Ադրիանա ֆոն Փյոթինգ
Ադրիանա ֆոն Փյոթինգ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 22, 1856[1][2][3] |
Ծննդավայր | Chrudim[3] |
Վախճանվել է | փետրվարի 26, 1909[1][2] (52 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | նկարչուհի |
Թեմաներ | գեղանկարչություն |
Անդամակցություն | Verein der Schriftstellerinnen und Künstlerinnen Wien?[2] |
![]() |
Ադրիանա ֆոն Փյոթինգ (գերմ.՝ Adrienne Gräfin von Pötting, ապրիլի 22, 1856[1][2][3], Chrudim[3] - փետրվարի 26, 1909[1][2]), ավստրիացի նկարչուհի, կոմսուհի։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ադրիանա ֆոն Փյոթինգը ծնվել է Բոհեմիայի Խրուդիմ քաղաքում (Չեխիա)[4], 1856 թվականին[5]։ Նկարչության դասեր է առել, կերպարվեստի նրբությունների մեջ խորացել ու հմտացել Ավստրիայի մայրաքաղաքում՝ Վիեննայում, անվանի նկարիչներ Կարլ ֆոն Բլասի և Հանս Կանոնի ղեկավարությամբ։ Առաջին անգամ նրա աշխատանքները ցուցադրվել են 1893 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ Չիկագոյում, այսպես կոչված՝ Կանանց կառույցում կազմակերպված Կոլումբոսյան համաշխարհային ցուցահանդեսում[6]։ Հետագայում նկարչուհու ստեղծագործությունները ներկայացվել են մի շարք այլ ցուցահանդեսներում ևս։
Ազնվականական տոհմից սերող, կոմսուհու տիտղոս կրող արվեստագետ կինը իր մահկանացուն կնքել է միջերկրածովյան առողջարանային Աբացիա քաղաքում (ներկայումս՝ խորվաթական Օպատիա քաղաքը), 1909 թվականին[4][7]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Baumgartner M. 105 // Der Verein der Schriftstellerinnen und Künstlerinnen in Wien (գերմ.) — Böhlau Verlag, 2015. — ISBN 978-3-205-20168-7, 978-3-205-79702-9 — doi:10.7767/9783205201687
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Murau K. Wiener Malerinnen (գերմ.) — S. 86—88.
- ↑ 4,0 4,1 «Paintings - Adrienne Gräfin von Pötting»։ Dorotheum (անգլերեն)։ Վերցված է նոյեմբերի 4, 2018
- ↑ «Adrienne Gräfin von Pötting»։ AskArt։ Վերցված է նոյեմբերի 4, 2018
- ↑ Nichols K. L.։ «Women's Art at the World's Columbian Fair & Exposition, Chicago 1893»։ Վերցված է նոյեմբերի 4, 2018
- ↑ «Adrienne Grafin von Potting»։ ArtNet։ Վերցված է նոյեմբերի 4, 2018
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Ադրիանա ֆոն Փյոթինգ Վիքիպահեստում |
---|
- Ադրիանա ֆոն Փյոթինգի աշխատանքները ArtNet-ում
|