Jump to content

Աիդա Խասանովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աիդա Խասանովա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝սուսերամարտիկ
Երկիր՝ Ուզբեկստան
Ծննդյան ամսաթիվ՝օգոստոսի 4, 1983(1983-08-04)
Ծննդավայր՝Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան ամսաթիվ՝մայիսի 23, 2023(2023-05-23)[1] (39 տարեկան)
Մահվան վայր՝Տաշքենդ, Ուզբեկստան[1]

Աիդա Իվանովնա Խասանովա (ուզբ.՝ Aida Ilyasovna Xasanova, օգոստոսի 4, 1983(1983-08-04), Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 23, 2023(2023-05-23)[1], Տաշքենդ, Ուզբեկստան[1]), ուզբեկստանցի սուսերամարտիկ, սուսերամարտի սպորտի վարպետ[2] և միջազգային մրցավար[3][4][5]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աիդա Խասանովան ծնվել է 1983 թվականին, Տաշքենդում։ Նա 1998, 1999, 2000, 2002 թվականներին եղել է Ուզբեկստանի սուսերամարտի չեմպիոն, իսկ 2008 թվականին հաղԱիդա Խասանովանթել է Ուզբեկստանի գավաթը[6]։ 2006 թվականին Իտալիայի Թուրին քաղաքում ներկայացնել է Ուզբեկստանը ճկասուսերի աշխարհի առաջնությունում, 2007 թվականին՝ Սանկտ Պետերբուրգում (Ռուսաստան

2014 թվականին Խասանովան դարձել է Ուզբեկստանի սուսերամարտի պատմության մեջ առաջին միջազգային մրցավարը երեք զենքով՝ ճկասուսեր, թրասուսեր և խոցասուսեր։ Այդ ժամանակից ի վեր նա հանդիսացել է սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի մրցավարը միջազգային խոշոր առաջնություններում և մրցաշարերում[7][8][9][10][11][12][13]։

2019 թվականին Խասանովան ընտրվել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի առաջին մրցավարը Ուզբեկստանից և Կենտրոնական Ասիայից։ Նա նաև միակ կին մրցավարն էր, որը ներկայացնում էր Ասիան 2020 թվականի խաղերում[14]։

Աիդա Խասանովան մահացել է 2023 թվականի մայիսի 23-ին 40 տարեկան հասակում, կոսմետիկ վիրահատությունից հետո[15]։ Ըստ որոշ աղբյուրների՝ այդ օրը նա կոսմետիկ վիրահատության է ենթարկվել Տաշքենդի մասնավոր կլինիկաներից մեկում։ Վիճակի վատթարացումից հետո բժիշկը հոսպիտալացրել է նրան, սակայն երեկոյան նա մահացել է վերակենդանացման բաժանմունքում[16]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Скончалась главный судья Федерации фехтования Узбекистана Аида Хасанова (ռուս.) — 2023.
  2. Ушёл прекрасный человек...
  3. «Аида Хасанова. Казанова узбекского спорта». Արխիվացված է օրիգինալից 2019-06-29-ին. Վերցված է 2023-05-26-ին.
  4. «Узбекские спортсмены примут участие в гран-при по фехтованию».
  5. Главный судья Федерации фехтования Аида Хасанова умерла после операции в частной клинике repost.uz
  6. «Fencer - KHASANOVA Aida - UZBEKISTAN - FIE - International Fencing Federation».
  7. «Аида Хасанова. Казанова узбекского спорта - Федерация фехтования России».
  8. «В Ташкенте прошли соревнования на Кубок Посла Франции».
  9. «Mars | 2014 | EscrimeLiban - le Blog de l'Escrime au Liban». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 29-ին.
  10. «Kampfrichter / Schiedsrichter».(չաշխատող հղում)
  11. «Открытый турнир по фехтованию в Бухаре».
  12. «Annual report» (PDF). static.fie.org.
  13. «В Узбекистане пройдёт чемпионат мира по фехтованию».
  14. «Узбекский арбитр по фехтованию впервые приглашена на Олимпиаду». fergana.agency. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 26-ին.
  15. «Некролог». www.fencing.uz. Վերցված է 2023 թ․ մայիսի 26-ին.
  16. Главный судья Федерации фехтования Аида Хасанова умерла после операции в частной клинике

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աիդա Խասանովա» հոդվածին։