Ազգային աստղադիտարան (Մեքսիկա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ազգային աստղադիտարան
2.12m Telescope-SanPedroMartir Observatory-BajaCalifornia-Mexico.jpg
Տեսակաստղադիտարան
Աստղադիտարանի կոդ679
ԵրկիրFlag of Mexico.svg Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
ՎայրՍտորին Կալիֆոռնիա
Կոորդինատներ: 31°2′38.040000100003″ հս․ լ. 115°27′49.32000010001″ ամ. ե. / 31.04390000002777938° հս․. լ. 115.4637000000277851° ավ. ե. / 31.04390000002777938; 115.4637000000277851
National Astronomical Observatory (Mexico) Վիքիպահեստում

Մեքսիկայի ազգային աստղադիտարան (իսպ.՝ El Observatorio Astronómico Nacional, OAN, ՄԱԱ), ազգային աստղադիտարանային համալիր Մեքսիկայի Ստորին Կալիֆոռնիա (Բախա Կալիֆոռնիա) նահանգում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեխիկո

1878 թվականին աստղադիտարանը հիմանդրվել է Մեխիկոյի Չապուլտեպեկ ամրոցի պատշգամբում: 1929 թվականից այն գործարկվել է Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի կողմից[1]:

Հետագայում աստղադիտարանը տեղափոխվել է Մեխիկոյի Տակուբայա շրջան, այնուհետև՝ քաղաքի արևմտյան ծայրամաս: Մեխիկոյի մետրոպոլիտենի առաջին գծի (Line 1) վերջին կանգառին մոտ լինելու պատճառով մետրոյի կայարանը կոչվել է «Մետրո աստղադիտարան» (Metro Observatorio)[2][3]:

Պուեբլա

20-րդ դարի կեսերին ՄԱԱ ստիպված Մեխիկոյի մարդաշատ ու աղտոտված հովտից տեղափոխվել է Պուեբլա նահանգի Սան Անդրես Չոլուլա մունիցիպալ նստավայր, Կենտրոնական Մեքսիկա:

Բախա Կալիֆոռնիա

1967 թվականին օդի չափից ավելի աղտոտվածության և գիշերային լույսի աղտոտվածության պատճառով աստղադիտարանը Պուեբլայից տեղափոխվել է Հյուսիսարևմտյան Մեքսիկայի Ստորին Կալիֆոռնիա նահանգ՝ Սիեռա Սան Պեդրո Մարտիր լեռնաշղթայի գագաթին[4]: Սիեռա Սան Պեդրո Մարտիրն աստղադիտարանի համար դիտարկվում է որպես գերազանց տեղայնք[5]:

Աստղադիտակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործող[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիեռա Սան Պեդրո Մարտիր գագաթին կան երեք օպտիկական աստղադիտակներ՝

  • 2.12 մ ՝ կառուցվել է 1974-1979 թվականներին, Մեքսիկայի ամենամեծ օպտիկական աստղադիտակն է[6]
  • 1.52 մ՝ կառուցվել է Արիզոնայի համալսարանի և Լուսնային և մոլորակային լաբորատորիայի կողմից: Տեղակայվել է 1970 թվականին[7]:
  • 0.84 մ՝ 1960-ական թվականներին ՄԱԻՀ-ը վարձակալել է ԱՀ-ից և առաջինն է տեղակայվել այս վայրում[8]:

Կառուցման փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսվել են նոր Սան Պեդրո Մարտիր աստղադիտակի (SPMT) շինարարական աշխատանքները՝ մեծ ինֆրակարմիր աստղադիտակ ՄԱԱ համալիրում՝ 2017-2020 թվականներ[9][10]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Página del Observatorio Astronómico Nacional". Instituto de Astronomía de la Universidad Nacional Autónoma de México
  2. «Ampliarán Línea 12 hacia Observatorio»։ nosotrosdiario (spanish)։ 2013-01-29։ Վերցված է 2013-09-04 
  3. «La fundación del Observatorio Astronómico Nacional en México»։ Wordpress (spanish)։ 2013-01-29։ Վերցված է 2013-09-04 
  4. López, J. A.; Gutiérrez, L. (September 2003). "A primer for the San Pedro Mártir Observatory". Revista Mexicana de Astronomía y Astrofísica (Serie de Conferencias). 19: 3–7. Bibcode:2003RMxAC..19....3L
  5. Bohigas, J.; Nuñez, J. M.; et al. (April 2008). "Site Prospection at San Pedro Mártir". Revista Mexicana de Astronomía y Astrofísica: 231–242. Bibcode:2008RMxAA..44..231B
  6. "Telescopios de 2.1 metros". Instituto de Astronomía de la Universidad Nacional Autónoma de México
  7. "Telescopios de 1.5 metros". Instituto de Astronomía de la Universidad Nacional Autónoma de México
  8. "Telescopios de 84 cm". Instituto de Astronomía de la Universidad Nacional Autónoma de México
  9. http://www.iac.es/congreso/10mScience/media/presentations/Jose_Franco-SASIR-10Science.pdf
  10. SASIR Workshop 28 April 2010

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]