Աերոառանձգականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աերոարանձգականություն, մեխանիկայի բաժին, ուսումնասիրում է գազային (հեղուկ) միջավայրում շարժվող առաձգական մարմինների լարվածադեֆորմացիոն վիճակները։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնականում զբաղվում է միջավայրում գերձայնային արագությամբ շարժվող սարքերի մասերի (ձողեր, սալեր, թաղանթներ) տատանումների և կայունության հարցերով։ Փոքր գրգռումների դեպքում այդ հարցերը հանգում են որոշակի հաստատուն գործակիցներով գծային դիֆերենցիալ հավասարումների սեփական արժեքների ուսումնասիրմանը։

Յուրաքանչյուր թաղանթի կամ սալի համար գոյություն ունի շարժման որոշակի արագություն, որը գերազանցելու դեպքում նրա տատանում ների ամպլիտուդները ժամանակի ընթացքում անվերջորեն աճում են։

Խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աերոարանձգականությունյան խնդիրները լուծելիս հարկավոր է միաժամանակ ուսումնասիրել առաձգականության տեսության և աերոհիդրոմեխանիկայի հավասարումները։ Այդ խնդիրները բացառիկ կարևորություն ունեն ավիացիայում և հրթիռային տեխնիկայում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 92