Աիդա Թոփուզյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թոփուզյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Աիդա Թոփուզյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 4, 1948 (74 տարեկան) |
Ծննդավայր | Բեյրութ, Լիբանան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | մանկավարժական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր (2013) |
Աշխատավայր | Հայաստանի կրթության և գիտության նախարարություն, Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան և Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
Աիդա Օնիկի Թոփուզյան (հոկտեմբերի 4, 1948, Բեյրութ, Լիբանան), ՀՀ պետական և գիտության գործիչ, 1998-2004 թվականներին ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ։ Տիրապետում է ռուսերենին, անգլերենին, ֆրանսերենին, արաբերենին։ Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ (2018)[1]։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1966 թվականին արծաթե մեդալով ավարտել է Երևանի թիվ 78 միջնակարգ դպրոցը։
- 1966-1971 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետը։
- 1985-1988 թվականներին ուսանել և գերազանցության դիպլոմով ավարտել է ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեին առընթեր Հասարակական գիտությունների ակադեմիան (ք. Մոսկվա)։
Պետական և քաղաքական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1975-1977 թվականներին՝ ՀԼԿԵՄ Կենտրոնական կոմիտեի դպրոցի և բուհի գծով քարտուղար, ապա՝ երկրորդ քարտուղար։
- 1980-1990 թվականներին՝ ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր։
- 1983-1985 թվականներին՝ Հայաստանի լենինյան կոմերիտմիության Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար։
- 1985-1988 թվականներին՝ ՀԿԿ Երևանի քաղաքային կոմիտեի երկրորդ քարտուղար։
- 1988-1991 թվականներին՝ ՀԽՍՀ ժողովրդական կրթության մինիստրի տեղակալ։
- 1998-2004 թվականներին՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ։
- 2004 թվականի հունիսի 25-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալի պաշտոնից[2]։
Գիտամանկավարժական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1991 թվականից Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի պրոֆեսոր։
- 1991-2014 թվականներին՝ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի գիտական խորհրդի անդամ։
- 2012 թվականից Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանին առընթեր ՀՀ ԲՈՀ-ի «Մանկավարժություն» 020 մասնագիտական խորհրդի անդամ։
- 2012 թվականից Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում գործող ՀՀ ԲՈՀ-ի 065 մասնագիտական խորհրդի անդամ։
- 2014 թվականից Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի վարիչ։
- Դասավանդում է ՀՊՄՀ-ում «Տեսական մանկավարժություն», «Մանկավարժության պատմություն», «Կրթության համակարգի կառավարում», «Մանկավարժական մարդաբանություն», «Մանկավարժական վալեոլոգիա», «Մանկավարժահոգեբանական պրակտիկում», «Մանկավարժական արժեբանություն»։
Հասարակական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1996-2010 թվականներին «Կին ընտրողների լիգա» հասարակական կազմակերպության հիմնադիր և նախագահ։
- 2010 թվականից Կանանց հանրապետական խորհրդի նախագահ։
Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մանկավարժական գիտությունների թեկնածու։ Թեկնածուական ատենախոսության թեման ՝ «Լևոն Շանթի մանկավարժական հայացքները» (1996 թ.)։ Դոցենտ (2004 թ.)։
- Մանկավարժական գիտությունների դոկտոր։ Դոկտորական ատենախոսության թեման՝ «Հումանիստական դաստիարակությունը երեխայի անձի լիարժեք զարգացման գործընթացում» (2010 թ.)։ Պրոֆեսոր (2013 թ.)։
- Ժողովուրդների բարեկամության շքանշան (ԽՍՀՄ)։
- ՀՀ վարչապետի շնորհակալագիր, պատվոգրեր։
- «Փառապանծ աշխատանքի համար» մեդալ։
- ՀՀ ԿԳՆ ոսկե մեդալ։
- Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ (2018)[1]։
Նախորդող - |
Հայաստանի լենինյան կոմերիտմիության Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Աիդա Թոփուզյան 1985-1990 |
Հաջորդող Հրանուշ Հակոբյան |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ»։ նախագահ.հայ։ Վերցված է 2018-02-24
- ↑ «Ա. ԹՈՓՈՒԶՅԱՆԻ ՄԱՍԻՆ»։ Արխիվացված է օրիգինալից 2021-02-26-ին։ Վերցված է 2015-04-13