Ազգային պոլիտեխնիկական թանգարան
Ազգային պոլիտեխնիկական թանգարան | |
|---|---|
| Տեսակ | ազգային թանգարան, գիտության թանգարան և տեխնոլոգիայի թանգարան |
| Երկիր | |
| Տեղագրություն | Սոֆիա |
| Մասն է | Բուլղարիայի 100 զբոսաշրջային օբյեկտներ[1] |
| Պատկանում է | Բուլղարիայի մշակույթի նախարարություն |
| Ղեկավարության նստավայր | Վզրաժդանե, Սոֆիայի համայնք, Սոֆիա, Բուլղարիա |
| Հասցե | ул.”Опълченска” № 66, София град1303 |
| Հիմնադրվել է | մայիսի 13, 1957 |
| Կայք | polytechnic-museum.com(բուլղ.) |
![]() | |
![]() | |
Ազգային պոլիտեխնիկական թանգարան (բուլղար․՝ Национален политехнически музей), գիտությանը նվիրված թանգարան Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազգային պոլիտեխնիկական թանգարանը հիմնադրվել է 1957 թվականի մայիսի 13-ին[2] Բուլղարիայի նախարարի խորհրդի որոշմամբ։ Ի սկզբանե գործել է Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի ենթակայության ներքո։ Ազգային թանգարան է հռչակվել 1968 թվականին[3]։
1992 թվականից թանգարանը գտնվում է այն շենքում, որը եղել է Գեորգի Դիմիտրովին նվիրված թանգարան։ 2012 թվականին շենքը հիմնովին բարեկարգվել է[4]։ Ազգային պոլիտեխնիկական թանգարանը մասնակցում է Թանգարանային գիշեր ամենամյա ծրագրին[5]։
Հավաքածու
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանն ունի 22000 նմուշներից բաղկացած հավաքածու, սակայն մշտական ցուցադրություններում ներկայացված են միայն 1000 նմուշներ։ Հավաքածուն համալրվում է գրադարանի ավելի քան 12000 կտոր գրքերի և ամսագրերի և շուրջ 2000 փաստաթղթեր ունեցող արխիվի հաշվին։ Մշտական հավաքածուները ներկայացված են ժամանակի չափում, տրանսպորտ, լուսանկարչություն և կինո, օպտիկա, ձայնային սարքավորումներ, ռադիո և հեռուստատեսություն, հաշվողական տեխնիկա, կապի սարքավորումներ և այլ ցուցադրություններում[3]։
Ներկայացված նմուշներից են[6]՝
- Ավտոմոբիլային հավաքածու՝ Ford Model A (1928), Fiat 509, Tatra 97 և Messerschmitt KR200
- Creed & Company հաղորդակներ, ռադիո և հեռուստատեսային սարքավորումներ Telefunken, Blaupunkt և այլ ընկերությունների կողմից
- Կիպու, վաղ աբակ և վաղ հաշվեմեքենաներ, այդ թվում բուլղարական արտադրության Elka 22 (1965) և Պրավեց համակարգիչներ (1980)
- Գործիքներ տիեզերական արբանյակների և տիեզերական սննդի համար
- Մեխանիկական դաշնամուր, բուլղարական արտադրության Համմոնդ երգեհոնը, երգեհոնիկներ և այլն
Ինչպես հասնել թանգարան
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը գտնվում է Սոֆիայի Օպալչոնսկա 66 հասցեում։ Բաց է երկուշաբթիից շաբաթ օրերին, ժամը՝ 9.00 - 17.00։ Տոմսի արժեքը տատանվում 1-7 բուլղարական լև, լաբորատոր ցուցադրությունների վճարները՝ 10-15 բուլղարական լև (ավելի քան 10 հոգուց բաղկացած խմբի համար)[7]։
| Ծառայություն | Կայարան/կանգառ | Գծեր/սպասարկվող ուղիներ | Հեռավորությունը թանգարանից |
|---|---|---|---|
| bul. Kiril i Metodiy | 1, 5 | 50 մ | |
| bul. Kiril i Metodiy | 74 | 50 մ | |
| Opalchenska | 1 | 450 մ |
Մասնաճյուղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազգային պոլիտեխնիկական թանգարանը Սոֆիայից դուրս ունի երեք մասնաճյուղ։ Դրանցից մեկը Պանչարևոյում գտնվող հիդրոէլեկտրոկայանն է, որը Հարավարևելյան Եվրոպայի առաջին էներգիա արտադրող միավորն է։ Գործարկվել է 1900 թվականի նոյեմբերի 1-ին և սնուցել է Սոֆիայի տրամվայի համակարգը, փողոցային լամպերը և մի քանի ոլորտներ։ 1986 թվականին կայանը հռչակվել է պատմական նշանակության վայր իր գործունեությունը դադարեցնելուց որոշ ժամանակ անց[8]։ Մյուս երկու մասնաճյուղերն են Սլիվենի տեքստիլային գործվածքների թանգարանը, որտեղ ներկայացվում է Բուլղարիայի դարերից եկող տեքստիլ արհեստների, գործվածքներ և տեխնիկայի պատմությունը և Կազանլիկում գտնվող Ֆիզիկայի պալատը[9][10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.btsbg.org/100nto/nacionalen-politehnicheski-muzey
- ↑ «Националният политехнически музей празнува рожден ден в нощта на петък, 13-и». Vesti. 2005 թ․ մայիսի 13. Վերցված է 2013 թ․ մարտի 9-ին.
- ↑ 3,0 3,1 «История». National Polytechnical Museum. 2006 թ․ մարտի 4. Վերցված է 2013 թ․ մարտի 9-ին.
- ↑ «Националният политехнически музей с обновена сграда за годишнината си». Darik News. 2012 թ․ հունվարի 12. Վերցված է 2013 թ․ մարտի 9-ին.
- ↑ «Bulgaria to Go Sleepless on Sat to Celebrate Night of Museums». Novinite. 2012 թ․ մայիսի 18. Վերցված է 2013 թ․ մարտի 16-ին.
- ↑ «Виртуална разходка». National Polytechnical Museum. Վերցված է 2013 թ․ մարտի 15-ին.
- ↑ «Информация за посещения». National Polytechnical Museum. Վերցված է 2013 թ․ մարտի 16-ին.
- ↑ «Старата юзина - ВЕЦ "Панчарево"». National Polytechnical Museum. Վերցված է 2013 թ․ մարտի 17-ին.
- ↑ «Музей на текстилната индустрия – Сливен». National Polytechnical Museum. Վերցված է 2013 թ․ մարտի 17-ին.
- ↑ «Палата на физиката – Казанлък». National Polytechnical Museum. Վերցված է 2013 թ․ մարտի 17-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազգային պոլիտեխնիկական թանգարան» հոդվածին։ |
| ||||||



