Ազիդաջրածնական թթու
| Ազիդաջրածնական թթու | |
|---|---|
| Քիմիական բանաձև | HN₃ |
| Մոլային զանգված | 7,1E−26 kg[1] գ/մոլ |
| Խտություն | 1,09 g/cm³ գ/սմ³ |
| Իոնիզացման էներգիա | 1,7E−18 ջոուլ[2] կՋ/մոլ |
| Հալման ջերմաստիճան | −80 °C[2] °C |
| Եռման ջերմաստիճան | 37 °C և 35,7 °C[2] °C |
| Քիմիական հատկություններ | |
| pKa | 4,64 |
| Դիպոլ մոմենտ | 5,7E−30 Կլ·մ[2] |
| Դասակարգում | |
| CAS համար | 7782-79-8 |
| PubChem | 24530 |
| EINECS համար | 231-965-8 |
| SMILES | N=[N+]=[N-] |
| ЕС | 231-965-8 |
| ChEBI | 22937 |
| Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) | |

Ազիտաջրածնական թթու, HN3 ազոտի և ջրածնի միացություն է, միահիմն, թույլ թթու, անգույն, խիստ պայթունավտանգ (կարող է պայթել տաքացնելիս, հարվածելիս կամ շփելիս) սուր հոտով հեղուկ է։ Խիստ թունավոր է։ Հալման ջերմաստիճանը՝ –80 °C, եռմանը՝ 37 °C։ Նոսր ջրային լուծույթներում կայուն է։ Օքսիդիչ է։ Գործնական կիրառություն ունեն միայն ազոտաջրածնական թթուների աղերը՝ ազիդները։ Այս թթվի լավ լուծելի աղերը ևս խիստ թունավոր միացություններ են։ Թունավորման մեխանիզմը նման է ցիանիդներն (ցիտոքրոմների արգելափակում)։
Քիմիական հատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս նյութի ջրային լուծույթը պայթունավտանգ չէ։ Սակայն երկար ժամանակ թողնելիս այն քայքայվում է, առաջացնելով ազոտ և հիդրօքսիլամին։
Ջրային լուծույթում ազիդաջրածնական թթուն ցուցաբերում է թույլ թթվային հատկություններ(pKa)=4,59)։ Այն թթվային ուժով մոտ է քացախաթթվին։ Լուծույթներում այն դիսոցվում է, առաջացնելով իոններ։
Այս թթուն ցուցաբերում է օքսիդիչ հատկություններ։ Մետաղների հետ փոխազդելիս առաջացնում են համապատասխան աղեր, ազոտ և ամոնիակ։
Այս թթվի աղերը կոչվում են ազիդներ։ Հատկապես կայուն են ալկալիական մետաղների իոնային ազիդները, բացառությամբ լիթիումի ազիդի (LiN3)։ HN3-ի և HCl-ի խառնուրդը նման է արքայաջրին։ Այս խառնուրդը կարող է լուծել ոսկին և պլատինը, անջատված քլորի հաշվին։
Ստացումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազիդաջրածնական թթուն կարելի է ստանալ օրթոֆոսֆորական թթվի և նատրիումի ազիդի փոխազդեցությունից, որը կարելի սինթեզել նատրիումի ամիդից։
Ազիդաջրածնական թթուն կարելի է ստանալ հիդրազինի(N2H4) և ազոտային թթվի(HNO2) փոխազդեցությունից, ծծմբական թթվի(H2SO4) և մետաղի ազիդի փոխազդեցությունից, ացիլազիդի հիդրոլիզից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Hydrogen azide
- 1 2 3 4 David R. Lide, Jr. Basic laboratory and industrial chemicals: A CRC quick reference handbook — CRC Press, 1993. — ISBN 978-0-8493-4498-5
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Карапетьянц М. Х., Дракин С. И. Общая и неорганическая химия. — М.։ Химия, 1994.
- Ахметов Н. С. Общая и неорганическая химия. — М.։ Высшая школа, 2001.
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 124)։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազիդաջրածնական թթու» հոդվածին։ |
| ||||||||||