Աթուսա Պուրկաշյան
| Աթուսա Պուրկաշյան | |
|---|---|
| Պետություն(ներ) | |
| Ծննդյան ամսաթիվ | մայիսի 16, 1988 (37 տարեկան) |
| Ծննդավայր | Թեհրան, Իրան |
| Կոչում | կանանց գրոսմայստեր[1] և կանանց միջազգային վարպետ |
| Ներկայիս վարկանիշ | 2271 |
| ՖԻԴԵ համար | 12502014 |
| 365chess | Atousa_Pourkashiyan |
| Chesstempo համար | 167703 |
| ICCF համար | 167703 |
| Մասնակցել է | Ամառային ասիական խաղեր 2006, Ամառային ասիական խաղեր 2010, Կանանց շախմատային օլիմպիադա 2000[2], Կանանց շախմատային օլիմպիադա 2002[2], Կանանց շախմատային օլիմպիադա 2004[2], Կանանց շախմատային օլիմպիադա 2006[2], Կանանց շախմատային օլիմպիադա 2008[2], Կանանց շախմատային օլիմպիադա 2010[2], Կանանց շախմատային օլիմպիադա 2012[2], Կանանց շախմատային օլիմպիադա 2014[2] և Կանանց շախմատային օլիմպիադա 2016 |
| Մարզական ակումբ | Համբուրգեր ՍԱ |
Աթուսա Պուրկաշիյան (պարս.՝ آتوسا پورکاشیان, մայիսի 16, 1988, Թեհրան, Իրան), իրանցի շախմատիստուհի, կանանց գրոսմայստեր (2009)[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աթուսան երկու անգամ նվաճել է մեդալ շախմատի կանանց պատանեկան առաջնությունում․2000 թվականին մինչև 12 տարեկանների մրցաշարում ոսկե մեդալ է նվաճել, իսկ 2002 թվականին մինչև 14 տարեկանների մրցաշարում՝ բրոնզե։ Վեց անգամ դարձել է շախմատի կանանց Իրանի չեմպիոնուհի (2007, 2008, 2009, 2011, 2013, 2014)։ Երկու անգամ շախմատի Ասիայի կանանց անհատական առաջնությունում նվաճել է մեդալ՝ 2010 թվականին ոսկե, իսկ 2014-ին՝ արծաթե[4][5]։
Մասնակցել է շախմատի կանանց աշխարհի առաջնությունների
- 2006 թվականին Եկատերինբուրգում առաջին տուրում զիջել է Վիկտորյա Չմիլիտեին[6]
- 2008 թվականին Նալչիկում առաջին տուրում զիջել է Ալեքսանդրա Կոստենյուկին[7]
- 2012 թվականին Խանտի-Մանսիյսկուն առաջին տուրում զիջել է Ցզյուն Վենցզյունին[8]
- 2017 թվականին Թեհրանում առաջին տուրում զիջել է Էլիզաբեթ Պետցին[9]

Ներկայացրել է Իրանը 9-րդ շախմատի օլիմպիադայում։ Ասիայի թիմային առաջնությունում մասնակցել է յոթ անգամ (2000—2016)։ Թիմային առաջնություններում նվաճել է երկու բրոնզե մեդալ(2009, 2014)։ Սնհատական խաղերում նվաճել է մեկ արծաթե (2009) և երեք բրոնզե մեդալներ[10]։ 2010 թվականին Ասիական խաղերում մասնակցել է կանանց թիմային մրցաշարին[11], տղամարդկանց թիմային մրցաշարին Ասիական խաղերում մասնակցել է 2006 թվականին և թիմը նվաճել է բրոնզե մեդալ[12]։
Աթուսա Պուրկաշյանի ամուսինն է ԱՄՆ-ի ներկայացուցիչ, գրոսմայստեր Հիկարու Նակամուրան։ Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել 2023 թվականի հուլիսի 26-ին[13]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Աթուսան ամուսինը ամերիկացի գրոսմայստեր, ԱՄՆ հնգակի չեմպիոն Հիկարու Նակամուրան է։ Իրենց ամուսնության մասին նրանք հայտարարել են Chess.com-ի միջոցով։ 2022 թվականի դեկտեմբերին նա իր ֆեդերացիան Իրանից փոխեց Միացյալ Նահանգներ, որտեղ այժմ ապրում է[14]։
Վարկանիշի փոփոխություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ FIDE Ratings and Statistics
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 OlimpBase
- ↑ «Title Applications (WGM): Pourkashiyan, Atousa». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 14-ին.
- ↑ 9th Asian Continental/Individual (Women)
- ↑ 13th Asian Continental Women Chess Championships 2014
- ↑ 2006 FIDE Knockout Matches
- ↑ 2008 FIDE Knockout Matches
- ↑ 2012 FIDE Knockout Matches
- ↑ 2017 FIDE Knockout Matches
- ↑ OlimpBase :: Women’s Asian Team Chess Championship :: Atousa Pourkashiyan
- ↑ OlimpBase :: Asian Games (chess — women) :: Atousa Pourkashiyan
- ↑ OlimpBase :: Asian Games (chess) :: Atousa Pourkashiyan(չաշխատող հղում)
- ↑ Svensen (TarjeiJS), Tarjei (2023 թ․ հուլիսի 26). «Hikaru Nakamura Finds His Queen, Marries Atousa Pourkashiyan». Chess.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ «Iranian chess players Sara Khadem and Atousa Pourkashiyan compete in international tournament without hijab». Sky News (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ ՖԻԴԵ ցուցակներով Էլոյի վարկանիշ. Աղբյուրներ: fide.com, benoni.de, olimpbase.org