Ադրբեջանա-բանգլադեշական հարաբերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադրբեջանա-բանգլադեշական հարաբերություններ
Ադրբեջան և Բանգլադեշ

Ադրբեջան

Բանգլադեշ

Ադրբեջանա-բանգլադեշական հարաբերություններ, դրանք երկկողմ քաղաքական հարաբերություններ են Ադրբեջանի և Բանգլադեշի միջև տնտեսական և մշակութային ոլորտներում։

Դիվանագիտական հարաբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականի փետրվարի 26-ին Բանգլադեշը դարձել է 13-րդ երկիրը, որը պաշտոնապես դիվանագիտական հարաբերություններ է սկսել Ադրբեջանի հետ։

Բանգլադեշում հավատարմագրված է նաև Հնդկաստանում Ադրբեջանի դեսպան Իբրահիմ Հաջիևը[1]։ Թուրքիայում Բանգլադեշի դեսպան Ալլամա Սիդիկիին նույնպես հավատարմագրվել է Ադրբեջանում Բանգլադեշի դեսպան[2]։

2013 թվականին Ադրբեջանն ու Բանգլադեշը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել դիվանագիտական ծառայության ակադեմիաների միջև համագործակցության վերաբերյալ[2]։

Պաշտոնական այցեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականին Բանգլադեշի քաղաքացիական ավիացիայի և զբոսաշրջության նախարար Մուհամեդ Ֆարուք Խանը այցելել էր Բաքու՝ մասնակցելու միջմշակութային երկխոսության 2-րդ համաշխարհային համաժողովին[3]։

2013 թվականին Բանգլադեշի արտաքին գործերի նախկին նախարար Դիպու Մոնին պաշտոնական այց է կատարել Բաքու։ Մոնին պաշտոնական հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Նա նաև հանդիպումներ է ունեցել տնտեսական զարգացման նախարար Շահին Մուստաֆաևի և միգրացիոն պետական ծառայության ղեկավար Ֆիրուդին Նաբիևի հետ։ Դիպա Մոնիի պաշտոնական այցը Բաքու շրջադարձային կետ է համարվել Ադրբեջանի և Բանգլադեշի միջև երկկողմ հարաբերություններում[4]։

Միջազգային համագործակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրները համագործակցում են տարբեր կազմակերպությունների շրջանակներում՝ Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ), Իսլամական համագործակցության կազմակերպություն (ԻՀԿ))[5][6]։

Բանգլադեշը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում աջակցել է Ադրբեջանին ՄԱԿ-ում[7][8]։

Բանգլադեշն աջակցում է նաև Խոջալուի ցեղասպանության հարցում Ադրբեջանի դիրքորոշմանը[9]։

Ադրբեջանը Բանգլադեշին աջակցել է 2011 թվականին միջազգային ծովային կազմակերպությունում նրա առաջադրման հարցում[10]։

Երկու երկրներն էլ ենթակառուցվածքային ներդրումների Ասիական բանկի նախաձեռնության անդամներ են[11]։

Տնտեսական համագործակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրբեջանն ու Բանգլադեշը հետաքրքրություն են ցուցաբերել առևտրի և ներդրումների ընդլայնման նկատմամբ։ Ադրբեջանը շահագրգռված է Բանգլադեշի պատրաստի արտադրանքի, դեղագործական պատրաստուկների, կաշվե իրերի և կերամիկայի ներկրմամբ։ Ադրբեջանը նաև շահագրգռված է Բանգլադեշից աշխատուժի ներկրմամբ՝ աջակցելու ենթակառուցվածքների զարգացման ջանքերին[2]։

2013 թվականին երկու երկրները համաձայնել են ձևավորել համատեղ տնտեսական հանձնաժողով (JEC) չօգտագործված առևտրային, տնտեսական և ներդրումային հնարավորությունների ուսումնասիրման համար[7]։

2014 թվականին Ադրբեջանը առևտրա-տնտեսական համագործակցության մասին համաձայնագրի նախագիծը ուղարկել է Բանգլադեշի առևտրի նախարարություն։ Համաձայնագիրը կօգնի ընդլայնել համագործակցությունը տնտեսական ոլորտում աշխատող պետական մարմինների, մասնագիտական կազմակերպությունների, բիզնեսի, ֆեդերացիաների, պալատների, տարածաշրջանային և տեղական կազմակերպությունների մասնակցությամբ։ Համաձայնագիրը նաև կոչ է անում ընդլայնել երկու երկրների մարդկանց և ձեռնարկությունների միջև այցերը, հանդիպումները և այլ փոխազդեցությունները՝ տոնավաճառներին, գործարար միջոցառումներին, սեմինարներին, սիմպոզիումներին և կոնֆերանսներին մասնակցելու համար[7]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Azerbaijan`s ambassador presents credentials to President of Bangladesh» (անգլերեն)։ azertag.az։ Վերցված է 2019-07-16 
  2. 2,0 2,1 2,2 «News Details»։ web.archive.org։ 2015-07-02։ Արխիվացված է օրիգինալից 2015-07-02-ին։ Վերցված է 2019-07-16 
  3. «Азербайджан и Бангладеш»։ Արխիվացված է օրիգինալից 2015-06-30-ին։ Վերցված է 2020-10-08 
  4. Senior Correspondent, bdnews24.com։ «Azerbaijan asked to open Dhaka mission»։ bdnews24.com։ Վերցված է 2019-07-16 
  5. «Бангладеш предлагает Азербайджану воспользоваться своим опытом» (ռուսերեն)։ Minval.az։ 2017-01-17։ Արխիվացված է օրիգինալից 2019-07-16-ին։ Վերցված է 2019-07-16 
  6. «Президент Ильхам Алиев принял верительные грамоты новоназначенного посла Бангладеш в Азербайджане [ОБНОВЛЕНО] ВИДЕО» (ռուսերեն)։ azertag.az։ Վերցված է 2019-07-16 
  7. 7,0 7,1 7,2 The Financial Express։ «The Financial Express» (անգլերեն)։ The Financial Express։ Վերցված է 2019-07-16 
  8. «Официальный сайт президента Азербайджанской Республики - НОВОСТИ » Приемы» (ռուսերեն)։ ru.president.az։ Վերցված է 2019-07-16 
  9. «Azerbaijan, Bangladesh mull migration cooperation» (անգլերեն)։ azertag.az։ Վերցված է 2019-07-16 
  10. 1 «Bangladesh&Azerbaijan. Cooperation» 
  11. Aneja Atul (2015-06-30)։ «India is the second largest shareholder»։ The Hindu (Beijing:)։ 0971-751X։ Վերցված է 2019-07-16