Ադոլֆ Էդվարդ Արպպե
Ադոլֆ Էդվարդ Արպպե | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 9, 1818[1] |
Ծննդավայր | Կիտեե, Kuopio Province |
Մահացել է | ապրիլի 13, 1894[1] (75 տարեկան) |
Մահվան վայր | Հելսինկի, Ռուսական կայսրություն |
Քաղաքացիություն | Ֆինլանդիա |
Կրթություն | Ալեքսանդրյան կայսերական համալսարան և Հելսինկիի համալսարան |
Գիտական աստիճան | Ալեքսանդրյան կայսերական համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, քիմիկոս և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Ալեքսանդրյան կայսերական համալսարան |
Անդամություն | Լեոպոլդինա |
Ադոլֆ Էդվարդ Արպպե (ֆիններեն՝ Adolf Edvard Arppe, հուլիսի 9, 1818[1], Կիտեե, Kuopio Province - ապրիլի 13, 1894[1], Հելսինկի, Ռուսական կայսրություն), ֆինն գիտնական և պետական գործիչ, քիմիայի պրոֆեսոր և Կայսերական Ալեքսանդրյան համալսարանի ռեկտոր, սենատոր, պետական լիիրավ խորհրդական։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փաստաբանի որդի է։ Ավարտել է Կայսերական Ալեքսանդրյան համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի ֆիզիկայի և մաթեմատիկայի բաժինը (1833-1841 թվական)։ Համալսարանն ավարտելուց հետո մեկ տարի փորձաշրջան է անցել Ստոկհոլմի համալսարանում։ Դոկտորական աստիճան է ստացել Գյոթինգենի համալսարանում (1843 թվական)։ Փորձաշրջան է անցել նաև Եվրոպայի տարբեր համալսարաններում (1844-1847 թվականներ), այդ թվում` Գյոթինգենի, Բեռլինի և Գիսենի համալսարաններում։ Վերադարձից հետո նա Կայսերական Ալեքսանդրյան համալսարանում ստացել է քիմիայի պրոֆեսոր պաշտոնը։ Օրգանական քիմիայում եղել է առաջին քիմիկոսներից, որ ուսումանասիրել է բենզոլների հատկանիշները և բարձրագույն օրգանական թթվային նյութերի թթվեցումը։ Հետազոտել է Ֆինլանդիայի տարածքում գտնվող օգտակար հանածոների ծագման վայրերը և դրանց վերամշակման հնարավորությունները։ 1858-1869 թվականներին եղել է Ալեքսանդրյան համալսարանի ռեկտոր։
1870 թվականից ղեկավարել է Ֆինլանդիայի տարբեր պետական մարմիններ։ Եղել է խորհրդարանի անդամ (1863 թվական), որտեղ մեծ ժողովրդականություն չի վայելել մամուլի գրաքննությանը հավատարիմ լինելու պատճառով։ Եղել է նաև արտադրության վերահսկողության անդամ (1885 թվականից), Արդյունաբերության վերահսկման կոմիտեի անդամ (1885 թվականից), գլխավորել է արդյունաբերության և առևտրի կոմիտեն (1890 թվականից)։
Ընտրվել է որպես գերմանական «Լեոպոլդինա» բնախույզների ակադեմիայի անդամ։
1863 թվականին օծվել է որպես ազնվական։ Ստացել է պետական լիիրավ խորհրդականի կոչում (1869 թվական)։
Եղբայրը` Նիլս Լյուդվիգ Արպպեն (1803-1861 թվական), եղել է արդյունաբերող։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ադոլֆ Արպպե». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Э. Н. Берендтс Императорский Александровский университет в Финляндии: Очерк его организации и значения в общественной жизни Финляндии. — С.-Петербургъ, 1902. — 263 с.
|