Ադա Մարշանիա
| Ադա Մարշանիա
վրաց.՝ ადა მარშანია | |
|---|---|
| Ծնվել է | հուլիսի 1, 1961[1] (64 տարեկան) |
| Ծննդավայր | Սուխում, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Քաղաքացիություն | |
| Կրոն | Վրաց ուղղափառ եկեղեցի |
| Կրթություն | Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ |
| Մասնագիտություն | քաղաքական գործիչ և փաստաբան |
| Ծնողներ | հայր՝ Լորիկ Մարշանիյա |
| Զբաղեցրած պաշտոններ | Վրաստանի խորհրդարանի պատգամավոր |
| Կուսակցություն | Վրաստանի հայրենասերների դաշինք |
Ադա Մարշանիա (վրաց.՝ ადა მარშანია, հուլիսի 1, 1961[1], Սուխում, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ, Սուխում, ՎԽՍՀ), վրացական քաղաքական և ռազմական գործիչ։ Աշխատել է Աբխազիայի Ինքնավար Հանրապետության իշխանության մարմիններում։ Վրաստանի հայրենասերների դաշինք Կուսակցության քաղաքական քարտուղար, կուսակցություն, որը 2016 թվականի խորհրդարանական ընտրություններին անցել է Վրաստանի խորհրդարան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ադա Մարշանիան ծնվել է 1961 թվականի հուլիսի 1-ին Սուխում քաղաքում [2], նշանավոր սովետական գիտնական և պետական գործիչ Լորիկ Մարշանիայի ընտանիքում։ Մանկությունը անց է կացրել Սուխումիում և այնտեղ էլ ավարտել է համար 19 միջնակարգ դպրոցը։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարան և ավարտել համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, «իրավագիտություն» մասնագիտությամբ։
Վերադառնալով Վրաստան Ադա Մարշանիան սկսեց զբաղվել հասարակական և քաղաքական գործունեությամբ, մասնակեցել է ազգային ազատագրական պայքարին, որը ավարտվեց 1990 թվականին Վրաստանի անկախացմամբ և 1991 թվականին ԽՍՀՄ փլուզումով[2]։ Անկախության հռչակումից և Աբխազիայում զինված բախումից հետո, անհրաժեշտ էր իր ընտանիքի հետ մեկնել Թբիլիսի[2]։
Ադա Մարշանիան 1992-1995 թվականներին եղել է Վրաստանի պետական խորհրդի պատգամավոր, 1995-1999 թվականներին և 1999-2004 թվականներին եղել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր[2]։ 2003 թվականին մասնակցել է ԵԱՀԿ խորհրդարանական պատվիրակության աշխատանքին Վրաստանում, քննարկել աբխազական հակամարտության լուծման ուղիները[3]։
Սաակաշվիլիի ղեկավարության գալուց հետո Ադա Մարշանիան անցավ ընդդիմադիր Վրաստանի լեյբորիստական կուսակցության շարքերը և մասնակցեց 2008 թվականի ընտրություններին լինելով կուսակցության 12 համարը, իսկ մեծամասնականով առաջադրվել էր Զուգդիդիի շրջանում։
Մարշանիան դուրս է գալիս Լեյբորիստական կուսակցությունից և անցնում «Ընդդիմադիր» Դավիդ Մոուրավիի կողմը, մասնակցություն է ունենում խորհրդարանում Սաակաշվիլիի կառավարության քաղաքականության դեմ տեղի ունեցած գործողություններին[4]։ 2012 թվականի դեկտեմբերին Մարշանիան անցնում է Վրաստանի հայրենասերների դաշինք կուսակցության շարքերը[5]։
2016 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում անցել է խորհրդարան Վրաստանի հայրենասերների դաշինք կուսակցության 2-րդ համարով։
Իշխանական տոհմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ադա Մարշանիան պատկանում է Աբխազիայի հին տոհմերից մեկին՝ Մարշանիա տոհմին։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ադա Մարշանիան ամուսնացած է[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 საქართველოს ბიოგრაფიული ლექსიკონი (վրաց.) — 2001.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Биография, сайт АПГ
- ↑ Civil.Ge 2003
- ↑ Regnum 2011
- ↑ Georgia Times 2013
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ada MARSHANIA, Political Secretary» (անգլերեն). Alliance of Patriots of Georgia. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 12-ին.
- «Бурджанадзе выдвинет проблему Абхазии на заседании Парламентской Ассамблеи ОБСЕ». Civil.Ge. 2003 թ․ փետրվարի 19. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 5-ին.
- «4 лидера объединенной оппозиции будут баллотироваться в Самегрело и Кахети». Civil.Ge. 2008 թ․ ապրիլի 18. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 5-ին.
- «В Тбилиси задержаны участники акции "Я - заключенный"». Regnum. 2011 թ․ ապրիլի 5. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 5-ին.
- «Иванишвили не хватает третьей силы?». Georgia Times. 2013 թ․ ապրիլի 16. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 5-ին.