Վիլլի Աեմս
Վիլլի Աեմս | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 15, 1960 (63 տարեկան) |
Ծննդավայր | Նյուփորթ Բիչ, Կալիֆորնիա, ԱՄՆ |
Կրթություն | Edison High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | քրիստոնեություն[1] |
Մասնագիտություն | դերասան, ֆիլմի և հեռուստահաղորդման ռեժիսոր, հեռուստատեսային պրոդյուսեր և սցենարիստ |
Ակտիվ շրջան | 1971 թվականից առ այսօր |
Ամուսին(ներ) | Վիկի Ուոթերմեն(1979-84), Մայլո ՄքՔասլին(1986–2009), Վիննի Հանգ(2014) |
Երեխա(ներ) | 2 |
Վիլլի Աեմսը (անգլ.՝ Willie Aames, ի ծնե անունը Ալբերտ Ուիլյամ Ութտոն, հուլիսի 15, 1960, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, ֆիլմի և հեռուստահաղորդման ռեժիսոր, հեռուստատեսային պրոդյուսեր և սցենարիստ։ Նա հայտնի է 1970-ականների «Ութը բավական է» հեռուստասերիալում Թոմի Բրեդֆորդի դերով, 1980-ականների «Charles in Charge» սիթքոմում Բուդի Լեմբեքի դերով և «Bibleman» (1995-2003) direct-to-video սերիաներում։
Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Աեմսը ծնվել է Նյուփորթ Բիչում, Կալիֆորնիա[2]։ Նա հաճախում էր Կալիֆորնիայի Հանթինգթոն Բիչ քաղաքի Էդիսոնի ավագ դպրոցը, երգչախումբ և Մադրիգալ անսամբլը։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Աեմսը սկսեց խաղալ 1960-ականների վերջերին՝ որպես երեխա-դերասան և հայտնվեց Gunsmoke, «Դիսնեյի հրաշալի աշխարհը», «Ադամ-12» և «Էդիի հոր դատավճիռը» շոուներում։ 1971-ին նա ստեղծեց Լեոնարդ Ունգերի դերը՝ Ֆելիքս Ունգերի (Թոնի Ռանդոլ) որդուն, ABC հեռուստաընկերության «Տարօրինակ զույգը» կոմեդիայի մի մասում, որը հետագայում խաղացել է Լեյֆ Գարեթը։ Հաջորդ տարի նա մարմնավորեց Ջեմի Բոյլի կերպարը «Սպասիր մինչև հայրդ տուն վերադառնա» անիմացիոն սիթքոմում։
Նա հյուր էր տարբեր հեռուստանախագծերում, այդ թվում «Վալթոնները»։ 1974 թվականին նա կրկնօրինակել է Բենջամին Ֆրանկլինին՝ «Բենջամին Ֆրանկլին» մինի սերիալում։ Հաջորդ տարի, նա գլխավոր դերը կիսեց «Շվեյցարիայի Ռոբինսոն ընտանիքը»[3] ֆիլմում։ 1977 թվականին նա ստացավ Թոմի Բրեդֆորդի դերը «Ութը բավական է» կոմեդիա-դրամայում։ Այս ընթացքում նա նվագում էր «Վիլլի Աեմս և Դրախտ» խմբում, որպես մենակատար և կիթառահար։ Երբ Աեմսը միջնակարգ դպրոցում էր, խումբը CBS Custom Label-ի[4] հետ կնքեց ձայնագրման պայմանագիր։ Աեմսն այս ընթացքում հայտնվեց իր առաջին՝ «Scavenger Hunt» ֆիլմում։ Ֆիլմի ավարտից հետո՝ 1981 թվականին, Աեմսը խաղաց ավելի շատ դերեր, այդ թվում «Zapped!»-ը՝ հակառակ Սքոթ Բայոյի և «Դրախտ»-ում՝ Ֆոեբ Քեյթսի հետ[5]։
Նախքան 1984 թվականին «Charles in Charge» սիթքոմում Բուդի Լեմբեքի դերը խաղալը, նա մարմնավորեց Ռոբի Համլինի կերպարը «Գիշերվա ծայրը»[6] սերիալում։ 1983-1985 թվականներին հնչյունավորում էր Հանքի ձայնը «Dungeons & Dragons» մուլտֆիլմում։ 1990 թվականին «Charles in Charge» սիթքոմի ավարտից հետո, Աեմսը հյուրընկալվեց «Կրիպտոնի գործոնը» շոուում։ Աեմսը խաղաց Մայլս Փեթերսոնի դերը «Bibleman» քրիստոնյա հերոսը սերիայում՝ 1995-2003 թվականներին՝ նախքան հեռանալը՝ ընտանիքի հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու ցանկության պատճառով։ Նա փոխարինում էր Ռոբերտ Թ.Չլիփին[7]։
Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]
Աեմսն ամուսնացել է 3 անգամ։ Նա 1979 թվականին ամուսնացած էր Վիկի Ուոթերմենի հետ և ունեին մեկ երեխա՝ Քրիստոֆերը[8] : 1986[9] թվականին Աեմսն ամուսնացավ Մայլո ՄքՔասլինի հետ՝ ունենալով մեկ երեխա՝ Հարլեղ Ջինը[10] : Իսկ ներկայումս Աեմսն ամուսնացած է Վիննի Հանգի[11] հետ։
Նա մի քանի տարի պայքարում էր ալկոհոլի կախվածության դեմ[12] : 2008 թվականին նա սնանկացավ և գումար ներդրեց անհաջող հեռուստաշոույում և շարունակեց թմրանյութերի չարաշահումը[13][14]։ Նրան հաջողվել է ազատվել այդ ամենից և շարունակել հաջողությամբ աշխատել որպես ռեժիսոր և սցենարիստ[15]
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ | Ֆիլմ | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
1971 | Տարօրինակ զույգը | Լեոնարդ | Էպիզոդ։ "Հաղթիր մեկը Ֆելիքսի համար" |
1971–1972 | Էդիի հոր դատավճիռը | Հարոլդ Օ՛Բրայան | 4 Էպիզոդներ |
1971, 1973 | Gunsmoke | Թոմ /Էնդի | 2 Էպիզոդներ |
1971, 1974 | Ադամ-12 | Երիտասարդ / Բիլի Ռեյ | 2 Էպիզոդներ |
1971/74/75 | Բժշկական կենտրոն | Էրիկ / Ջեֆ | 3 Էպիզոդներ |
1972 | Հրանոթ | Macklin Boy | Էպիզոդներ։ "Բազեների թռիչքը" |
1972–1974 | Սպասիր մինչև հայրդ տուն վերադառնա | Ջամի Բոյլե (ձայն) | 38 Էպիզոդներ |
1973 | Ադամի կողը | Տղա | Էպիզոդ։ "Կատեյը Բաթում" |
1974 | Բենջամին Ֆրանկլին | Բենջամին Ֆրանկլին (12 տարեկանում) | մինիսերիալ, Էպիզոդ։ "Մրրիկ" |
1974 | Դիսնեյի հրաշալի աշխարհը | Ջեֆ Փեթերսոն | Էպիզոդ։ "Փախուստ Ռոգու գետի վրա" |
1975 | Վալթոնները | Դենի Քոլմլի | Էպիզոդ։ "The Beguiled" |
1975 | Մենք կստանանք | Քենի Պլաթ | 12 Էպիզոդներ |
1975–1976 | Շվեյցարիայի Ռոբինսոն ընտանիքը | Ֆրեդ Ռոբինսոն | 20 Էպիզոդներ |
1976 | Հարուստ մարդիկ, Աղքատ մարդիկ, 2-րդ գիրք | երիտասարդ Վեսլի Ջորդաչ | մինիսերիալ, Էպիզոդներ։ "Գլուխ առաջին" |
1976–1977 | Ընտանիք | Թ.Ջ. Լատիմեր | 6 Էպիզոդներ |
1977 | Մարգագետնի տնակը | Սեթ | Էպիզոդներ։ "Հնդկացի մանուկ" |
1977–1981 | Ութը բավական է | Թոմի Բրեդֆորդ | 111 Էպիզոդներ |
1982 | Սիրո նավը | Դենի | Էպիզոդներ։ "Դոքի զարմիկը" |
1983 | Գիշերվա ծայրը | Ռոբի Համլին | Անհայտ Էպիզոդներ |
1983–1985 | Dungeons & Dragons | Hank the Ranger (ձայն) | 27 Էպիզոդներ |
1984–1990 | Charles in Charge | Բուդի Լեմբեք | 126 Էպիզոդներ |
1986 | Բլեյքի կախարդանքը | Էրիկ Վիլսոն | Էպիզոդ։ "էսպերանզայի վրեժը" |
1987 | Ութը բավական է. ընտանեկան վերամիավորում | ԹոմիԲրեդֆորդ | Ֆիլմ |
1989 | An Eight Is Enough Wedding | Թոմի Բրեդֆորդ | Ֆիլմ |
1995–2003 | Bibleman[7] | Մայլս Փեթերսոն/ Bibleman | |
2005 | Celebrity Fit Club Season 2 | ինքը | 8 Էպիզոդներ |
2006 | Bugtime Adventures | Նարաթոր | 13 Էպիզոդներ |
2008 | Celebrity Fit Club - Season 8 (Boot Camp) | ինքը | 8 Էպիզոդներ |
Տարեթիվ | Ֆիլմ | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
1979 | Scavenger Hunt | Քենի Սթեվենս | |
1982 | Դրախտ | Դեյվիդ | |
1982 | Zapped! | Փեյթոն Նիքոլս | |
1984 | Goma-2 | Թոնի | Այլընտրանքային անվանում։ Սպանության մեքենա |
1985 | Կտրել եւ վազել | Թոմի Ալո | Այլընտրանքային անվանում։ Ամազոն։ Վայրենի Արկածներ |
2003 | The Missy Files | Ռեժիսոր, գրող | |
2015 | Պտտվող լուսինը | Վիլիամ Սթոն | |
2016 | Յուրաքանչյուր Սուրբ Ծնունդ ունի պատմություն | Վերնոն Հոլիս | ֆիլմ Հոլմարկ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Reality TV's Most Memorable Christians
- ↑ Dick Kliener (1981 թ․ նոյեմբերի 30). «'Idol' Status Not For Willie». Waycross Journal-Herald. էջ P5. Վերցված է 2014 թ․ մայիսի 4-ին.
- ↑ «Swiss Family Schoolhouse». The Victoria Advocate. 1976 թ․ հունվարի 18. էջ 6. Վերցված է 2014 թ․ մայիսի 4-ին.
- ↑ «Willie Aames' TV Series Not Helping His Music». The Evening Independent. 1979 թ․ օգոստոսի 24. Վերցված է 2014 թ․ մայիսի 4-ին.
- ↑ Sheffield, Skip (1982 թ․ մայիսի 11). «Lost In 'Paradise'». Boca Raton News. էջ 17. Վերցված է 2014 թ․ մայիսի 4-ին.
- ↑ Connie Passalacqua (1983 թ․ սեպտեմբերի 9). «Willie Aames spices up 'Edge of Night'». Rome News-Tribune. էջ 5. Վերցված է 2014 թ․ մայիսի 4-ին.
- ↑ 7,0 7,1 «Times Daily - Google News Archive». News.google.com. 2003 թ․ դեկտեմբերի 29. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ Perry, Beth (2008 թ․ փետրվարի 4). «Straight Aames». People. 69 (4). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «Willie Aames - Eight Wasn't Enough, but Life in Kansas Is Plenty for Willie Aames». People. 44 (3). 1995 թ․ հուլիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ Mike Celizic (2008 թ․ հունվարի 16). «Willie Aames wards off demons, armed robber». Today. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 4-ին.
- ↑ «Willie Aames». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «Willie Aames Accepts The Past With Grace». CBS News. 2008 թ․ փետրվարի 11. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ «Willie Aames is broke, on unemployment and working construction jobs». CeleBitchy. 2008 թ․ օգոստոսի 12. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ «Willie Aames Bounces Back». The National Enquirer. 2009 թ․ դեկտեմբերի 28. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ «Former Child Star Willie Aames Finds Success as a Cruise Director for Oceania and Regent». Cruise Talk. 2012 թ․ նոյեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 1-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վիլլի Աեմս Internet Movie Database կայքում
|
- Հուլիսի 15 ծնունդներ
- 1960 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Լոս Անջելես քաղաքում ծնվածներ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- Ամերիկացի հեռուստապրոդյուսերներ
- Ամերիկացի պրոդյուսերներ
- Ամերիկացի ռեժիսորներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի տղա երեխա դերասաններ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի տղամարդ հնչյունավորողներ