Ադամ Նադ (Ֆուտբոլիստ)
Ադամ Նադ հունգ.՝ Ádám Nagy | |||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | |||||||||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||
Ազգությունը | հունգարացի | ||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 17, 1995[1][2] (27 տարեկան) | ||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Բուդապեշտ, Հունգարիա | ||||||||||||||||||||||||||
Հասակ | 178 սմ | ||||||||||||||||||||||||||
Քաշ | 74 կգ | ||||||||||||||||||||||||||
Դիրք | հենակետային կիսապաշտպան | ||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Բոլոնյա | ||||||||||||||||||||||||||
Համար | 16 | ||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ադամ Նադ (հունգ.՝ Nagy Ádám, հունիսի 17, 1995[1][2], Բուդապեշտ, Հունգարիա), հունգարացի ֆուտբոլիստ, Բոլոնյա ակումբի և Հունգարիայի հավաքականի կիսապաշտպան։ 2016 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ադամ Նադը «Ֆերենցվարոշ» ակումբի սան է։ 2015 թվականի մայիսի 16-ին՝ «Պակշա» ակումբի դեմ խաղի ժամանակ, նա կատարել է իր նորամուտը Հունգարիայի առաջնությունում[3]։ Նույն թվականին Ադամը թիմին օգնել է հաղթել Հունգարիայի գավաթը և հունգարական լիգայի գավաթը, ինչպես նաև զբաղեցնել երկրորդ հորիզոնականը երկրի ֆուտբոլի առաջնությունում։
2016 թվականի ամռանը Ադամ Նադը տեղախոխվել է իտալական «Բոլոնյա» ակումբ[4]։ Օգոստոսի 21-ին՝ «Կրոտոնե» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորանուտը իտալական Ա Սերիա-յում[5]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականին Հունգարիայի երիտասարդական հավաքականի կազմում Ադամը մասնակցել է Նոր Զելանդիայում կայացած Աշխարհի երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարում նա մասնակցել է Հյուսիսային Կորեայի[6], Բրազիլիայի[7], Նիգերիայի[8] և Սերբիայի հավաքականների դեմ խաղերին[9]։
2015 թվականի սեպտեմբերի 7-ին, 2016 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում ընթացած Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի դեմ խաղի ժամանակ Ադամը կատարել է իր նորամուտը Հունգարիայի հավաքականի կազմում[10]։
2016 թվականին Ադամը Հունգարիայի հավաքականի կազմում մասնակցել է Ֆրանսիայում կայացած Եվրոպայի առաջնությանը։ Մրցաշարում նա մասնակցել է Ավստրիայի[11], Իսլանդիայի[12] և Բելգիայի հավաքականների դեմ խաղերին[13]։
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային
- Հունգարիայի գավաթակիր — 2014/2015
- Հունգարական լիգայի գավաթակիր — 2014/2015
- Հունգարիայի սուպերգավաթակիր — 2015
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ «Пакш VS. Ференцварош 0:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2015—05—16
- ↑ «21-летний хавбек сборной Венгрии Надь перешел в «Болонью»» (անգլերեն)։ sports.ru։ 2016—07—14
- ↑ «Болонья VS. Кротоне 1:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2016—08—21
- ↑ «Северная Корея (до 20) VS. Венгрия (до 20) 1:5» (անգլերեն)։ soccerway.com։ 2015—06—01
- ↑ «Венгрия (до 20) VS. Бразилия (до 20) 1:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2015—06—04
- ↑ «Венгрия (до 20) VS. Нигерия (до 20) 0:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2015—06—07
- ↑ «Сербия (до 20) VS. Венгрия (до 20) 2:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2015—06—10
- ↑ «Северная Ирландия VS. Венгрия 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2015—09—07
- ↑ «Австрия VS. Венгрия 0:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2016—06—14
- ↑ «Исландия VS. Венгрия 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2016—06—18
- ↑ «Венгрия VS. Бельгия 0:4» (անգլերեն)։ soccerway.com։ 2016—06—26
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Հունիսի 17 ծնունդներ
- 1995 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բուդապեշտ քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Բոլոնյայի ֆուտբոլիստներ
- Հունգարիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Հունգարիայի ֆուտբոլի ազգային հավաքական
- Հունգարիայի ֆուտբոլային լիգաներ
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ
- ՈՒԵՖԱ Եվրո 2016-ի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2020-ի ֆուտբոլիստներ