Jump to content

Աժդյարբեյ մզկիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աժդյարբեյ մզկիթ
ադրբ.՝ Əjdərbəy məscidi
Տեսակմզկիթ
Երկիր Ադրբեջան
ՎարչատարածքԲաքու
Հիմնվել էդեկտեմբերի 3, 1913
Կառուցման սկիզբ1912
Ճյուղ/ավանդույթԻսլամ
Կարգավիճակգործող
Ճարտարապետություն
ՃարտարապետԶիվար բեկ Ահմեդբեկով
ՈճԻսլամական ճարտարապետություն
Քարտեզ
Քարտեզ

Աժդյարբեյ մզկիթ (ադրբ.՝ Əjdərbəy məscidi), 20-րդ դարի սկզբին կառուցված մզկիթ Բաքվում։ Այն նաև հայտնի է որպես «Ալյանս» մզկիթ։ Ճարտարապետը Զիվար բեկ Ահմեդբեկովն է[1]։

Աժդյարբեյ մզկիթ

Մզկիթը կառուցվել է 1912-1913 թվականներին ադրբեջանցի միլիոնատեր Աժդյար բեյ Աշուրբեկովի կողմից[2]։ Մզկիթը գտնվում է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում[3]։ Բաքվում ամենամեծ մզկիթներից մեկն է։ Մզկիթը նախատեսված է 400 մարդու համար։ Խորհրդային կառավարության փլուզումից հետո այս մզկիթի այցելուների թիվն ավելացել է։ Այդ իսկ պատճառով Կովկասի Մուսուլմանների Խորհուրդը որոշեց, որ մզկիթը պետք է վերակառուցվի, և պաշտամունքային սենյակների թիվը ավելանա[4]։ Ենթադրվում է, որ վերականգնման աշխատանքների ավարտից հետո մոտ 2000 մարդ կարող է այցելել[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Фатуллаев-Фигаров, Шамиль Сейфулла оглы. Архитектурная энциклопедия Баку. — Baku : Международная Академия Архитектуры Стран Востока, 1998. — P. 331-333.
  2. Старые мечети Баку (список)
  3. «Աժդյարբեյ մզկիթ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 12-ին.
  4. Official website of the President of the Republic of Azerbaijan
  5. Վերականգնման աշխատանք Աժդյարբեյ մզկիթում

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]