կրիստինա Կոմոնսինի | Bastia իտալական կինոփառատոն- լավագույն դերասանուհի |
| Les insoumis | Կատյա | Կլոդ Միշել Ռոմ | ||
| Sex, Okra and Salted Butter | Ամինա | Մահամատ Սալե Հարուն | հեռուստաֆիլմ | |
| 2009 | Diamant 13 | Ֆարիդա | Ժիլ Բեա | |
| L'aide au retour | Պաշտոնյա | Մոհամեդ Լատրեշ | կարճամետրաժ | |
| Pas de toit sans moi | Աշանտի | Գի Ժակ | հեռուստաֆիլմ | |
| Suite noire | Սարա | Դոմինիկ Կաբրերա | հեռուստասերիալ (1 դրվագ) | |
| 2010 | Ensemble, c'est trop | Կլեմենտին | Լեա Ֆազեր | |
| Le temps de la kermesse est terminé | Martina | Ֆրեդերիկ Շինյակ | ||
| L'avocat | Իվ | Սեդրիկ Անգեր | ||
| 2011 | Mineurs 27 | Ամինատա | Տրիստան Օրոե | |
| Dédicace | Էլիս | Օլիվեր Քրետիեն (2) | կարճամետրաժ | |
| 2012 | HOUBA! On the Trail of the Marsupilami | Կլարիս Իրիս | Ալեն Շաբա | |
| Today | Նելլա | Ալեն Գոմիս | ||
| One Man's Show | Էլիսա | Նյուտոն Ադուակա | ||
| Toussaint Louverture | Սյուզան | Ֆիլիպ Նիանգ | կարճ հեռուտաշարք | |
| 2013 | Mood Indigo | Ալիս | Միշել Կոնդրի | |
| Aya of Yop City | Այա | Ալեն Շաբա | ձայն | |
| Mortel été | Ժուլի | Դենիս Մալեվալ | հեռուստաֆիլմ Luchon միջազգային կինոփառատոն - Լավագույն դերասանուհի | |
| 2014 | Prêt à tout | ԱԼիս | Նիկոլաս Կուշե | Globes de Cristal մրցանակ լավագույն դերասանուհու համար |
| 2015 | Mystère à la Tour Eiffel | Հենրիետտե | Լեա Ֆազեր | հեռուստաֆիլմ |
| 2016 | The African Doctor | Ան Զանտոկո | Ժուլիեն Ռամբալդի | |
| Corniche Kennedy | Ավա | Դոմինիկ Կաբրերա | ||
| Love Is Dead | Լեան | Էրիկ Կապիտաին | ||
| 2017 | Il a déjà tes yeux | Սալիմատա Ալոկա | Լուսիեն Ժան Բատիստ | |
| 2018 | The Boy Who Harnessed the Wind | Ագնես Կամկվաբա | Chiwetel Ejiofor |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.myfrenchfilmfestival.com/en/person?person=200352
- ↑ 2,0 2,1 http://www.premiere.fr/Star/Aissa-Maiga-100710
- ↑ 3,0 3,1 3,2 Rotten Tomatoes(անգլերեն) — 1998.
- ↑ 4,0 4,1 4,2 http://cherchezlacurl.com/2010/06/28/curly-africana-aissa-maiga/
- ↑ Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 2018. — Iss. 265. — ISSN 0242-6773
- ↑ http://www.culture.gouv.fr/Nous-connaitre/Organisation/Conseil-de-l-Ordre-des-Arts-et-des-Lettres/Arretes-de-Nominations-dans-l-ordre-des-Arts-et-des-Lettres/Nomination-ou-promotion-dans-l-ordre-des-Arts-et-des-Lettres-janvier-2009
- ↑ http://collectif5050.com/les-signataires
- ↑ Aïssa Maïga
- ↑ Aïssa Maïga - La biographie de Aïssa Maïga avec Gala.fr
- ↑ Aïssa Maïga: « Le drame de Charlie m'a fait penser à mon père»
- ↑ Aïssa Maïga: Je n’ai jamais été en conflit avec mes origines sénégalaise et malienne(չաշխատող հղում)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աիսսա Մայգա» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||
- Մայիսի 25 ծնունդներ
- 1975 ծնունդներ
- Ապրող անձինք
- Արվեստի և գրականության ֆրանսիական շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Թատրոնի ֆրանսիացի դերասանուհիներ
- Սենեգալցի դերասանուհիներ
- Ֆեմինիստ արվեստագետներ
- Ֆրանսիացի դերասանուհիներ
- Ֆրանսիացի կինոդերասաններ
- Ֆրանսիացի կինոդերասանուհիներ
- Ֆրանսիացի կինոռեժիսորներ
- Ֆրանսիացի հեռուստատեսային դերասանուհիներ