Հաճն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Աթմա (լեռ)ից)
Բնակավայր
Հաճն
թուրքերեն՝ Saimbeyli
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ԲԾՄ1050±1 մետր
Բնակչություն15 338 մարդ (2018)
Ժամային գոտիDAZD? և UTC+3
Փոստային դասիչ01740[1]
Պաշտոնական կայքsaimbeyli.bel.tr
Հաճն (Թուրքիա)##
Հաճն (Թուրքիա)

Հաճն (այժմ կոչվում է Սայիմբեյլի, թուրքերեն՝ Saimbeyli), քաղաք պատմական Լեռնային Կիլիկիայում։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաճնը գտնվում է ներկայիս Թուրքիայի Հանրապետության Ադանայի մարզի հյուսիսում, Սարոսի գետի վտակ Գյոկսուից 10 կմ արևմուտք՝ եռանկյունաձև բլրի վրա։ Քաղաքից արևմուտք է գտնվում Օբրուխ ձորը և համանուն գյուղը, որով հոսում է Չաթախջուր գետակը, և հորդանալով կագմում Հաճնի գետը (Ղ. Ալիշան, Սիսաան, էջ 164)[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է Հռոմեական (պահպանվել են մ.թ.ա. I դ. բերդի ավերակները), Բյուզանդական կայսրությունների, Կիլիկիայի հայկական պետության կազմում։ Հնուց Հաճընում բնակվող հայերը XI դ. հիմնադրել են Սուրբ Հակոբ վանքը (կանգուն է մինչև օրս)։ Կիլիկիայի հայկական թագավորության անկումից (1375 թ.) հետո մեծ թվով հայեր հաստատվել են Հաճընում։ XV դ. քաղաքը զավթել է Օսմանյան Թուրքիան։ 1915 թվականին՝ 35 հզ. բնակչություն (մոտ 30 հզ-ը՝ հայեր)։ Հայերն ունեին վեց եկեղեցի՝ կից վարժարաններով (նշանավոր էր Սահակ-Մեսրոպյանը)։ Քաղաքից դուրս, Սուրբ Հակոբ վանքում, գործել է գիշերօթիկ վարժարան։ Զբաղվել են հիմնականում արհեստներով և առևտրով։ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ Հաճընի հայերը բռնությամբ տեղահանվել և աքսորվել են Դեր Զոր, որտեղ նրանց մեծ մասը զոհվել է։ 1919 թվականին մոտ 8 հզ. հաճնցիներ վերադարձել են Ֆրանսիայի հովանավորության ներքո գտնվող հայրենի քաղաքը, սակայն ֆրանսիական կառավարությունն ամբողջ Կիլիկիան (ներառյալ Հաճընը) հանձնել է Թուրքիային։ 1920 թվականի մարտին քեմալական զորքերը պաշարել են Հաճընը, որի հայ բնակիչները դիմել են ինքնապաշտպանության (տես Հաճընի հերոսամարտ (1920))։ Կոտորածից փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։ Թուրքերը Հաճընը վերանվանել են Սալիմբեյլի (Հաճընի ջարդարարի անունով)։ 1958 թվականին Հայաստանում հիմնվել է Նոր Հաճն քաղաքը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://postakodu.ptt.gov.tr/
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 456 — 916 էջ։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 84