Քեմալականություն
Քեմալականություն (թուրքերեն՝ Atatürkçülük), Մուստաֆա Քեմալի կողմից առաջ քաշած թուրքական ազգայնականության գաղափարախոսություն։ Համարվում է Թուրքիայի Հանրապետության պաշտոնական գաղափարախոսությունը։ Սակայն քեմալականության ժամանակակից կողմնակիցները կարծում են, որ այդ գաղափարախոսությունը Երրորդ աշխարհի երկրների էֆեկտիվ զարգացման մոդել է[1]։ Նման կարծիք ունի նաև ամերիկացի քաղաքագետ Սեմյուել Հանթինգթոնը, քեմալականության մեջ հատուկ ընդգծելով ծայրահեղական (հեղափոխական) արևմտակայնացման և նախկին մշակութային ավանդույթերի խզման պահերը[2]։ Քեմալականության հիմքում 6 կետ է դրված («վեց նետ» — թուրքերեն՝ Altı Ok)։ Առաջին չորս նետերը ձևակերպած են եղել 1927 թվականին, իսկ 1931 թվականին էլ դրանց ավելացել են ևս երկուսը։ Վեց նետերի դոկտրինը վերջնականապես ամրագրվել է Թուրքիայի Սահմանադրության մեջ 1937 թվականին։
«Վեց նետը»
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանրապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանրապետականություն (թուրքերեն՝ Cumhuriyetçilik), ժողովրդավարական հանրապետությանը իդեալական համակարգը որպես այլընտրանք օսմանյան բացարձակ միապետությանը։ Գերագույն իշխանության (նախագահ և մեջլիս) ընտրականության և հաշվետվության սկզբունքը։ Թուրքիան հանրապետություն է հռչակվել 1923 թվականին։
Ազգայնականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազգայնականություն (թուրքերեն՝ Milliyetçilik միլլեթ բառից), իր քաղաքացիներին հայրենասիրական և տիտղոսային ազգին նվիրվածության ոգով դաստիարակող ազգային պետության իդեալը։ Էթնիկականի և քաղաքացիական նույնականացումը։ Ազգայնականությանն առանձնահատուկ տեղ էր շնորհվում, այն դիտարկվում էր որպես ռեժիմի հիմնասյունը[3]։ Աթաթուրքի ազգայնականությունը յուրահատուկ առանձնահատկություն ուներ համեմատած երիտթուրքերի ազգայնականության հետ։ Աթաթուրքի ազգայնականությունը, որի նշման համար նախընտրվում էր «միլլեթչիլիկ» («միլլեթ»՝ «ազգ» բառից), նախկին՝ «թյուրքչյուլյուք» («թյուրքականություն») բառի փոխարեն, հեռանում էր ռասայական ազգայնականությունից և պանթյուրքիզմից, և հասկացվում էր Աթաթուրքի կողմից ֆրանսիական տեսակով՝ որպես Թուրքիայի Հանրապետության սահմաններում քաղաքական ազգության գաղափարախոսություն (այլ ոչ թե թյուրքական էթնիկ ազգության, ինչպես դա լինում է սովորաբար պանթյուրքիստների մոտ)։ Աթաթուրքն ազգը դիտարկում էր որպես բոլոր քաղաքացիներին, այլ ոչ միայն էթնիկ թյուրքերին, ընդգրկող ամբողջություն, սակայն թուրքական էթնիկ ինքնագիտակցության հիման վրա, այսինքն՝ ոչ թյուրքերին հարկավոր էր դաստիարակել այդ ինքնագիտակցության, ինչն է տվյալ պարագայում՝ ձուլման եղանակով[4]։ Սակայն նորագույն պատմությունում թուրքական ազգայնականությանը լուրջ խնդրի առաջ է կանգնեցրել քրդական անջատվողականությունը[5]։
Ազգի չափորոշիչներն են՝ ընդհանուր քաղաքացիությունը, ընդհանուր լեզուն, ընդհանուր տարածքը, ընդհանուր ծագումը, ընդհանուր պատմությունը և ընդհանուր մտածելակերպը։
Ժողովուրդ
[խմբագրել | խմբագրել կոդը]ժողովրդայնություն (թուրքերեն՝ Halkçılık), պայքար դասակարգային անհավասարության և դասային արտոնությունների դեմ։ Ազգայնականության հետ է կապված թուրքական հասարակության միասնականությունը և դրա մեջ միջդասակարգային համերշխությունը, ինչպես նաև ժողովրդի և Թուրքիայի խորհրդարանի որպես դրա ներկայացուցչի սուվերենությունը (գերագույն իշխանության) հռչակող «ժողովրդականության» սկզբունքը[6],:
Լաիցիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]լաիցիզմ, աշխարհականություն (թուրքերեն՝ Laiklik), պետության աշխարհիկ բնույթ և պետության ու կրոնի տարանջատումը։ Քեմալի առաջին ձևափոխություններից մեկն էր շարիաթի չեղարկումը։ Հետո արգելվել է կրոնական կրթությունը, իսկ բոլոր դպրոցները ենթարկել են Լուսավորության նախարարությանը։ Ժամանակակից Թուրքիայիում այդ սկզբունքը արտացոլվում է իսլամամետ կողմնորոշության դատական հետապնդության հռչակման տեսքով[7]։
Պետական կարգավոում
[խմբագրել | խմբագրել կոդը]Էտատիզմ, վեհապետություն (թուրքերեն՝ Devletçilik՝ թուրքերեն՝ Devlet «պետություն» բառից), պետական առաջնային դերով խառը տնտեսության կառուցումը։ Փաստացի դա արդյունք էր դառնում մանր մասնավոր հատվածի պահպանմամբ տնտեսության ազգայնացմանը։
Հեղափոխություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեղափոխականություն (թուրքերեն՝ İnkılapçılık), վեստերնիզացիայի և ավանդական հասարակության մնացուկների հետ պայքարի, առաջընթացի վրա հենման և լուսավորության ուղղություն[8][9][10]։
Վեստերնիզացիայի վառ օրինակներ են դարձել թուրքերենի լատինատառացումը և կանանց ընտրական իրավունքների շնորհումը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ազգանունները ընդունումը և քեմալականությունը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ «Սեմյուել Հանթինգթոն // Քաղաքակրթությունների բախումը և միջազգային կարգի վերափոխումը (հատվածներ գրքից)։ Պատասխանները Արևմուտքին և մոդերնիզացիա». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ В. И. Данилов. Метаморфозы турецкого национализма Արխիվացված 2008-02-09 Wayback Machine// Ближний Восток и современность. Сборник статей (выпуск девятый). М., 2000, стр. 20-35
- ↑ «Юлия Кудряшова: Турецкий опыт для Казахстана». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ Քեմալական եվրասիականությունը՝ քաղաքական նոր դիսկուրս Թուրքիայում
- ↑ В. И. Данилов. Метаморфозы турецкого национализма(չաշխատող հղում)// Ближний Восток и современность. Сборник статей (выпуск девятый). М., 2000, стр. 20-35
- ↑ «Кемализм высшей пробы». Արխիվացված օրիգինալից 2008 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ «Мухаметдинов Р. Ф. Зарождение и эволюция тюркизма. Казань, 1994, стр. 154 слл» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2005 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2005 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ В. И. Данилов. Метаморфозы турецкого национализма// Ближний Восток и современность. Сборник статей (выпуск девятый). М., 2000, стр. 20-35
- ↑ ДОБАЕВ И. П. ИСЛАМСКИЙ РАДИКАЛИЗМ: ГЕНЕЗИС, ЭВОЛЮЦИЯ, ПРАКТИКА Արխիվացված 2008-06-19 Wayback Machine//Ростов-н-Д., 2003.