Պյոտր Աժի
Պյոտր Աժի ֆր.՝ Pierre Louis Agie | |
---|---|
Ծնվել է | 1752 |
Մահացել է | մարտի 10 (22), 1828 |
Վախճանի վայրը | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա և Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | նկարիչ, քանդակագործ և մեդալագործ |
Աշխատավայր | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա |
Pyotr Azhi Վիքիպահեստում |
Պյոտր Աժի (ֆր.՝ Pierre Louis Agie կամ Agis, 1752 - մարտի 10 (22), 1828, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), ֆրանսիացի և ռուս քանդակագործ, ձուլորդ, դրոշմահար[1]։ Պետերգոֆի ճարտարապետական ձևավորման հեղինակներից մեկն է[2]։ Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիաի ուսուցիչ (1796—1812):
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1752 թվականին Ֆրանսիայում։ 1781 թվականին արդեն լինելով կայացած քանդակագործ Եկատերինա II-ի օրոք տեղափոխվել է Ռուսաստան[2][3]։ 1796 թվականին Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում նշանակվել է դրվագվոր քանդակագործության դասարանի ուսուցիչ։ Այնտեղ նա ուսանողներին սովորեցրել է իր արվեստը, հատկապես ձուլումը և բրոնզե իրերի հատումը։ Միխայլովսկի պալատի համար պատրաստված աշխատանքների շնորհիվ 1800 թվականի օգոստոսի 18-ին ճանաչվել է զարդանախշային քանդակագործության ակադեմիկոս[2][3]։ Զարդանախշային քանդակագործության դասարանի փակումից հետո նա շարունակում է ապրել ակադեմիայում։ Ունեցել է արվեստանոց, Միխայլովսկի պալատի պես զբաղվել է պալատների քանդակային ձևավորմամբ, օրինակ` Անիչկովի պալատը, ինչպես նաև Կազանի և Սուրբ Իսահակի տաճարները։ Ռուսաստանը թողել է չորս տարի արտասահմանում արձակուդի ժամանակ (1804 թվականի հոկտեմբերի 8-ից մինչև 1808 թվականի դեկտեմբերի 19-ին), այդ ընթացքում համարվելով ծառայության մեջ։ Աժին ունեցել է մի քանի աշակերտներ։
Մասոն եղել է, Պետերբուրգի մասոնական «Պաղեստին» ժողովարանի անդամ, որի կազմում եղել են շատ ֆրանսիացիներ, որոնք ապրել են ռուսական մայրաքաղաքում։
1816-1818 թվականներին աշխատել է իր սեփական արվեստանոցում Գրուզինո գյուղի Անդրեևի մայր տաճարի հուշարձանի վրա։ Համագործակցել է Անդրեյ Վորոնիխինի հետ։
Մահացել է 1828 թվականին կաթվածից, չթողնելով ժառանգներ[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ажи // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 4 т. — СПб., 1907—1909.
- ↑ 2,0 2,1 2,2 Коновалов Э. Г. Новый полный биографический словарь русских художников. — М: Эксмо, 2008. — С. 16. — ISBN 978-5-699-20636-0
- ↑ 3,0 3,1 3,2 Ажи, Петр Петрович
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Сборник матер. для истории Имп. ак. худ.», т. I и II, и Указатель А. Е. Юндолова, Спб., 1887;
- Формулярн. список Спб. сенат. архива, 1804, № 66, св. 42.
- Серков А. И. Русское масонство. 1731—2000 гг. Энциклопедический словарь. М.: Российская политическая энциклопедия, 2001:
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պյոտր Աժի» հոդվածին։ |
|