Ադոլֆ Շերեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադոլֆ Շերեր
սլովակ.՝ Adolf Scherer
Քաղաքացիությունը  Չեխոսլովակիա[1] և  Ֆրանսիա[2]
Ծննդյան ամսաթիվ մայիսի 5, 1938(1938-05-05)[3][1][4]
Ծննդավայր Priekopa, Չեխոսլովակիա[4]
Մահվան ամսաթիվ հուլիսի 22, 2023(2023-07-22)[5][6][4] (85 տարեկան)
Մահվան վայր Saint-Gilles[4]
Դիրք հարձակվող

Ադոլֆ Շերեր (սլովակ.՝ Adolf Scherer, մայիսի 5, 1938(1938-05-05)[3][1][4], Priekopa, Չեխոսլովակիա[4] - հուլիսի 22, 2023(2023-07-22)[5][6][4], Saint-Gilles[4]), ազգությամբ սլովակ չեխոսլովակացի ֆուտբոլիստ, հարձակվող։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադոլֆ Շերերն իր խաղային կարիերան սկսել է Բրատիսլավայի «Ինտեր» ֆուտբոլային ակումբում, որը հետագայում վերանվանվել է «Սլովնաֆթ»։ Ակումբում խաղացել է 8 տարի, որից հետո չորս տարի խաղացել է Կոսիցե քաղաքի թիմերում («Լոկոմոտիվ» և «Կոսիցե»)։ 1969 թվականին նա տեղափոխվել է ֆրանսիական «Նիմ Օլիմպիկ», ապա խաղացել է «Ստրոյարնե» սիրողական ակումբում, իսկ կարիերան ավարտել է «Ավինյոն Ֆուտում»։

Չեխոսլովակիայի ֆուտբոլի առաջնությունում իր կարիերայի ընթացքում նա խփել է 126 գոլ և դարձել 3-րդ լավագույն ռմբարկուն Չեխոսլովակիայի առաջնության բոլոր տարիների՝ Լադիսլավ Պավլովիչից և Յոզեֆ Ադամեցից հետո[8]։

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեխոսլովակիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում մասնակցել է 1958 և 1962 թվականների աշխարհի առաջնություններին և 1960 թվականի Եվրոպայի առաջնությանը։

Հավաքականի կազմում Ադոլֆ Շերերն անցկացրել է 36 խաղ և դարձել 22 գոլի հեղինակ[9]։ Այդ գոլերից երեքը նա խփել է 1962 թվականի աշխարհի առաջնությունում՝ մեկը Հունգարիայի դեմ 1/4 եզրափակիչում (որը նույնպես հաղթական է դարձել) և երկուսը կիսաեզրափակչում՝ Հարավսլավիայի դեմ (մեկը՝ մետրանոցից)։ Երեք գոլով Շերերը ճանաչվել է Չեխոսլովակիայի հավաքականի լավագույն ռմբարկուն այդ մրցաշարում և առաջնության արծաթե մեդալակիր[10]։ Մրցաշարի ավարտին Շերերը ստացել է«արծաթե խաղակոշիկ»։

Ադոլֆ Շերերը մահացել է 2023 թվականի հուլիսի 22-ին, 85 տարեկանում[11]։

Նա իր ընտանիքի հետ ապրել է Նիմում։ Նա ամուսնացած է եղել, ունի դուստր և որդի՝ Ռուդոլֆը, որը խաղացել է տարբեր ակումբներում, այդ թվում՝ «Նիմ Օլիմպիկում»։ Ռուդոլֆն այժմ ֆուտբոլի մարզիչ է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Evidence zájmových osob StB
  2. Adolf Scherer, le premier « Français » finaliste d’une Coupe du monde de football (1ère partie)Radio Prague International, 2014.
  3. 3,0 3,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 Fichier des personnes décédées
  5. 5,0 5,1 5,2 Šport v RTVS — 2023.
  6. 6,0 6,1 6,2 NÎMES OLYMPIQUE L'ancien joueur Adolf Scherer est décédé
  7. jav Vystrčil ocenil medailemi legendární hráče z fotbalového šampionátu v ChileČeská televize, 2022.
  8. Kanonieri Արխիվացված 2013-08-12 Wayback Machine(սլովակ.)
  9. Adolf Scherer
  10. FIFA Profile
  11. «NÎMES OLYMPIQUE L'ancien joueur Adolf Scherer est décédé». Objectif Gard (ֆրանսերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադոլֆ Շերեր» հոդվածին։