Պյոտր Աժի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պյոտր Աժի
ֆր.՝ Pierre Louis Agie
Ծնվել է1752
Մահացել էմարտի 10 (22), 1828
Վախճանի վայրըՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Քաղաքացիություն Ֆրանսիա և  Ռուսական կայսրություն
Մասնագիտություննկարիչ, քանդակագործ և մեդալագործ
ԱշխատավայրՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա
 Pyotr Azhi Վիքիպահեստում

Պյոտր Աժի (ֆր.՝ Pierre Louis Agie կամ Agis, 1752 - մարտի 10 (22), 1828, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), ֆրանսիացի և ռուս քանդակագործ, ձուլորդ, դրոշմահար[1]։ Պետերգոֆի ճարտարապետական ձևավորման հեղինակներից մեկն է[2]։ Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիաի ուսուցիչ (1796—1812):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1752 թվականին Ֆրանսիայում։ 1781 թվականին արդեն լինելով կայացած քանդակագործ Եկատերինա II-ի օրոք տեղափոխվել է Ռուսաստան[2][3]։ 1796 թվականին Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում նշանակվել է դրվագվոր քանդակագործության դասարանի ուսուցիչ։ Այնտեղ նա ուսանողներին սովորեցրել է իր արվեստը, հատկապես ձուլումը և բրոնզե իրերի հատումը։ Միխայլովսկի պալատի համար պատրաստված աշխատանքների շնորհիվ 1800 թվականի օգոստոսի 18-ին ճանաչվել է զարդանախշային քանդակագործության ակադեմիկոս[2][3]։ Զարդանախշային քանդակագործության դասարանի փակումից հետո նա շարունակում է ապրել ակադեմիայում։ Ունեցել է արվեստանոց, Միխայլովսկի պալատի պես զբաղվել է պալատների քանդակային ձևավորմամբ, օրինակ` Անիչկովի պալատը, ինչպես նաև Կազանի և Սուրբ Իսահակի տաճարները։ Ռուսաստանը թողել է չորս տարի արտասահմանում արձակուդի ժամանակ (1804 թվականի հոկտեմբերի 8-ից մինչև 1808 թվականի դեկտեմբերի 19-ին), այդ ընթացքում համարվելով ծառայության մեջ։ Աժին ունեցել է մի քանի աշակերտներ։

Մասոն եղել է, Պետերբուրգի մասոնական «Պաղեստին» ժողովարանի անդամ, որի կազմում եղել են շատ ֆրանսիացիներ, որոնք ապրել են ռուսական մայրաքաղաքում։

1816-1818 թվականներին աշխատել է իր սեփական արվեստանոցում Գրուզինո գյուղի Անդրեևի մայր տաճարի հուշարձանի վրա։ Համագործակցել է Անդրեյ Վորոնիխինի հետ։

Մահացել է 1828 թվականին կաթվածից, չթողնելով ժառանգներ[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ажи // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 4 т. — СПб., 1907—1909.
  2. 2,0 2,1 2,2 Коновалов Э. Г. Новый полный биографический словарь русских художников. — М: Эксмо, 2008. — С. 16. — ISBN 978-5-699-20636-0
  3. 3,0 3,1 3,2 Ажи, Петр Петрович

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Сборник матер. для истории Имп. ак. худ.», т. I и II, и Указатель А. Е. Юндолова, Спб., 1887;
  • Формулярн. список Спб. сенат. архива, 1804, № 66, св. 42.
  • Серков А. И. Русское масонство. 1731—2000 гг. Энциклопедический словарь. М.: Российская политическая энциклопедия, 2001:
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պյոտր Աժի» հոդվածին։